Universe-ի խոսքերից
Մենակ մի բան չհասկացա, բա հիմա ո՞րտեղից ա բրաուզերն իմանալու, որ պետք ա գնա lang.php ից վերցնի կոդը...
բրաուզերը չի իմանում և դա ընդհանրապես բրաուզերի գործը չէ: Քո PHP կոդը նայում է` թե ինչ լեզու է ուզում օգտագործողը, կամ եթե չի ուզում` վերցնում է default-ը: Քաղաքացիի ասած ձևը շատ հարմար է, include ես անում lang.php-ն, որի մեջ array-ի տեսքով պահում ես տեքստերը (ծրագրավորման լեզվով ասած` string table-ը
), հետո ըստ յուզերի ցանկության` օգտագործում ես array-ի համապատասխան փոփոխականը:
Ենթադրենք, ունես lang $_GET փոփոխական (index.php?lang=0). գրում ես մոտավորապես հետևյալը
PHP կոդ:
$lang = isset($_GET['lang']) ? $_GET['lang'] : 0;
include('lang.php');
echo($hello[$lang]);
echo($bye[$lang]);
եթե $lang-ը լինի 1 (այսինքն լինի index.php?lang=1), echo կարվի հայերեն, եթե լինի 2` echo կարվի ռուսերեն...
Էջանիշներ