User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն խոստովանում ես, որ վրացական վերնախավը հատուկ քաղաքականություն է տանում ազգային ու ընտանեկան արժեքները քանդելու ուղությամբ:
    Խոստանո՞ւմ: Հակառակը, պնդում եմ, որ Վրաստանի վերնախավը հատուկ քաղաքականություն է վարում մարդու իրավունքները առաջնային դարձնելու համար: Մտածելակերպը ազատականացնելու և օրենքի գերակայություն հաստատելու ուղղությամբ:
    Ինչ որ է շնորհակալություն տվյալ տեխնոլոգիան բացահայտելու համար, բայց կարծում եմ հայ ազգը այնքան միամիտ չի որ այդ աստիճանի հասնի:
    Հայ ազգը այլ խնդիրներ ունի լուծելու: Սերժիկ-Քոչարյան, Արցախի խնդիր...

  2. #32
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Ե'վ ազատագրված տարաքների հանձնման, և' դրանց չհանձնման խնդիրները պետք է դիտարկել նախընտրական Հայաստանի քաղաքական ներկապնակի և հնարավոր զարգացումների համատեքստում: Հայաստանում նախագահ է փոխվում, գալիս է նորը, ոչ մի գործող և դեռևս պաշտոնավարման երկար ժամանակահատված ունեցող նախագահ չի հանձնի այդ տարածքները, հետևաբար` անհրաժեշտ է, որ այն հանձնի արդեն հեռացող նախագահը, որն իր հերթին ունի սեփական անվտանգության ապահովման խնդիրներ: Այս առումով միանգամայն ռեալ պետք է համարել Ռ. Քոչարյանի կողմից տարածքների հանձնման պայմանագրի կնքումը և նրա հեռացումը նախագահի պաշտոնից, որից հետո նախագահ դարձած Ս. Սարգսյանը կհայտարարի, որ ոչինչ արդեն փոխել չի կարող: Այսպիսով կլուծվեն երեք խնդիրներ.
    ա. Միջազգային հանրությունը կհասնի Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սա հատկապես կարևոր է ԱՄՆ-ի մերձավորարևելյան պլանների հետագա իրագործման համար.
    բ. Ս. Սարգսյանը կստանա Արևմուտքի հավանությունը մոտակա տաս տարում Հայաստանը կառավարելու համար.
    գ. Ռ. Քոչարյանը կստանա անվտանգության լուրջ երաշխիքներ և կկարողանա շարունակել իր ոչ-քաղաքական գործունեությունը:
    Իհարկե, այս սցենարի պարագայում տուժում են Ռ. Քոչարյանի հետագա քաղաքական հավակնությունները, որոնք, սակայն, չափազանց փոքր գին են, որ կարող է վճարվել վերոնշյալ երեք հիմնական ձեռքբերումների դիմաց: Այնպես որ տարածքերի հանձնումը պետք է համարել միանգամայն իրական: Իսկ թե ովքեր են պայքարում դրա դեմ պարզ է. կամ քաղաքական մարգինալները, որոնք որևէ էական բան փոխել չեն կարող կամ այս սցենարից դժգոհ որոշ ուժեր վերնախավից, որոնք ևս նոր քաղաքական խոհանոցում, ըստ էության, անուժ են որևէ էական դեր խաղալ:

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Ամբողջությամբ համամիտ եմ Philosopher - ի կարծիքը հետ: Մի քանի տողում ճշգրիտ նկարագրված է ամենահավանական սցենարը:
    Այստեղ կա մի ուժ, որի ազդեցության լծակների չեզոքացումը սցենարում կարծես հաշվի առնված չէ: Խոսքը վերաբերվում է սփյուրքի հայկական քիչ-թէ շատ կազմակերպված ուժերի հետ /մասնաորապես Լիբանանի հայկական կազմավորումների /
    Ինչպիսին կլինի նրանց ռեակցիան , և ընդհանրապես իվիճա՞կի կլինեն նրանք ինչ-որ քայլեր ձեռնարկելու : Ինչպիսի՞ն է նրանց ազդելու հնարավորությունները :

  4. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Դեզզինֆորմացիան շարունակում է ծաղկել

    http://www.usanogh.com/content/view/539/94/

    Undersigned:

    18. Dar Club
    http://www.akumb.am/
    Armenia-based general public-oriented forum.

  5. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Hello.
    I am writing you regarding an announcement published on your site: http://www.usanogh.com/content/view/539/94/ undersigned by а number of Armenian websites and forums among which http://www.akumb.am
    As a “Dar Akumb.am” forum official representative I’m declaring that our forum has never joined to the aforesaid announcement ( please refer: http://www.akumb.am/showpost.php?p=292853&postcount=9 ) , so I am asking you to remove our site’s link from the list.
    Thank you.
    Truly,
    Artgeo


    Սպասում ենք պատասխանի:

  6. #36
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Ի դեպ անգլերեն չիմացողների համար, հենց նոր տրանսլիտ համակարգով թարգմանեցի
    վերը նշված կայքի նյութը եւ հրամցնում եմ Ձեր դատին.

    Նախապես ներեցեք ռուսերեն թարգմանության համար, անձամբ ես կցանկանաի, որպեսզի տրանսլիտ համակարգը ընձերներ նաեւ Հայերեն թարգմանելու հնարավորությու, բայց ինչեւէ.
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ անգլերեն չիմացողների համար, հենց նոր տրանսլիտ համակարգով թարգմանեցի
    վերը նշված կայքի նյութը եւ հրամցնում եմ Ձեր դատին.

    Նախապես ներեցեք ռուսերեն թարգմանության համար, անձամբ ես կցանկանաի, որպեսզի տրանսլիտ համակարգը ընձերներ նաեւ Հայերեն թարգմանելու հնարավորությու, բայց ինչեւէ.
    Թարգմանությունը իրոք գլուխգործոց ա... Ի դեպ կարիք չկար «թարգամենելու»: Ռուսերեն նորմալ տարբերակը վաղուց կա http://miacum.ru/

  8. #38
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Շնորհակալություն Artego-ին

    http://miacum.ru/

    ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ
    Ազատագրված հայկական տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագայի։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

    Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «դիվանագիտական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ։

    Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

    Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։
    Ի դեպ, վատ չի գրված.

  9. #39
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ էդ Ուսանող.կոմի քարտեզը շատ տարօրինակ է, բացարձակ չի համապատասխանում հայտրարության ոգուն:

    Տղերք, ովքեր որ անգլերեն գիտեն մի հատ նամակ գրեք էդ ուղանող.քոմ-ին ասելով որ ստորագրողների իսկական ցուցակը www.miacum.ru-i վրա է...
    նրա ցուցակում բավականին սխալներ կան
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 05.06.2007, 14:56:

  10. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղերք, ովքեր որ անգլերեն գիտեն մի հատ նամակ գրեք էդ ուղանող.քոմ-ին ասելով որ ստորագրողների իսկական ցուցակը www.miacum.ru-i վրա է...
    նրա ցուցակում բավականին սխալներ կան
    Երեկ նամակ գրել եմ, մի քանի գրառում վերև նայիր: Պատասխան դեռ չկա:

  11. #41
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    2001թ-ին Քի Վեստում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ԼՂ հիմնախնդրի գործընթացով մտահոգված մի քանի մտավորականններ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին: ՚Այդ հանդիպումից մի շաբաթ հետո զանգահարեցին ինձ եւ Ռաֆայել Ղազարյանին եւ ասացին, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է հանդիպել մեզ հետՙ,- ՚Ա1+ՙին տեղեկացրեց ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

    Նրա ասելով` խոսակցությունը սկսվել է բանակից. ՚Նա ասաց`մենք փոքր հանրապետություն ենք, չենք կարող բանակը պահել: Բանակը պահելու համար մեզ առնվազն 5 միլիարդ է պետք : Խոսակցությունը հանգեց Լաչինի միջանցքին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք կաշխատեն, որ Լաչինի միջանցքը մնա: Խոսքը գնում էր 20-25 կմ տարածքի մասին, իսկ մնացած տարածքները պետք է վերադարձվեն: Սերժ Սարգսյանը մեզ խնդրեց տարածքները հանձնելու դեպքում աղմուկ չբարձրացնելՙ:

    Լենսեր Աղալովյանն ու Ռաֆայել Ղազարյանը Սերժ Սարգսյանին խոստացել են տարածքներ հանձնելու դեպքում հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել:

    Ըստ Լենսեր Աղալովյանի` իրենց պատասխանին հետեւել Է Սերժ Սարգսյանի հետեւյալ հարցը. ՚Ի՞նչ է` ձեր ուզածը այն չէ՞ր, որ ԼՂՀ-ն Հայաստանին միանար միջանցքով: Այդ միտքը Սերժ Սարգսյանը վերջերս կրկնեց նաեւ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացում: Այսինքն` ոչինչ չի փոխվելՙ: Ակադեմիկոսի կարծիքով ԼՂ հիմնախնդրի հարցում մեր իշխանությունների ամենամեծ խնդիրն այն է, որ մինչ օրս չեն բնակեցվել ազատագրված տարածքները:

    ՚Իսկ Շահումյանը հայաթափվելու հաջորդ օրն իսկ ադրբեջանցիները բնակեցրեցին: Զինադադարից 13 տարի է անցել, սակայն մեր իշխանությունները դեռ չգիտեն, տարածքները բնակեցնում է, թե ոչ: Այսօր հստակ է, որ պատրաստվում են տարածքները վերադարձնել: Այս իշխանությունների օրոք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվելՙ,- ասաց ակադեմիկոսը:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50073

  12. #42
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղակրոն
    Ինչ լավ բառ օգտագործեցիր մեր վարչապետին բնորոշելու համար
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 06.06.2007, 07:43:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  13. #43
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Այդպիսի բան տեղի ունենալու դեպքում, առաջին օրը ժողովուրդը ղեկավարությանը կգնդակահարի, հաջորդ օրը կանցնի ադրբեջանցիներին եւ ընդանուր հաշվարկով Ազատագրված Տարացքների հանձնումը մեր հարեւաններից ավելի շատ կխլի, քան կտա. Գոնե հիմա հանգիստ ապրում են. Լեռնային Արցախի Մեծ ժողովուրդի կյանքը նորից վտանգելու դեպքում, կբացեն ճանապարհ նոր Հայկական արդարացի նվաճումների համար.

    Վստահ եմ, որ Ազատագրված Տարացք հանձնողը, ֆիզիկական բնաջնջումից չի՛ խուսափի, դրա համար միայն դաշնակցությունը բավական է. Ի դեպ՛ այս կուսակցությանը գնալով ավելի հարգանքով եմ վերաբերվում, ինչքան ավելի է բացահայտվում մեր կեղծված պատմությունը.
    Ուրախ գրառում:

  14. #44
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Վստահ եմ, որ Ազատագրված Տարացք հանձնողը, ֆիզիկական բնաջնջումից չի՛ խուսափի, դրա համար միայն դաշնակցությունը բավական է. Ի դեպ՛ այս կուսակցությանը գնալով ավելի հարգանքով եմ վերաբերվում, ինչքան ավելի է բացահայտվում մեր կեղծված պատմությունը.
    Դաշնակցությունը չեր որ ստորագրեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Էդ ոնց որ ոչ մի դաշնակի ձեռքը չգնաց գնդակահարել այն դավաճանին որը ստորագրել էր դրա տակ

  15. #45
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը չեր որ ստորագրեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Էդ ոնց որ ոչ մի դաշնակի ձեռքը չգնաց գնդակահարել այն դավաճանին որը ստորագրել էր դրա տակ
    Կներես... պետք է առաջին հերթին ազատվել կոմունիստական "լրատվական ու պատմաբանական" բարդույթից, այնուհետև մեղադրանքներ ներկայացնել մարդկանց /տվյալ դեպքում` եթե չեմ սխալվում նաև Դրաստամատ Կանայանին/,, որոնք մնացած 10000 քառ.կմ տարածքներն ու դրանց բնակչությունը կոտորածից փրկելու համար, ստիպված ստորագրել են այդ մեզ համար իսկապես խայտառակ պայմանագիրը: Մի փոքր վերլուծական մոտեցումն անգամ բավարար կլիներ հասկանալու համար, որ ստեղծված իրավիճակի համար իսկական մեղավորները /բոլշևիկները/` միտումնավոր կերպով խեղաթյուրել են փաստերն ու մեղքն իրենց վրայից բարդել Դաշնակցության վրա...
    Թեմայի շուրջ ` առաջարկում եմ այցելել http://www.armenianaction.com/ և մասնակցել այդ ակցիային:

    Մոդերատորական: Գրառումը խմբագրված է, վիրավորական ձևակերպումները` ջնջված: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը և խուսափեք նմանօրինակ ձևակերպումներից` մնալով քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 07.06.2007, 16:35:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 07.07.2007, 00:19
  3. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53
  4. Ազատագրված տարածքները
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.09.2006, 21:43
  5. Ընդդեմ Արմենտելի
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.09.2006, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •