Նա 20-րդ, նույնիսկ կասեի՝ 21-րդ դարի գրող է: Կարդացել եմ միայն "The Brooklyn Follies" գիրքը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ այդքան լավը կլինի: Ճիշտ է՝ վերջն այնքան էլ դուրս չեկավ (դե ես արհեստական happy end-եր չեմ սիրում), բայց ընդհանուր առմամբ ուժեղ գործ էր: Կերպարներն էլ սպանիչ էին: Հիմա էլ "The Book of Illusions"-ն է ձեռքիս տակ: Անկեղծ ասած, չուզեցի նախորդից անմիջապես հետո կարդալ. հիասթափվելուց վախենում էի: Որոշ ժամանակ անց անպայման այդ մեկն էլ կընթերցեմ:
Իսկ հիմա ուզում եմ տեսնել, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ծանոթ են այս գրողին ու նրա ստեղծագործություններին, ո՞ր գործերն եք կարդացել, ի՞նչ կարծիք ունեք:
Էջանիշներ