Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.06.2007, 20:10:
Շնորհակալ եմ Հարգելիս. Ինձ համար յուրաքանչյուրի գնահատականը, շատ մեծ նշանակություն ունի.
Ճիշտ ես, չկա. Դա կարելի է ընդունել որպես կոպիտ իրավական բացթողում. Հավանաբար մտածում են, նման օրենք ընդունելու դեպքում, Հայաստանում այնպիսի մարդ կարող է չնդունել Ցեղասպանությունը, որից պատասխան պահանջել, կամ պատժամիջոցներ նրա հանդեպ կիրառել չեն կարողանա եւ զերծ են մնում իրենց ուժերից վեր օրենք մշակել, ինչը ես սխալ եմ համարում. Այդպիսի օրենք Հայաստանում պետք է լինի. Ցեղասպանություն ճանաչած երկրում հերքողին ձերբակալում են, իսկ Ցեղասպանություն պահանջող երկրում հերքողին շքանշան են տալիս. Այսպիսի իրողությունը իրոք աբսուրդ է, միանշանակ.Artgeo-ի խոսքերից
Այսինքն, եթե նման օրենք Հայաստանում ընդունեն, հերքողների հանդեպ պատժամիջոց տուգանք 50 հազար եվրոյին համարժեք դրամ կամ 5 տարի ազատազրկում, ապա հերքող երկրի դեսպանը, լրագրողների ներկայությամբ, իր դեսպանատանը հանգիստ նստած կհերքի, իսկ դեսպանատնից դուրս, կընդունի իրողությունը.Artgeo-ի խոսքերից
Անկեղծ ասաց զվարճալի պատմություն է ստացվում. Ես գիտեմ որ դեսպանատան շենքը տվյալ պետության տարացք է համարվում, ժամանակավոր վարձակալմամբ, բայց ամեն դեպքում ապրելով տվյալ պետությունում շատ դժվար կլինի ունենալ դիրքորոշում, որը հակասում է տվյալ երկրի օրենսդրությանը եւ տվյալ դեսպանին իր ասածները մեկ այլ վայրում կստիպեն կրկնել այն, ինչ խոսում էր իր երկրի տարացք համարվող տարացքում.
Արշակ եւ Շապուհ թագավորների հայտնի պատմությունն է ստացվում.![]()
Ուրախ գրառում:
Հայաստանը ասելիք չունի օտար ազգի դեսպանի նշանակման մասին:
Հայաստանը պիտի բոլոր երկրների հետ փորձի դիվանագիտական կապեր հաստատել և դեսպանատներ բացել:
Vishapakah-ի խոսքերից
ԱՄՆ-ն իր օրենքները կարող է կիրառել ԱՄՆ-ի տարացքում, իսկ Հայաստանում, բոլորը պարտավոր են ենթարկվել Հայկականին օրենսդրությանը.Դեսպանները ունեն դիպլոմատիկ անձնագիր... իրենք կարող են անգամ առանձ ստուգման նստել ինքնաթիռ… Դու ԱՄՆ-ի քաղաքացուն և պետություն ներկայացնող կառույցին մի խառնի իրար:
Հիմա ասենք ԱՄՆ չի ճանաչում Եղեռնը, ՀՀ-ն իր դեսպանին հետ կկանչի՞. երբե՛ք: Իսկ ճանաչելու դեպքում Թուրքիան կանի դա:
ԱՄՆ-ն աշխարհի միջնակետը չի, նա ունի նույն Թուրքիայի քաղաքականությունն ու բնավորությունը: Գրավել ինչը իրենը չի, հարձակվել անօգնական ազգերի վրա: Օրինակ հնդկացիներ, կամ ավել նոր՝ Իրաք:
Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի
wagamaffia
Չեմ ցանկանում մեր զրույցը վերածել գիտելիքների փոխանակման թեմայի, թե ով ինչ գիտի դեսպանների լիազորության մասին.
Ամբողջ ասածս այն էր, որ կհարգվենք, եթե ամուր «կաղին» գտնվենք. Դիվանագիտության խաղերում հախտում են նրանք, ովքեր դիմանում են ճնշումներին.
Մենք չենք կարող ոտնահարել մեր շահը, գոհացնելով օտարի գոմիկին. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ կունենա ԱՄՆ-ի հետ, ինչին ձգտում են հենց իրենք ամերիկացիները ցանկացած պետության հետ, բայց դրա հետ մեկ տեղ, ամերիկացիները որպես դաշնակից, սիրում են ընտրել ուժեղներին, որը այսօր մենք ենք տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ քաղաքական զգալի ցնցումներ չեն լինում.
Հայաստանը իր ողջ պատմության ընթացկում, այնքան թույլ է եղել, որ սկզբնական շրջանում շատ քիչ պետություններ են համարձակվում մեր վրա «խաղադրույք» դնել, համաշխարհային դիվանագիտության «ռուլետկայում»
Հայաստանը այլեւս վասալ պետություն չէ, որ տերը կարողանա իր գաղութը զիճել մեկ այլ գեր հզոր գազանի. Հայաստանի քաղաքականության ուղին այլեւս կոմլիմենտար է եւ Հայաստանին իրենց դաշնակիցների ցանկում տեսնելու համար, պետք է նվաճեն Հայաստանի կողքին գտնվելու իրավունքը եւ ինչ որ դեսպան իր լիազորություններով չի կարող մի ամբողջ պետության թելադրել, ոտնահարվել սեփական երկրում 1,5 միլիոն զոհերի հիշատակը.
ԱՄՆ-ի 40 նահանգներում իրողությունը ճանաչված է, կճանաչվի նաեւ մնացած տասում. Եթե չեն ցանկանում ճանաչել միանգամից, ապա մենք մեր իրավունքը կնվաճենք նահանգ առ նահանգ, սենատոր առ սենատոր, բայց նրանց մեր նախնիների թափված արյունից ավել չենք կարեւորի, իրենց անհամ «կոկա-կոլաիով» սրտխառնոց «փոփկոռնով» կամ երեխաների սարսափ «միկի մաուսով»
Ուրախ գրառում:
Հաստատ այդ դեպքերից չի։ Կրկին էներգիան սխալ ուղղությամբ է ուղղված։ Դեսպանն ընդհանուր առմամբ այդքան էլ կարևոր չէ։
Խնդիրը նրանում է, որ նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի՞, թե՞ որ չի ընդունում ցեղասպանությունը։ Ի դեպ երկու դեպքն էլ ինձ համար աբսուրդային է։Մենք չենք կարող ոտնահարել մեր շահը, գոհացնելով օտարի գոմիկին.
Չի կարող չունենալ։ ԱՄՆ-ն Հայաստանի հետ կարող է չունենալ, իսկ հակառակը՝ ոչ։ Ֆինանսական ամենամեծ հոսքը ԱՄՆ-ից է, պատկերացրու մի քանի օրով այդ հոսքը փակենՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ կունենա ԱՄՆ-ի հետ,![]()
Մի՞թե։սիրում են ընտրել ուժեղներին, որը այսօր մենք ենք տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ քաղաքական զգալի ցնցումներ չեն լինում.
Այսօր դիվանագիտական տեսանկյունից Հայաստանի դիրքերը թույլ են, ինչպես երբեք։ Այսօր միջազգային տարատեսակ կառույցներում Հայաստանը ներկայացնում է սփյուռքը, որտեղ հնչեցնում է իր խնդիրները, հաճախ անտեսելով ՀՀ-ի շահերը։ Սփյուռքի լոբիստական աշխատանքը նույնպես ուղղված է նույն սփյուռքի խնդիրները լուծելուն։Հայաստանը իր ողջ պատմության ընթացկում, այնքան թույլ է եղել, որ սկզբնական շրջանում շատ քիչ պետություններ են համարձակվում մեր վրա «խաղադրույք» դնել, համաշխարհային դիվանագիտության «ռուլետկայում»
Չարաչար սխալվում ես։ Բա Ռուսաստանը ո՞ւր կորավ։ Թե՞ լռում ենք այն մասին, թե որտեղից են հրահանգներ ստանում ՀՀ-ի իշխանիկները։Հայաստանը այլեւս վասալ պետություն չէ,
Էդ բառը լավ են անգիր արել։ Ափսոս բուն իմաստը չեն հասկանում...Հայաստանի քաղաքականության ուղին այլեւս կոմլիմենտար է
եւ Հայաստանին իրենց դաշնակիցների ցանկում տեսնելու համար, պետք է նվաճեն Հայաստանի կողքին գտնվելու իրավունքը
Կներեք, ի՞նչ իրավունքի մասին է խոսքը։ Իրավունք առ ի՞նչապա մենք մեր իրավունքը կնվաճենք
Ուհու, մենք կխմենք մեր «Հայ-կոլան», կուտենք հայկական փաթեթավորմամբ իրանական ու թուրքական հավիկները, բոլորի վրա մեծ-մեծ կխոսանք, նույնիսկ աշխարհի առաջին տնտեսության, ինքներս լինելով նույնպես առաջին տեղերում, պարզապես վերջերից։իրենց անհամ «կոկա-կոլաիով» սրտխառնոց «փոփկոռնով» կամ երեխաների սարսափ «միկի մաուսով»
Հոգլանդի համասեռամոլ լինելը միայն պատճառ չի նրան չընդունելու համար, նա չի ճանաչում նաեւ Հայոց ցեղասպանությունը՝ ինչու մենք հայերս օրենք չունենք, որով կդատեինք նման անձանց, այ ֆրանսիան ժխտողներին դատում է, բա մենք՞
Միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ մինչև դիվանագիտական ներկայացուցչի՝ դեսպանի նշանակումը, հավատարմագրող երկիրը պետք է ստանա նստավայր պետության կառավարության համաձայնությունը՝ ագրեմանը, այդ պաշտոնին հավակնող թեկնածուի համար: Այդ նպատակով դեսպան նշանակող երկիրը հաղորդում է իր դիվանագիտական ներկայացուցչի մասին կենսագրական հակիրճ տվյալներ: Սովորաբար այդ տեղեկությունը փոխքնցվում է դիվանագիտական խողովակով: Դեսպանընկալ երկրի կառավարությունն ագրեմանի հարցումն ստանալուց հետո քննարկում է տվյալ թեկնածության ընդունման նպատակահարմարությունը և պատասխանում սովորաբար մեկ ամսվա ընթացքում գրավոր /վերբալ նոտայով/: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մերժել կամ ընդունել այս կամ այն դիվանագիտական ներկայացուցչին, նկատի ունենալով նրա անձնական հատկանիշները , սակայն ագրեմանի հարցում պետք է հաշվի առնվեն տվյալ թեկնածուի անցյալը, , հատկապես, եթե հայտնի է, որ նա ժամանակին թշնամական տրամադրվածություն է ունեցել այն երկրի նկատմամբ, որտեղ ենթադրվում է նրա հավատարմագրումը:
1961թ-ի Վիեննայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, նստավայր պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հայտնել ագրեման տալու մերժման դրդապատճառները: Դիվանագիտական վարվեցողությունը պահանջում է նույնիսկ չհայտարարել ագրեմանի հարցման մասին, քանի որ բացասական պատասխանի դեպքում կարող է բարդություն առաջանալ 2 երկրների փոխհարաբերություններում:
Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գործերի նոր ժամանակավոր հավատարմատար նշանակել Ռուդոլֆ Փերինային: Ինչպես նշում է Ա. Բորունկովը՝ «Հավատարմագրող երկրի կառավարությունը կարող է երկար ժամանակ պաշտոնը թափուր թողնել, և դեսպանությունը ղեկավարում է գլխավոր գործերի ժամանակավոր հավատարմատարը, այս հանգամանքն էլ դիտվում է որպես 2 պետությունների միջև հարաբերությունների մակարդակի իջեցում»:
Սակայն այնքան միեւնույն է...
Ուրախ գրառում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ