User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

  1. #46
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը չեր որ ստորագրեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Էդ ոնց որ ոչ մի դաշնակի ձեռքը չգնաց գնդակահարել այն դավաճանին որը ստորագրել էր դրա տակ
    Դաշնակցությունը արդեն 117 տարի է կարողանում է չոր դուրս գալ իր կողմից ստեծված իրավիճակներից: Այս անգամ էլ մի բան կմտածեն Պակա՞ս էին ընտրություններից առաջ կոռուպցիայի խռտվիլակներ վառում:

    Ի դեպ usanogh.com ից պատասխան չկա:

    Թեմայի վերաբերյալ: Բավականին հետաքրքիր է http://a1plus.blogsome.com/2007/06/04/p43/

  2. #47
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Smergh

    Էդ ձեր նույն տրամաբանությամբ վաղը այս իշխանությունները կարող են ստորագրել մի խայտառակ պայմանագրի տակ ասելով դե մենք սա անում ենք մնացած ժողովրդին վերահաս կորժոնւմից փրկելու համար:

  3. #48
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն կայքի համար.

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Smergh

    Էդ ձեր նույն տրամաբանությամբ վաղը այս իշխանությունները կարող են ստորագրել մի խայտառակ պայմանագրի տակ ասելով դե մենք սա անում ենք մնացած ժողովրդին վերահաս կորժոնւմից փրկելու համար:
    Իմ կարծիքով Marduk-ը ճիշտ է. Ինչքան էլ մենք վստահ լինենք, որ նման բան մեր ղեկավարները չեն անի, պարտավոր ենք պահպանելու աչալրջությունը եւ որպեսզի ռիսկային ստեղծված վիճակը անցնի, ղեկավարությունը պարտավոր է ժողովուրդին տեղյակ պահել բանակցությունների ընթացքի մասին, ներքին ստեղծված իրարամերժ կարծիքներից խուսափելու համար
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 07.06.2007, 20:06: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  4. #49
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Smergh

    Էդ ձեր նույն տրամաբանությամբ վաղը այս իշխանությունները կարող են ստորագրել մի խայտառակ պայմանագրի տակ ասելով դե մենք սա անում ենք մնացած ժողովրդին վերահաս կորժոնւմից փրկելու համար:
    Նույնիսկ խմբագրական միջամտությունից հետո էլ`իմ միտքը հասկանալի է մնում: Զարմանում եմ այդտեղ տրամաբանություն գտնելու Ձեր անհաջող փորձի վրա:
    Ասելիքս այն էր, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման համար հիմնական մեղավորները ոչ թե դաշնակներն էին, այլ հայ և թուրք բոլշևիկները և եթե պետք էր ինչ որ մեկին գնդակահարել, ապա հաստատ այդ ինչ որ մեկը պայմանագիրն ստորագրած հայաստանի կառավարության ներկայացուցիչը չպետք է լիներ:
    Խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր կարդալ իմ գրառումը: Ես այդ պայմանագիրը դատապարտողներից եմ, այլ ոչ արդարացնողներից, պարզապես ասելիքս այն էր, որ տվյալ դեպքում Դաշնակցությանը մեղադրելը անարդարացի է...

  5. #50
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր կարդալ իմ գրառումը: Ես այդ պայմանագիրը դատապարտողներից եմ, այլ ոչ արդարացնողներից, պարզապես ասելիքս այն էր, որ տվյալ դեպքում Դաշնակցությանը մեղադրելը անարդարացի է...
    Մի այպիսի համեմատություն անեմ: Ենթադրենք այսօր մի խումբ նարնջագույններ օգտվելով համընդհանուր դժգոհությունից բարձրացնում են խռովություն ու ստեղծում են իշխանափոխության ռեալ նախադրյալներ:
    Այսօրվա իշխանություններն էլ տեսնելով որ շուտով կարող է կորցնեն իշխանությունը, փորձում են իրենց օրերը երկարացնել Ադրբեջանի հետ կապիտուլացիոն պայմանագիր կնքելով ակնկալելով ասենք դրա դիմաց արևմուտքի աջակցությունը:

    Ձեր կարծիքով ում պետք է մեղադրել այդ դեպքում այդպիսի պատմական սխալ կատարելու համար:
    1 Իշխանություններին,
    2 նարնջագույններին
    3 թե երկուսին էլ միասն

  6. #51
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Որևէ տարածք պահպանել կարողանալու համար հարկավոր է իրականացնել հասարակության կազմակերպման անհրաժեշտ ձև, որպեսզի հասարակությունն ունենա անհրաժեշտ ռեսուրս… Մենք հաղթեցինք, բայց այդ անհրաժեշտ կազմակերպումը չենք իրականացնում և մեր ռեսուրսը չի աճում անհրաժեշտ չափով /ոմանք գուցե պնդեն, որ նվազում է/… Հասարակական կյանքի ռացիոնալ կազմակերպման փորձ և ավանդույթ մենք չունենք, պատմությունն այդ հնարավորությունը մեզ չի ընձեռել… Սա է նաև պատճառը, որ մենք դարեր շարունակ տարածքներ ենք կորցրել… Պատերազմի ժամանակ կազմակերպվելու ունակություն, կյանքը ցույց տվեց, մենք ունենք, բայց ահա խաղաղ ժամանակ արագ զարգացում ապահովող, ազգի ոգին ամրացնող, հայությանը համախմբող կառավարման արվեստ մենք չունենք… Ու մեղավորը մեկ կամ մի քանի հոգի չեն, մեղավորը ավանդույթի և գիտակցության բացակայությունն է… եթե մենք շատ արագ, շատ մոտ ժամանակներում չկարողանանք լրացնել գրեթե հազարամյա մեր այս թերությունը, ապա ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյությունը վտանգված կլինի…

  7. #52
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի այպիսի համեմատություն անեմ: Ենթադրենք այսօր մի խումբ նարնջագույններ օգտվելով համընդհանուր դժգոհությունից բարձրացնում են խռովություն ու ստեղծում են իշխանափոխության ռեալ նախադրյալներ:
    Այսօրվա իշխանություններն էլ տեսնելով որ շուտով կարող է կորցնեն իշխանությունը, փորձում են իրենց օրերը երկարացնել Ադրբեջանի հետ կապիտուլացիոն պայմանագիր կնքելով ակնկալելով ասենք դրա դիմաց արևմուտքի աջակցությունը:

    Ձեր կարծիքով ում պետք է մեղադրել այդ դեպքում այդպիսի պատմական սխալ կատարելու համար:
    1 Իշխանություններին,
    2 նարնջագույններին
    3 թե երկուսին էլ միասն
    Ձեր համեմատությունն ամենևին տեղին չէ:
    Ծանոթացեք գոնե պայմանագրի բովանդակությանը, մտածեք, թե ի՞նչ հետևանքներ էին սպասվում, եթե այդ պայմանագիրը չստորագրվեր և հետո բերեք մի այնպիսի օրինակ, որի շուրջ կարելի կլինի բանավիճել:Այնտեղ իշխանությունը երկարաձգելու մասին որևէ ակնարկ անգամ չկա, պարզապես Հայաստանի կառավարությանը ստիպում էին իշխանությունը հանձնել բոլշևիկներին: Ձեր օրինակը բացահայտ դավաճանությանն է վերաբերվում: Եթե 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրի առիթով որևէ մեկին դավաճանության մեջ պետք է մեղադրել, ապա այդ մեկի ստորագրությունն այդ պայմանագրի վրա կարծում եմ չկա , դա հայ բոլշևիկն է, որն իր իշխանության գալու դիմաց զոհաբերեց մեր հայրենիքն համարյա ամբողջությամբ, իսկ պատմությունն այնպես խեղաթյուրեց, որ մենք այսօր հայ ազգի ողջ դժբախտությունների համար մեղադրենք Դաշնակցությանը:
    Ի սեր աստծո, ես Դաշնակցության ջատագովը չեմ /նամանավանդ այսօրվա դաշնակցության/, և եթե այս պարագայում պաշտպանում եմ նրան` ապա միայն ճշմարտությունը վեր հանելու նպատակով եմ դա անում:
    Կարծում եմ հիմա ինձ լրիվ հասկացաք:
    Յուրաքանչյուր իշխանություն իր գինն ունի: Կոմունիստների իշխանությունը մեր հայրենիքի 85-90 տոկոսն արժեցավ : Այսօրվա իշխանություններինը` եթե թույլ տանք, ազատագրված տարածքներն ու գուցե նաև Արցախը, քանզի ոչինչ չարժե այն հաղթանակը, որը չի ամրագրվում դիվանագիտորեն, իսկ այս ապաշնորհ իշխանությունները դիվանագիտական ճակատում կատարյալ պարտություններ են կրել ու կրում: Ի՞նչ ասենք այն դիվանագիտությանը, որը բանակցությունների տապալումը ներկայացնում է որպես դիվանագիտական հաղթանակ...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  8. #53
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Հավանաբար կզիջենք ազատագրված 7 տարածքները

    Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցության ֆորմատում քննարկվող ԼՂ անվտանգության օղակը (ատագրված տարածքները, որ ադրբեջանցիներն անվանում են գրավյալ, իսկ այդ ձեւակերպումը չի հերքում պաշտոնական Երեւանը) հանձնելու տարբերակը չի բացառում:

    «Փաստաթղթում ներառված են հարցի կարգավորման բոլոր սկզբունքները, բոլոր՝ կարգավիճակ, անվտանգության խնդիրներ, տարածքներ, փախստականներ, կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, բոլոր տարրերը կան եւ երբեք ես չէի առանձնացնի դրանցից որեւէ մեկը: Այստեղ գործում է այն սկզբունքը, որ վերջ ի վերջո պետք է հարաբերակցությունը բոլոր այդ էլեմենտների եւ սկզբունքների միջեւ լինի այնպես, որ ընդունելի կլինի կողմերի համար: Այնքան ժամանակ, որ այդ հարաբերակցությունները չեն ճշտվել, եւ մեզ համար առավելեւս դեռ 100 տոկոսով չի ամրագրվել, հաստատվել, ձեւավորվել, կարգավորվել ԼՂ ինքնորոշման խնդիրը եւ կարգավիճակի հետ առնչվող հարցերը՝ ես պատրաստ չեմ, ուղղակի մերժում եմ խոսել որեւէ այլ հարցի մասին, որովհետեւ հայկական կողմի համար առաջնայինը դա է: Բայց խոսում եմ հարաբերակցության մասին եւ նշում եմ, որ սկզբունքների մեջ բոլոր էլեմենտները հարցի կարգավորման համար անհրաժեշտ են: Ես որեւէ մանրամասների մեջ այդ կապակցությամբ չեմ մտնելու»,- նշեց Վ Օսկանյանը:

    http://taregir.am

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 07.07.2007, 00:19
  3. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53
  4. Ազատագրված տարածքները
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.09.2006, 21:43
  5. Ընդդեմ Արմենտելի
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.09.2006, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •