Հիվանդին պե՞տք է ասել ճշմարտությունը: Քննարկեք, հետո հարցում կավելացնեմ:
Այո
Ոչ
Հիվանդին պե՞տք է ասել ճշմարտությունը: Քննարկեք, հետո հարցում կավելացնեմ:
Alphaone (12.01.2014), Հակոբ Գեւորգյան (14.03.2009)
Շատ դժվար հարցա…երևի մարդուցա կախված մեծամասամբ…սակայն խեղճ բժիշկը ոնց իմանանա իր դիմացինը ինչ մարդ է…այստեղից հետևում է որ ամեն դեպքում սկզբում երևի չարժի ասել…կարելի տնեցիներին ասել թող իրենք որոշեն, որը նրա համար ավելի լավ կլինի……եսիմ դժվարա …
![]()
Loading your personal settings....
Անպայման պետք է բացառապես ճշմարտությունն ասել։ Իմ կարծիքով բժիշկն ուղղակի բարոյական իրավունք չունի ճշմարտությունը չասելու։ Հարազատների որոշմանը թողնելը սխալ եմ համարում։ Հարազատը ևս իրավունք չունի չասելու։
Ուղղակի պիտի բժիշկը շատ նրբանկատ լինի ու կարողանա այդ ճշմարտությունը նենց ասել հիվանդին, որ հիվանդը հնարավորին չափ լավ տանի։
Բոլորս էլ գիտենք, որ նույն միտքը տարբեր ձևերով ձևակերպելու, տարբեր ինտոնացիայով ու դիմացինի նկատմամբ վերաբերմունքով ասելու դեպքում խիստ տարբեր ազդեցություններ են լինում։
Ամեն դեպքում, պարտավոր է միայն ու միայն ճշմարտությունն ասել։
«Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»։
Հովհաննես Թումանյան
Վերջին խմբագրող՝ Արշակ: 20.07.2007, 12:13:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ars83 (16.06.2010)
Եսիմ …իսկ միգուցե նաև հիվանդության տեսակից է՞ կախված…օրինակի համար …կարողա մի քիչ էլ կյանքից հիասթափված մարդ լինի և իմանալով իր հիվադությամ անբուժելիությունը և իր ճակատագրի դառնությունը դիմի անկանխատեսված անմտածված քայլերի
![]()
Loading your personal settings....
Հենց դրա համար էլ ասում եմ, որ պետք է նրբանկատ լինել ու նենց ասել մարդուն, որ մարդուն չդրդես նման քայլերի։ Պետք է դուխ տալ, օգնել, հարազատները պիտի կողքին լինեն դժվար պահին։ Դրանում է կայանում հարազատների դերը, այլ ոչ թե՝ խաբելում։
Իսկ ի՞նչ գիտես, թե ճշմարտությունը լսելով ինչպես կվարվի էդ մարդը։ Գուցե էդ անբուժելի հիվանդ մարդը լիքը գործ ունի անելու էս կյանքում, նպատակներ, բարոյական պարտքեր ունի ու, լսելով հիվանդության մասին, սկսում է նենց ապրել, որ հասցնի ու հանգիստ խղճով մեռնի։
Ու սենց բազմաթիվ նուրբ հարցեր կան, որոնց մասին հնարավոր է, որ ո՛չ բժիշկը իմանա, ո՛չ էլ հարազատները։ Ու ոչ ոք իրավունք չունի հիվանդի փոխարեն կյանքի տենց կարևոր հարցերում որոշումներ ընդունել։
Կամ էլ գուցե դու չես կարող բուժել, բայց էս մարդը, իմանալով հիվանդության մասին, բուժման այլ ուղիներ է գտնում և այլն։
Մի խոսքով, ոչ ոք իրավունք չունի ուրիշի կյանքը առանց նրա համաձայնության տնօրինելու։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 20.07.2007, 12:37:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակի հետ լիովին համաձայն եմ։
Հետաքրքիրն այն է, որ երբ խոսքն ուրիշի մասին է, շատերը մտածում են, որ գուցե չասելն ավելի ճիշտ է, բայց բավական է, որ մարդկանց առաջարկես իրենց համար պատասխանել՝ նման իրավիճակում կուզենային ճշմարտությունն իմանալ, թե ոչ, համարյա բոլորը գերադասում են դառը ճշմարտությունը։ Ես այսքան ժամանակ միայն մի հոգուց եմ լսել, որ ինքը նման իրավիճակում հայտնվելու դեպքում կգերադասեր չիմանալ դրա մասին ու ապրել երջանիկ անգիտության մեջ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իրոք, շատ դժվար հարց է:Երևի թե նայած, թե ինչ հիվանդություն է:
![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Այո, ես քո հետ լրիվ համամիտ եմ, ճիշտ ես:Իրոք, շատ դժվար հարց է:Երևի թե նայած, թե ինչ հիվանդություն է:
![]()
...![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Իհարկե ասել, անպայման, բայց ճիշտ կերպ ասել, այնպես որ մարդու մեջ հույսը չկորի, ասել հիվանդության մասին և այն բուժելու մասին, ոչ թե միայն մահի մասին անխուսափելի մահի:
Չնայած ինձ լույս աշխարհ բերած մարդը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ, բայց նա կարողացավ իր մեջ ուժ գտնել ու անցնել այդ սահմանով, անհնարին ոչինչ չկա, չկա անբուժելի հիվանդություն, եթե հավատաս եթե ցանկանաս
Մարդ պիտի ճշմարտությունը իմանա, որ իր ընտրությունը կատարի, երբեք էլ ուշ չի ուղղվել…
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Նայած ինչ ճշմարտություն եթե, սկզբից դուրս է եկել որ անբուժելի հիվանդ է, իսկ հետո պարզել են որ իրենց բժշկական սխալն է, իհարկե պետք է ասել, իսկ եթե դիագնոզը ճիշտ է, ապա դե նայած մարդ կա դիմանում է, մարդ կա չէ, պետք է հաշվի առնել մարդկային առանձնահատկությունը
Հարցումն ավելացված է: Խնդրում եմ՝ հնարավորինս անկեղծ լինել: «Չգիտեմ» տարբերակը դիտմամբ չեմ ընդգրկել:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 20.07.2007, 22:09:
Արշակի հետ լիովին համաձայն եմ
Պետք է ասել ԱՆՊԱՅՄԱՆ
Դե ծանր է մոտալուտ մահվան մասին իմանալը: Բայց երբ որ վերջում հասկանում ես, որ ուրիշները գիտեին ու քեզ չէին ասում, շաաաաաատ ավելի ծանր ես տանում... IMHO
Կարծում եմ ամեն դեպքում բժիշկը պետք է ցուցաբերի ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ մոտեցում այս հարցին, կախված այն բանից, թե դա մտնում է իր պարտակնությունների մեջ, թե՝ ոջ:
Բժշկությունը համարվում է ՈՉ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, եւ այստեղ ամեն ինչ հիմնված է հավանականությունների վրա, այնպես որ , եթե ուղղակի կասկածում են «հիվանդի» անբուժելի վիճակի վրա, ապա կարծում եմ, որ այդ դեպքում ճիշտը դեռեւս «հիվանդի» մոտ լռելն է :
Եթե Ես ինքս (աստված չանի` լեզուս լալանա, 3 անգամ՝ թու, լավ նա վսյակի 3 անգամ էլ սեղանին եմ դխդխկացնում) նման վիճակում հայտնվեի, ապա կարծում եմ բավականին ծանր սթրեսս կտանեի դառը ճշմարտությունն իմանալուց հետո, սակայն չէի հանձնվի ԵՐԲԵ՛Ք... (նույնիսկ եթե ՄԱՀ դզյաին տեսնեի պոլի փեդը ձեռքին)
Եկեք ամեն մեկս պատկերացնենք մեզ այդքան բարդ եւ պատասխանատու գործը կատարելիս: Երեւի թե շատերը կհրաժարվեին այդքան մեծ պատասխանատվություն իրենց վրա վերցնելուց...
Չէին ուզենա իմանալ… Կգերադասեի ապրել կյանքիս վերջին օրերը, չիմանալով, որ մեռնելու եմ: Ինչո՞ւ: Որովհետև կյանքը անհետաքրքիր կդառնա, եթե իմանամ, թե երբ եմ մեռնելու![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ