Ես թերևս լավ չարտահայտեցի միտքս, իմ մեղավորությունն է, կփորձեմ մի փոքր պարզ գրել: Իմ վրդովմունքը այդքան էլ պատահածի վերաբերյալ չէ, ես զայրացած եմ համակարգի վրա, որ պատահարի մեղավոր սպան ոչ մի պատիժ չկրեց, սակայն ամեն ինչ շատ հանգիստ բարդվեց ժամկետային զինծառայողի (զինվորի) վրա, որ 2 տարի բանտարիկվեց, որ հաշմանդամ դարձած ընկերոջս նույն այդ պաշտպանության կաշառակեր համակարգը չէր ազատում ծառայությունից՝ քաջ գիտակցելով, որ մեկ ոտքով մարդը ծառայել
չի կարող
, որ մինչև իրենց հասանելիք գումարը չստացան, ոչ մի
մարդ չգտնվեց, որ ամեն օր տղայի ծնողներին չահաբեկեր, թե միևնույնն է պիտի ուղարկենք ծառայությունը մեկ ոտքով շարունակելու, ու որ գումարը ստանալուց հետո անմիջապես ազատեցին ծառայությունից ու հաշմանդամության կարգ տվեցին…
Ավելի լավ է թեման ետ բերենք նախկին հունին ու խոսենք "1 միլիոն եվրոյի մասին"…

Էջանիշներ