Շինարար (19.11.2009)
Շատ լուսավոր նկար է, Մանոն: Գույներն ուղղակի հմայող են... Ու այնքան ջերմություն է հաղորդվում նկարիցդ: Ինձ մոտ այսպիսի փոքրիկ պատկեր առաջացավ.
Արևն ամենուր տարածել էր իր ճառագայթները`ինքն իրեն նվիրելով ողջ աշխարհին: Բոլորն ուրախանում էին` տեսնելով Արևին: Բայց նա գիտեր` կա մեկը, ով առանձնանում էր բոլորից, որովհետև այդ մեկն ամենաշատն էր սիրում իրեն` Արևին: Արևը երկար թափառեց, ջերմացրեց ամենքին ու ամեն ինչ, երբ վերջապես գտավ այդ մեկին: Ու իր ողջ ջերմությունն ու լույսը նվիրեց նրան:
Ես կվերնագրեի «Գտա քեզ»:
Մանոն (01.08.2009)
Արև էի փնտրում, իսկ Այվին խորհուրդտ տվեց նայել այս նկարը...
խոսքեր չկա, արևն էլ գտա![]()
Մանոն (01.08.2009)
հրաշք ես դու,Մանո՛ն…
շատ ջերմություն կա նկարումդ, գուցե էն ջերմությունը, որ կա մեջդ ու ուզում ես նվիրել մարդկանց…
Ասացվածք հիծեցի… «Եղի՛ր արև` բոլորի, բայց միյան մի շող մեկի համար…»
Ապրե՛ս…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մանոն (01.08.2009)
Մանոն (01.08.2009)
Մանոն ջան, նկարիդ տրամադրությունն ու դրական լիցքերը հրաշք են: Ապրես: Կյանքը լավ բան ա էլի![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մանոն (01.08.2009)
Նկարի հիմնական ուրվագծերը տեսել եմ իրականում` մեծ ու լրիվ մանրամասներով: Վստահաբար ասեմ, որ իրականում այն ավելի լուսավոր ու գեղեցիկ է, և, բացի այդ, կան մանրամասներ, որոնք չեն երևում (այդ թվում և մի բանալի)... Ու ահա թե ինչպիսի մեկնաբանության արժանացավ նկարն այն ժամանակ.
Նկարի լուսային ֆոնը կտրուկ փոխվում է: Ու ըստ իս, լույսից այն կողմ անճանաչելին ու անմեկնելին է, գաղտնիքներ, որով մայր բնությունը շրջապատել է մեզ և որ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ դեռ պետք է բացահայտի այն... Ու հենց այդ նպատակի համար էլ նախատեսված է այդ բանալին...
Շնորհակալություն Մանոնին նման գեղեցիկ ստեղծագործություններով մեր հոգիներն հարստացնելու համար:
Մանոն (01.08.2009)
Մանոն ջաննախ կխնդրեի նկարի մեծ օրինակն ուղարկես ինձ ու եթե հնարավոր է նաև Ակումբում ավելի մեծ տարբերակն տեղադրվի, իսկ մնացածը հետո կասեմ
անհամբեր սպասում եմ Մանոն ջան
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մանոն (01.08.2009)
Dayana, impression, Ուլուանա, Երկնային, Alize'e ջան, անչա՜փ շնորհակալ եմ արձագանքելու և միավորների համար:
ivy շատ լավ ես մեկնաբանել, վերնագիրն էլ հարազատ է սյուժեին:
Cassiopeia վերլուծությունն ավելի մոտ էր, հավանաբար նրա համար, որ ինքը իրականում տեսել է այդ նկարը, ու կան դետալներ, որոնք իրոք չեն երևում տեղադրածս տարբերակում:
ihusik ջան, մի մոռացիր, որ քեզ կարոտում եմ, ու հաճախ մտիր ակումբ, իրոք նկարի ոչ լավագույն տարբերակն ստացվեց տեղադրել, դե հատկացված տեղը փոքր էկարող եք իմ կայքում նայել :
Խախտելով իմ բնավորությունը, որն է մի բանից բացարձակ բան չհասկանալուց ձայն չհանել, ասեմ, որ շատ է հիշացնում Մաշտոցի հայտնի նկարը: Ավելի ճիշտ հիշեցնում է իմ ուղեղում Մաշտոցին կերտած պատկերացումը:
- Ամեն օր աշխատիր ճանաչել իմաստությունը, և ի վերուստ տրված լույսը քեզանից անպակաս կլինի:
Ինչու՞ է սակայն հեռվում այդքան կրակ, այդքան տաք: Սառը լճակ, իսկ ինչու՞ հեռվում կրակ :
նկարը կանվանեի - "Կախարդական միջանցք":
Մանոն (01.08.2009)
Մանոն ջան, մինչև կայքդ չմտա, նկարիցդ բան չհասկացա: Քո թույտվությմաբ ավելի մեծ տարբերակն եմ տեղադրում, որ բոլորին լույսիցդ շատ բաժին հասնի
Շատ սիրուն են գույներդ ինչպես միշտ, հատկապես շիկնած սարերը հրաշք են
ivy-ի առաջարկած տարբերակը շատ դուրս եկավ, շատ ավելի հետաքրքիր է, քան իմ ուղեղով անցած առաջին միտքը: Ես պատկերացրի, որ հեսա ուր որ է հայտնվելու է մի հրեշտակ կամ լսվելու է մի ձայն ու ընտրյալին հայտնելու է այս կյանքում իր` մինչ այժմ անհայտ առաքելության մասին կամ նման մի բան:
Դե քո ընտրած անունն արդեն գիտեմ, կարծես մոտ է իմ մտածածին, էլ նոր բան չեմ առաջարկի:![]()
Մանոն (01.08.2009)
Շնորհակալ եմ Enipra ջան, և՛ վերլուծության և՛ նկարի մեծացրած տարբերակի համար:
Բայց բավականին լավ ես մեկնաբանել, քանզի նկարն իրոք վերաբերում է ճանաչողությանն ու ի վերուստ տրված լույսին: Այդ նկարով ցանկացել եմ ասել, որ ինչքան էլ կարդաս ու ջանաս, մինչև վերևից օրհնություն չունենաս, չես կարող ճանաչել անճանաչելին: Վերջինս արտահայտել եմ լույսից ձախ մուգ գույներով ու բանալիով, որը սիմվոլիկ գաղտնիք է նշանակում: Ու նկարն էլ հենց վերնագրել եմ «Օրհնություն»… Ձեր բոլորիդ վերնագրերը համահունչ են և՛ թեմային, և՛ վերնագրին:Ամեն օր աշխատիր ճանաչել իմաստությունը, և ի վերուստ տրված լույսը քեզանից անպակաս կլինի:
Ինչու՞ է սակայն հեռվում այդքան կրակ, այդքան տաք: Սառը լճակ, իսկ ինչու՞ հեռվում կրակ :
նկարը կանվանեի - "Կախարդական միջանցք":
Իսկ այդ կրակը, dvgray ջան, հենց արևն է՝ իր լույսով: Սառը լճակի հետ տաքի ու սառի համադրությունն է, որ ձուլվում է հիասքանչ մայր բնության գույների հետ: Ուրախ եմ, որ նկատել ես, հետն էլ ասում ես բան չեմ հասկանում![]()
Ուշացումով, բայց թույլ տուր հիմա էլ ես մեկնաբանեմ:
Լսի՛ր, քո տված գրքերից ես կարդացել եմ բոլորը, բացի այս մեկից՝ ահա այն: Ոչ մի կերպ չեմ կարողանում թերթել այն, էջէրը զարմանալի ծանր են: Գիտեմ, մինչև չկարդամ այս գիրքը ևս, դու ինձ չես այցելի, խնդրում եմ, օգնիր ինձ:
Վերնագիրն էլ կլինի "Թերի հոգի"
Վերջին խմբագրող՝ WArmanW: 24.05.2008, 14:45:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ