Նախ ասեմ, որ ստեղծագործությանդ շատ համահունչ ու համապատասխան վերնագիր է <<Սկիզբ>>-ը, քանզի ինչպես հնագույն խորհրդանիշերից մեկն՝ Ին-ը և Յան-ը, սևը և սպիտակը, խավարն ու լույսը, պասիվիությունն ու ակտիվությունը, սառը և տաքը, ձախը և աջը, լուսինն ու արևը, գիշերն ու ցերեկը, կանացի և տղամարդկային սկիզբներն արտահայտված են իրենց ներդաշնակության ու հավերժության մեջ..
Եվ որպեսզի այս ասածներիս համապատասխան հատկանիշների մեջ որևէ մեկը չգտնի մի սկզբունքի նսեմացման նշույլ անգամ (մասնավորապես երբ կանացի սկզբունքին տալիս ենք գիշեր, լուսին, խավար, սև հատկանիշներն) անպայման ուզում եմ նշեմ, որ անհնար է գոյությունն առանց այդ երկու սկզբունքների և այստեղ բոլորովին չկա ավել կամ պակաս կարևոր սկզբունք, այստեղ երկուսն էլ հավասարազոր են ու հավասարապես կարևոր և դեռ ավելին, կարևորության մասին հարց էլ չի կարող իսկզբանե լինել, քանզի ուղղակի չեն կարող գոյություն ունենալ առանց մեկմեկու և ողջ գոյ-ն էլ հիմնված է այդ երկու սկզբունքների վրա, ինչպես արտահայտված է դա նկարում երկու՝ կանացի և տղամարդկային ձեռքերի միջոցով, որոնք բռնում են երկրագունդն, բայց ցավոք պետք է ասեմ, որ հենց այդ սկզբունքների միջև տեղի ունեցած խախտման, անհավասարակշռության ու աններդաշնակության պատճառով էլ հիմա հավասարապես տուժում են մարդկության երկու կեսերն էլ՝ թե կանայք և թե տղամարդիկ ու նրանց միջև սիրո օգնությամբ հավասարության ու ներդաշնակության վերականգման շնորհիվ էլ մարդիկ կվերագտնեն իրենց փափագած երջանկությունն ու կապրեն իրենց ներկայիս տանը՝ Երկիր մոլորակի վրա, խաղաղ ու գեղեցիկ և որ ամենակարևորն է՝ սիրով ու ներդաշնակության մեջ:
Manon, հակառակ կողմեր նայող կինն ու տղամարդը վկայում են ասածս աններդաշնակությու՞՞նն նրանց միջև եղած, թե՞... Կնոջ ձեռքում ծաղիկ է իսկ տղամարդունը՝ գլոբուս (եթե չեմ սխալվում). ի՞նչ ես ուզեցել դրանցով ասել... ի՞նչ է ասում այն ոլորտն, որով այդ երկուսին ասես առանձնացրել ես... և մեկ էլ կխնդրեի մեկնաբանեիր այն ամենը, որոնք գուցե ես չեմ նկատել կամ որոնց մասին չեմ հարցրել...

Նախապես շնորհակալ եմ

ու ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ


Էջանիշներ