User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառները պարզ են, Հայաստանը հիմա անցնում է ԱՄՆ-ի կողմից արհեստածին ստեղծված փորձությունները. Հայաստանի Ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչվելու դեպքում, մեր երկիրը ստանում է շատ մեծ «կոզրներ» եւ նրանք պետկ է վստահ լինեն, որ այդ «կոզրները» վստահվում են ամուր երկրի, ոչ թե Կարսից փախչողների սերունդներին. Այս ամենը հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողն էլ, չի հասկանա. Ամենակարեւորը այս ամենը հասկացողները այսօր Հայաստանում իշխում են եւ այս քաղաքականությամբ մենք միայն շահելու ենք, որովհետեւ արեւմուտքում միայն խոսքերով են կոչեր անում զիճողականության, բայց միշտ հարգում ուժեղներին.
    Իդեան լավն էր, դուրս եկավ: Երանի թե էդպես լիներ: Համենայն դեպս համոզիչ փաստարկ կարող է հանդիսանալ Ձեր տեսակետը կրողների կողմից հակառակ կողմին հրամցնելու համար:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդեան լավն էր, դուրս եկավ: Երանի թե էդպես լիներ: Համենայն դեպս համոզիչ փաստարկ կարող է հանդիսանալ Ձեր տեսակետը կրողների կողմից հակառակ կողմին հրամցնելու համար:
    Շնորհակալ եմ Հարգելիս. Ինձ համար յուրաքանչյուրի գնահատականը, շատ մեծ նշանակություն ունի.

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հայաստանի օրենքների որևէ կետ գոյություն չունի ցեղասպանությանը վերաբերվող, ըստ այդմ օրենքի մասին խոսելն աբսուրդ է:
    Ճիշտ ես, չկա. Դա կարելի է ընդունել որպես կոպիտ իրավական բացթողում. Հավանաբար մտածում են, նման օրենք ընդունելու դեպքում, Հայաստանում այնպիսի մարդ կարող է չնդունել Ցեղասպանությունը, որից պատասխան պահանջել, կամ պատժամիջոցներ նրա հանդեպ կիրառել չեն կարողանա եւ զերծ են մնում իրենց ուժերից վեր օրենք մշակել, ինչը ես սխալ եմ համարում. Այդպիսի օրենք Հայաստանում պետք է լինի. Ցեղասպանություն ճանաչած երկրում հերքողին ձերբակալում են, իսկ Ցեղասպանություն պահանջող երկրում հերքողին շքանշան են տալիս. Այսպիսի իրողությունը իրոք աբսուրդ է, միանշանակ.

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Բացի դրանից, դեսպանատան տարածքը այն երկրի տարածք է համարվում, որ երկրի դեսպանատունն է:
    Այսինքն, եթե նման օրենք Հայաստանում ընդունեն, հերքողների հանդեպ պատժամիջոց տուգանք 50 հազար եվրոյին համարժեք դրամ կամ 5 տարի ազատազրկում, ապա հերքող երկրի դեսպանը, լրագրողների ներկայությամբ, իր դեսպանատանը հանգիստ նստած կհերքի, իսկ դեսպանատնից դուրս, կընդունի իրողությունը.
    Անկեղծ ասաց զվարճալի պատմություն է ստացվում. Ես գիտեմ որ դեսպանատան շենքը տվյալ պետության տարացք է համարվում, ժամանակավոր վարձակալմամբ, բայց ամեն դեպքում ապրելով տվյալ պետությունում շատ դժվար կլինի ունենալ դիրքորոշում, որը հակասում է տվյալ երկրի օրենսդրությանը եւ տվյալ դեսպանին իր ասածները մեկ այլ վայրում կստիպեն կրկնել այն, ինչ խոսում էր իր երկրի տարացք համարվող տարացքում.

    Արշակ եւ Շապուհ թագավորների հայտնի պատմությունն է ստացվում.
    Ուրախ գրառում:

  3. #3
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Հոգլանդի համասեռամոլ լինելը միայն պատճառ չի նրան չընդունելու համար, նա չի ճանաչում նաեւ Հայոց ցեղասպանությունը՝ ինչու մենք հայերս օրենք չունենք, որով կդատեինք նման անձանց, այ ֆրանսիան ժխտողներին դատում է, բա մենք՞

  4. #4
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ մինչև դիվանագիտական ներկայացուցչի՝ դեսպանի նշանակումը, հավատարմագրող երկիրը պետք է ստանա նստավայր պետության կառավարության համաձայնությունը՝ ագրեմանը, այդ պաշտոնին հավակնող թեկնածուի համար: Այդ նպատակով դեսպան նշանակող երկիրը հաղորդում է իր դիվանագիտական ներկայացուցչի մասին կենսագրական հակիրճ տվյալներ: Սովորաբար այդ տեղեկությունը փոխքնցվում է դիվանագիտական խողովակով: Դեսպանընկալ երկրի կառավարությունն ագրեմանի հարցումն ստանալուց հետո քննարկում է տվյալ թեկնածության ընդունման նպատակահարմարությունը և պատասխանում սովորաբար մեկ ամսվա ընթացքում գրավոր /վերբալ նոտայով/: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մերժել կամ ընդունել այս կամ այն դիվանագիտական ներկայացուցչին, նկատի ունենալով նրա անձնական հատկանիշները , սակայն ագրեմանի հարցում պետք է հաշվի առնվեն տվյալ թեկնածուի անցյալը, , հատկապես, եթե հայտնի է, որ նա ժամանակին թշնամական տրամադրվածություն է ունեցել այն երկրի նկատմամբ, որտեղ ենթադրվում է նրա հավատարմագրումը:
    1961թ-ի Վիեննայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, նստավայր պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հայտնել ագրեման տալու մերժման դրդապատճառները: Դիվանագիտական վարվեցողությունը պահանջում է նույնիսկ չհայտարարել ագրեմանի հարցման մասին, քանի որ բացասական պատասխանի դեպքում կարող է բարդություն առաջանալ 2 երկրների փոխհարաբերություններում:
    Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գործերի նոր ժամանակավոր հավատարմատար նշանակել Ռուդոլֆ Փերինային: Ինչպես նշում է Ա. Բորունկովը՝ «Հավատարմագրող երկրի կառավարությունը կարող է երկար ժամանակ պաշտոնը թափուր թողնել, և դեսպանությունը ղեկավարում է գլխավոր գործերի ժամանակավոր հավատարմատարը, այս հանգամանքն էլ դիտվում է որպես 2 պետությունների միջև հարաբերությունների մակարդակի իջեցում»:
    Սակայն այնքան միեւնույն է...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիտի հայերեն թարգմանվի շաբլոն
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.02.2013, 20:28
  2. Պիտի հայերեն թարգմանվի շաբլոն
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2013, 16:53
  3. Ինչպիսի՞ն պիտի լինի տղան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 126
    Վերջինը: 22.04.2009, 17:45
  4. Ով սիրում է իր կյանքը պիտի կորցնի այն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.12.2007, 21:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •