Ռեպ շատ չեմ լսել, բայց ինչքան որ լսել եմ, ինձ առանձնապես չի գրավել, իմ համեստ կարծիքով, ռեպը երաժշտական առումով արժեք չի ներկայացնում, իսկ թե ինչ են ասում ռեպերները այդպիսի արագությամբ, ես չեմ ընկալում, կարծում եմ, որ շատ քչերն են ընկալում առանց տեքստը հատուկ կարդալու: Չեմ ուզում փնովել ռեպը, բայց, մի անգամ արդեն ասել եմ, էլի եմ ասում, համենայնդեպս, իմ լսած ռեպ երգերի բառերի մեջ ոչ մի փիլիսոփայություն կամ, առավել ևս վեհ գաղափարներ չեմ նկատել: Բան չունեմ ասելու, հնարավոր է, որ պարզապես որակյալ ռեպ երգիչների երգեր լսելու առիթներ չեմ ունեցել, դրա համար եմ այդպես մտածում: Բայց ինչ վերաբերում է երաժշտությանը, կասկածում եմ, որ ինչ-որ մեկը ինձ հակառակում համոզի...
Ինչ վերաբերում է ռոքին, ես էլ եմ համաձայն Պոետի ասածներին:![]()
Այսի՞նքն:_DEATH_-ի խոսքերից
Նկատի ունես, որ ռոք երգերն անիմա՞ստ են: Առաջին անգամ եմ այդպիսի անհեթեթեություն լսում... Կներես, բայց ուրիշ բառ մտքիս չեկավ:
![]()
Կներես, բայց բոլոր ոճի երգերում էլ նույն բանը գոնե մի քանի անգամ ասում են, ինչ-որ չեմ նկատել, որ ռոքի մեջ դա ավելի շատ լինի:նաև այն որ ինչ-որ մի բանը անընդատ ասում են
Իսկ կյանքում չի՞ պատահում, որ մի բանը գոռալով ասես: Բանն էլ հենց այն է, որ ռոքը շատ ավելի մոտ է կյանքին, քան մնացած ոճերը, դրա համար էլ մարդկային հույզերն ավելի իրական ու ավելի պատկերավոր է արտահայտում:կամ էլ այն, որ հանգիստ ասելու փոխարեն գոռալով են ասում![]()
![]()
Ենթադրում եմ, որ հենց System of a Down ես լսել, դրանից է գլուխդ պայթում: Չնայած մեկ-մեկ ես էլ եմ էդ խմբին լսում, բայց ասեմ, որ մի քիչ երկար լսելուց հետո ինձ մոտ էլ է համանման զգացողություն առաջանում դրանից, ճիշտ է, գլուխս չի ցավում (որովհետև ինքը ընդհանրապես չի ցավում), բայց այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես մի ծանր բանով անընդհատ գլխիս տան...Մի բան էլ հարցնեմ ռոք լսողներին, ես մի քիչ առաչ փորձեցի ռոք լսել և նույնը երգը 2 անգամ լսելուց սկսեց գլուխս ցավալ (լուրջ եմ ասում), ստիպված գլխացավի դեղ խմեցի… խնդրում եմ ասեք այդ գլխացավը շուտ կանցնի
, հիմա գլուխս պտտվումա, այդքան ռոք լսելուց ինչ եք անում, որ գլուխներդ չի «տրաքում»
Ասեք շ, կարող է այդ դեպքում ես էլ ժամանակ առ ժամանակ ռոք լսեմ
![]()
![]()
Բայց որ անջատում եմ ... կամ ստիպում եմ, որ միացնողները անջատեն... մի աննկարագրելի թեթևություն է իջնում վրաս
ոնց որ միանգամից շունչս տեղը գա:
Ասածս ի՞նչ է. կան այդպիսի ռոք խմբեր, որոնց երաժշտությունը, չնայած ինձ դուր է գալիս, բայց այնքան աղմկոտ են, որ որոշ ժամանակ լսելուց հետո, կարծում եմ, մարդկանց մեծամասնության մոտ նույն զգացողությունն է առաջանում, իսկ ավելի կոնկրետ՝ հոգնեցուցիչ է այդ երաժշտությունը: Բայց դա չի նշանակում, որ բոլոր ռոք երգերն այդպիսի ն են: Իմ սիրած ռոք երգիչների ու խմբերի ճնշող մեծամասնության երգերը ես կարող եմ ժամերով ու օրերով լսել և դրանից միայն հանգստանալ, հաճույք ու դրական էներգիա ստանալ:![]()
Էջանիշներ