User Tag List

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Իմ թախիծը լուսավոր է...

  1. #46
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Չիրականացած երազանք
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #47
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Ապրես, լավա ստացվել:
    Թախծոտա ...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #48
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, լավա ստացվել:
    Թախծոտա ...
    Ըհը, ու հետևում երևացող լուսինն էլ ավելի է նպաստում թախծոտ տրամադրությանը...
    Լավն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #49
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Նորից մի աշխատանք, նորից սրտի մի խոսք` «Ճակատագիր»
    Կցված նկարներ Կցված նկարներ

  5. #50
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից մի աշխատանք, նորից սրտի մի խոսք` «Ճակատագիր»
    Նորից քեզ հատուկ թախիծ, նորից մտածելու ու ինքնուրույն վերլուծելու համար թողած տեղ ու նորից հրաշալի։ Ապրես։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  7. #51
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանոն ջան երկու նկարներն էլ՝ Չիրականացած երազանքը և Ճակատագիրը շատ-շատ լավն են
    Ճակատագիրը նկարում այդ երկու ծառերն իրար այնքան մոտ ու, միաժամանակ, այնքան հեռու են
    Իրոք, քո բոլոր նկարներում լուսավոր թախիծ կա
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #52
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Որքա՜ն եմ սիրում նաել քո ստեղծագործություններին, որոնց արարիչը դու ինքդ ես... Հոգեկան մեծ բավարարվածություն և խաղաղություն եմ զգում դրանք նաելուց՝ դրանք ասես խոսում են մեզ հետ. իհարկե պետք է նրանց լեզուն հասկանալ, որի իմացության դեպքում կխոսեն նրանք... կխոսեն, կպատմեն մի պատմություն, հարցեր կտան ու կպատասխանեն շատ հարցերի ու այդ պատասխաններից նոր հարցեր կծնվեն ու նոր պատասխաններ կգտնես, կխորհես, կտխրես ու կտեսնես նաև լույս... լույս՝ խավարի մեջ... թախիծ, որ լույս ունի, լույս, որ մարմնավորվում է նկարների մեջ, լույս, որ տա Աստված միշտ վառ լինի ու ջերմացնի քեզ...

    Ի՜նչ գեղեցիկ, սեղմ ու դիպուկ ես ներկայացրել դու ինքդ քո աշխատանքը.
    Նորից մի աշխատանք,
    նորից սրտի մի խոսք`
    «Ճակատագիր»


    Ահա կյանքի գետը, որը հոսելով ամեն ակնթարթ փոփոխվում է ու անց կենում, բայց նույն տեղում են երկու ուռենին, նույն տեղում են, որովհետև ծառերն արմատներ ունեն հողին կպած, որն իրենց կյանք է տալիս, բայց և զրկում քայլելու հնարավորությունից, քանզի չկան բնության մեջ քայլող ծառեր... Կյանքի գետը, որը հոսելով գնում է դեպի արևը, լույսը, արևածագը, իսկ ուռենիներն իրենց տեղում կմնան թե՛ արևածագի և թե՛ արևամուտի ժամանակ...

    Չգիտեմ որքանով են համապատասխանում նկարիդ Տերյանի այս տողերը, բայց այն տեսնելով մի պահ հիշեցի նրա այս բանաստեղծությունը.

    FATUM

    Կախարդական մի շղթա կա երկնքում՝
    Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
    Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
    Օղակելով լույս աստղերը մեկմեկու։

    Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
    Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
    Առկայծում են կարոտագին, երազուն՝
    Հավերժաբար իրար կապված և բաժան։

    Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
    Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
    Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
    Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

    Կրկին ու կրկին շնորհավորում եմ քեզ այս նոր, գեղեցիկ քո սրտի աշխատանքի կապակցությամբ, որն ուրախացնում է մեզ բոլորիս...
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  10. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանոն ջան, հավատա, որ քո նկարների թեմային ավելի լավ վերնագիր տալ չէիր կարող, որովհետև դրանք նայելիս մարդ իսկապես լուսավոր թախիծ է զգում։ Շատ սիրուն նկար է «Ճակատագիրը»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  12. #54
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Չիրականացած երազանք
    Ինձ ավելի շատ սա դուր եկավ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  13. #55
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Որքան շատ եմ նայում նկարածներդ, այնքան ավելի եմ համոզվում, որ ԴՈՒ ՏԱՂԱՆԴ ԵՍ:
    Իսկապես, այնքան լավն են նկարներդ, որ խոսքերն արդեն ավելորդ կլինեն ու կփչացնեն դրանց իրական արժեքները: Պետք է լուռ տրտմությամբ ու հոգու թրթիռով հիանալ քո աշխատանքներով:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  15. #56
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանոն ջան իմ համար շատ հոգեհարազատ են քո նկարները:
    Շատ լավա ստացվել, աչքա շոյում, ուզում ես նորից ու նորից երկաաար նայել էս նկարին, հանգստացնող նկարա: Հատկապես շողքերի ու ջրի վերարտադրությունը…
    Հարգանքներս...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  17. #57
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մինչև հիմա չեի ասել Բայց լավ է ուշ, քան երբեք:
    Իրոք շատ սիրուն ես նկարում… ասեմ, որ երկու հատը տպել եմ, ու պահում եմ իմ դարակում: Երբ տխուր և գորշ է դարնում աշխատանքային օրս, նայում եմ այդ նկարներին

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.08.2009)

  19. #58
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Սիրելինե՜րս, չեք պատկերացնի որքան շոյված եմ ձեր խոսքերից: Միթե դրանից լավ բան կա, երբ աշխատանքդ գնահատվում ու պետքական է համարվում: Ու հասկանում ես, որ ինչքան էլ բարդ ու դժվար է կյանքը՝ արժե ապրել ու արարել…Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ

  20. #59
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Հաճելի է, երբ մարդ կարողանում է հոգու մեջ եղած հույզերը, ապրումներն ու փոթորկվող խենթություններն արտահայտելու ձև գտնել: Ես կարծում եմ, որ ցանկացած արվեսի բնագավառում ասելիքն արտահայտելու համար նախ պետք է ունենալ ներքին կրակ, իսկ մասնագիտական շտկումները դրանք ժամանակի խնդիր են: Դու գտել ես քո արտահայտման ձևը, և վրձինի օգնությամբ կարողանում ես ասել այն, ինչի համար խոսքեր գուցե և չգտնես այդ պահին: Ես միշտ էլ հաճույքով եմ նայում քո աշխատանքները, ամեն անգամ ավելի ու ավելի եմ հաղորդակից դառնում քո ներքնաշխարհին: Ես չեմ փորձի մեկնաբանություններ կատարել այս նկարի մասին, քանի որ իմ կարծիքով բավականին լավ խոսքեր ու լավ մեկնաբանություններ եղել են: Միայն ասեմ, որ անհամբեր սպասում եմ քո նոր ասելիքներին, նոր բացահայտումներին:
    Շարունակիր խոսել վրձինի լեզվով…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  21. #60
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Միանում եմ lili-4-ի խոսքերին -
    Շարունակիր խոսել վրձնի լեզվով… մանավանդ, որ կարողանում ես լսել սրտիդ ձայնը, որտեղից գալիս է դարերով կուտակած Իմաստության խոսքը... որպեսզի զուտ գեղեցիկ խոսքեր ու հաճոյախոսություն չդիտվի ասածս, մի փոքր կրկին վերլուծեմ վերջին նկարդ՝ ավելացնելով արդեն առաջին գրածիս.

    <<Ճակատագիր>> - Իմաստունները ճակատագիրը միշտ էլ պատկերել են գետի տեսքով՝ այն գետի, որի մեջ մարդ չի կարող երկու անգամ մտնել, քանզի ամեն ակնթարթ այն տարբեր է և եթե բաց է թողնված մի պահ, մի հնարավորություն, էլ այն ետ չի գա, որքան անգամ էլ կրկին որ այդ գետի մեջ հետո մարդ չմտնի...

    Հոսող գետ, որ խորհրդանշում է նաև մարդկային հույզերը, որոնք էական դեր են խաղում մարդու ճակատագրում...

    Կյանքի հոսող գետը, որը բաղկացած է սև ու սպիտակ իրար հաջորդող շերտերից և սա կրկին իմաստունների մեկնաբանությունն է...

    Կյանքի գետը՝ ճակատագիրը, որն ինչպիսին էլ լինի վերջիվերջո տանում է մեզ դեպի Լույսը, քանզի այդպիսին է առաջընթացի անխախտ ընթացքը դրված նրա մեջ իսկզբանե, իվերուստ՝ ինչպիսին կա այն այդ հոսող գետի մեջ, որն ոչ ոք չի կարող այնպես անի որ իր այդ նույն հունով հակառակ հոսի...

    Արմատներով հողին կպած ծառերը՝ կրկին մտքեր են ծնում ճակատագրի մասին, որը երբեմն հնարավոր չէ փոխել ինչ-ինչ պատճառներով ու նաև երբեմն այն պատճառով, որ մենք մտել ենք մի գետի մեջ ու այդ հոսանքը մեզ տարել, բերել է մի տեղ, ինչ ունենք այժմ, ինչին ամուր կպած ենք ներկայում ու չենք կարող արդեն հետ տալ ընթացքն այն գետի, որի մեջ մտել ենք ժամանակին ու եթե նույնիսկ տեղափոխելու նպատակով հնարավոր լինի արմատներով խոր հողին կպած ծառը հանել հետո անհնար կամ շատ դժվար կլինի, որ այն նոր տեղում կարողանա ամուր կպնի հողին, որը նրան կյանք պետք է տա...

    Միշտ հետաքրքրել է ինձ Manon, դու այս ամենի մասին գիտե՞ս ու նկարելուց այնպես ես նկարում, որ այս բոլոր խորհրդանշերը համապատասխանեն նկարիդ բովանդակությա՞նը, թե՞ պարզապես լսում ես իմաստուն սրտիդ ձայնին ու նկարում... Չնայած այս հարցիս մասին իմ կարծիքը գրել եմ արդեն այս գրառմանս սկզբում, բայց կուզենայի քեզնից լսել ևս քո կարծիքն ու պատասխանը:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ աստղազարդ թախիծը
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.04.2012, 21:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •