User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ամեն օր շփվում ենք տասնյակ մարդկանց հետ, մեկի հետ գործնական նպատակներով, մեկի հետ զվարճանալու, մյուսի հետ էլ մտերիմ զրույցներ անցկացնելու։ Հարցը հետևյալն է։ Արդյոք կարե՞լի է դասակարգել այդ մարդկանց ըստ երաժշտական նախասիրությունների։ Ես կարծում եմ մարդու երաժշտական նախասիրությունները, շատ մեծ կապ ունեն նրա ներքին աշխարհի հետ։ Ասենք եթե մարդը լսում է ջազ, երևի թե նա ավելի հանգիստ բնավորություն ունի, քան ասենք ռեպ լսողը։ Ճիշտ է սրանով չի վորոշվում թե ով է ավելի լավ մարդ։ Ուղղակի ուզում եմ փորձենք հասկանալ երաժշտության և մարդու ներքին աշխարհի կապերի մասին։ Արդյո՞ք ճիշտ է, որ ռեպ լսողները շատ ցուցադրական բաներ ունեն։ Արդյո՞ք ճիշտ է, որ ջազ լսողները ավելի ռոմանտիկ, հանգիստ և երազկոտ են լինում։

    Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

    Թեմայից մի փոքր շեղվեմ՝ մի փոքրիկ պատմություն պատմեմ։

    Մի քանի օր առաջ, սրճարանում մի աղջկա հետ ծանոթացա՝ ռոքի սիրահար էր։ Խոսեցինք, խոսեցինք, մեկել հարցրեց թե ինչ երաժշտական նախասիրություններ ունեմ։ Ասացի, որ ռաբիս եմ սիրում։ Մոտ մի 3 րոպեից ինքը գնաց։ Գնաց այն պատճառով, որ ես ասացի, "ռաբիս եմ սիրում"։ Նույնիսկ ցանկություն էլ չկար, հետ կանչել, ասել որ իրականում ես ռաբիս չեմ սիրում։ Այդպիսի մարդկանց հետ ինձ հաճելի չի շփվել։ Ինչպես կարելի է մարդու մասին կարծիք կազմել, միայն այն բանից, թե ինչ երաժշտություն է սիրում։

    Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։ Բայց նորից եմ ասում դա դեռ շաաաաատ քիչ է մարդու մասին կարծիք կազմելու համար։ Համաձայն չե՞ք։

    Խնդրում եմ թեման չփոխակերպել, ինչ որ հակառաբիս թեմայի։ Շատ շատերը, նաև ես, ռաբիս երաժշտություն չենք սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ այն վատն է, ուղղակի պետք է հասկանալ երաժշտության այդ յուրօրինակ ոճը։

  2. #2
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։
    դա իրոք այդպես էլ կա, բայց նայած տրամադրության և միջավայրի՝ լինում է , որ կարող ես լսել Վիվալդի "Չորս եղանակներ", իսկ մեկ այլ տեղ ՝ Արմենչիկ "Ներիր ինձ", եւ դա երեւի բնական է, հա՞,..
    Life is too short...

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ժամանակին ես էլ էի մարդկանց ըստ երաժշտական նախասիրությունների դասակարգում, բայց հետո հասկացա, որ դա շատ սխալ է: Դա պարզապես նախասիրություն է և քիչ բան է ասում մարդու մասին: Հենց թեկուզ իմ նախասիրությունները տարիների ընթացքում փոխվում են, բայց բնավորությունս շատ ավելի քիչ փոփոխությունների է ենթարկվում:

  4. #4
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մարդու երաժշտական նախասիրությունը կարող է ինչ-որ բան ասել տվյալ մարդու նախ և առաջ ճաշակի մասին, այլ ոչ հոգեկան ներաշխարհի ( այն էլ աբմողջական)
    Իմ իմացած ռոք լսողները այնքան հանգիստ , մեղմ ու հավասարակշռված են , որ նույնիսկ ջութակ նվագողները կնախանձեն : Իմ իմացած մոլի ռապ լսողը կարող է գրականության ու փիլիսոփայութայն մասին այնպիսի դատողություններ անել, որ նույնիսկ դասախոսներս կնախանձեն : Իմ իմացած ռաբիս լսողները ՝ ծնողներս , ռաբիսներից ու ռաբիսությունից մեղմ ասած զզվում են : Իմ իմացած դասական երաժշտության, ջազի սիրահարին եթե տեսնեք... ավելի լավ է չտեսնեք...
    Պոետ իսկ դու ուրախ եղիր, որ այդ աղջիկը շուտ գնաց , եթե 4 րոպե մնար ...գուցե դու նրան ուղարկեիր արդեն
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #5
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    ես մեկ-մեկ մտածում եմ, որ կան երաժշտական հանճարեղ գոհարներ, որոնք դժվար է պատկերացնել , թե ինչպես է գրել դրանք մարդ-մահկանացուն, օրինակ, Բախի "Տոկատտա և ֆուգա", Վիվալդիի, Մոցարտի գործերը, կամ Ալբենեոնիի "Ադաժիո", արդյո՞ք այստեղ առկա չէ յուհատաուկ հոգեվիճակի միջամտություն,
    Life is too short...

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    ես մեկ-մեկ մտածում եմ, որ կան երաժշտական հանճարեղ գոհարներ, որոնք դժվար է պատկերացնել , թե ինչպես է գրել դրանք մարդ-մահկանացուն, օրինակ, Բախի "Տոկատտա և ֆուգա", Վիվալդիի, Մոցարտի գործերը, կամ Ալբենեոնիի "Ադաժիո", արդյո՞ք այստեղ առկա չէ յուհատաուկ հոգեվիճակի միջամտություն,
    Այո, անշուշտ, առկա է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    հա, եւ նաեւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որ այժմ միացյալ Եւրոպայի հիմնն է կարծեմ,
    Life is too short...

  8. #8
    ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ WhiteNiGGa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2006
    Հասցե
    ԷՐԵՎԱՆ
    Տարիք
    36
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Poet-ի խոսքերից

    Խնդրում եմ թեման չփոխակերպել, ինչ որ հակառաբիս թեմայի։ Շատ շատերը, նաև ես, ռաբիս երաժշտություն չենք սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ այն վատն է, ուղղակի պետք է հասկանալ երաժշտության այդ յուրօրինակ ոճը։
    Արա ոնցա զգացվում էէէ որ Poet@ ախպերսա:
    4 everythin U do jus think, cuz da life iz game where loozas dyin...

    www.Makaveli.am
    The biggest Source 4 2pac aka Makaveli Fans.

    Խմենք մեր չուզողների կենացը, որ մեզ դեմից խփեն :
    Լավ ախպերներն էլ Մեր գլխից անպակաս ըլն են.
    էէհհհհ... Մնաս բարով օյաղ կյանք :

  9. #9
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։


    Միանշանակ ոչ: Եթե նման կերպով մտածենք, մարդկանց մի ստվար մասսա պիտի ատի ռոքի սիրահարներին, մի մասսա ռաբիսի սիրահարներին.......ու սենց բոլոր ոճերում...
    Օրինակ ես տանել չեմ կարում ռոքը , բայց կյանքում ռոք լսողի մասին ըստ իրա լսածի կարծիք չեմ կազմի ու չեմ վիրավորի իրա նախասիրությունները:
    Ուղղակի հիվանդագին երևույթա դառել ռաբիսը քննադատելը, մի մոռացեք վերջիվերջո ,որ մենք արևելյան ժողովուրդ ենք, մեր արվեստը արևելյան է, ու արևելյան հնչյունները միշտ էլ նշմարվելու են մեր երգարվեստում...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  10. #10
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    բոլորս ել գիտենք որ մարդը կապված է երաժշտության հետ ներքին մի անբացատրելի կապով, և կախված թե տվյալ պահին ինչ է լսում, նրա մեջ ինչ-որ մի բան սկսվում է փոխվել: օրինակ եթե մարդը լսում է Բեթհովեն, ապա նրա լսողությունն է սկսում այդ պահին լավանալ, նոտաներն են այդպի թելադրություն տալիս ուղեղիդ, իսկ եթե լսես Մոցարտ, ապա սրտի աշխատանքն է այն խթանում, եթե ցանկանում ես լսել ռոկ ապա խնդիր ունես ստամոքսի աշխատանքի հետ, նաև բարձրացնում է ինսուլինը, դե իսկ ջազզը խթանում է սեռական օրգաններ աշխատանքին,

    դե իսկ ճաշակին ընկեր չկա, այնպես որ ով ինչ ուզում է և ինչ հավանում է, այն էլ լսում է: օրինակ ես սիրում ես ջազզ և սոլ, նաև սիրահար եմ դասական երաժշտության: իսկ մի ժամանակ սիրում էի լսել ռոք բալլադներ,
    նաև մի բան էլ գիտեմ, տարիքի և շրջապատի փոփոխության հետ ճաշակը մարդու, հատկապես դեպի երաժշտությունը, շատ է փոխվում, և այն մարդը ով սիրում ե ռաբիս, հաջորդ պահին կարող է սկսել սիրել այլ երաժշտություն
    այնպես որ, քննադատել ոչ մեկին պետք չէ, կարելի է ուղակի սովորեցնել նրան լսել նաև քո նախընտրած երաժշտությունը...
    իսկ կյանքը շարունակվում է...

  11. #11
    Սկսնակ անդամ kristal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2006
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

    Հաստատ կասեմ,որ դա սխալ է,քանի որ յուրաքանչյուր մարդ յուրովի է պատկերացնում երաժշտությունը և մենք ով ենք ,որ նախատենք նրանց
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.11.2006, 10:26:
    Երբ փայլում են աչքերը մարդու…

  12. #12
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ասեմ, որ շրջապատս ռաբիսի սիրահար ա, մտերիմ ընկերուհիներիցս մեկը նույնպես: Ես ինքս սիրում եմ Rock, New Age, Jazz, Blues, իսկ մնացածն ըստ տրամադրության, բայց ռաբիս տանել չեմ կարողանում , ու քանի որ շրջապատս ռաբիսի սիրահար ա, առավել ևս մտերիմ ընկերուհիս բեսամտ քյարթու աղջիկ ա, ստիպված եմ դիմանալ դրան ու այնպիսի մի դեմք եմ ընդունում, երբ իրանց հետ եմ լինում, իսկ իրանք սոտվիների մեջի ռաբիս երգերն են միացնում, որ այդ րոպեին ինձ տեսնողը հասկանա, որ ես ռաբիսից զզվում եմ , բայց ասենք երբ գալիս են իմ մոտ, ես միացնում եմ Scorpions, Beatles, Dido, Delerium և այլն, ապա ինձ այնպիսի մի հայացքով են նայում ու ասում «թու՜, էդ ի՞նչ ա, որ լսում ես, մի նորմալ բան միացրու լսենք» ու նորմալ ասելով ի նկատի ունեն ռաբիսը … Դե բայց էդ ամենին հակառակ ընկերուհիս հիանալի աղջիկ ա ու դա չի խանգարում մեր ընկերությանը:
    Հա, ասեմ, որ շատ եմ փորձել հասկացնել իմ սիրելի երաժշտությունները, բայց ապարդյուն, ինքը դրա մեջ չի տեսնում երաժշտություն այնպես, ինչպես ես չեմ տեսնում ռաբիսի մեջ…
    Այսքանից հետևություն, որ երաժշտության ճաշակի համընկնումն այդքան էլ շատ բան չի ասում մարդու ներքին աշխարհի մասին, բայց ցանկալի ա, երբ զրուցակիցդ նույն ճաշակն ունի, ինչ դու :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Այսքանից հետևություն, որ երաժշտության ճաշակի համընկնումն այդքան էլ շատ բան չի ասում մարդու ներքին աշխարհի մասին, բայց ցանկալի ա, երբ զրուցակիցդ նույն ճաշակն ունի, ինչ դու :
    Անկասկած, ամեն ինչ չի ասում, բայց որոշ բաներ հաստատ ասում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մենք այնպիսի ժամանակ ենք ապրում , որ իր հոգեկանի մասին մտածող մարդուն հարկավոր է երաժշտությունից փրկություն գտնել : Բայց դրա մեղավորը երաժշտությունը չէ , այլ մարդկանց անկուլտուրական վերաբերմունքը նրա և միմիյանց նատմամբ : Մարդկության երաժշտական գանձարանը այնքան անսահան է , որ երաժշտությունը սեփական ուղեղին օգնության չկանչելը պարզապես մեղք է:
    Առաջին հերթին , կա տոնական խնջույքի և ամենօրյա սնունդ , և ապա՝ ամենաբարձր երաժշտական արարողությունները իրենց էությամբ բոլոր դեպքերում հոգեհիգիենիկ են :
    Որպեսզի երաժշտությունը դառնա մեր ամենօրյա օգնականը , հարկավոր է որոշ ժամանակ ուշադիր սովորել սեփական երաժշտական ռեակցիաները : Ճիշտ անհատական ընտրության և ճիշտ ձևով ունկնդրման դեպքում երաժշտությունը հոգեկան դեղամիջոցներից լավ է : Հրաշալի է , որ օրը սկսվում ու ավարտվում է երաժշտությամբ: Գլխավորն է՝ կարողանալ օգտվել երաժշտությունից , չէ որ այն, ինչպես ամեն մի մեծ բարիք , հեշտությամբ վեր է ածվում չարիքի :
    Чеширский КотЭ

  15. #15
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Երաժշտությունը միջնորդ է հոգևոր և զգայական աշխարհների միջև:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զրույց Հոգու Հետ
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.05.2014, 23:18
  2. Արձակ. «Հոգու մերկացում»
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.11.2013, 02:13
  3. Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 09.05.2011, 17:17
  4. Cross.am ֆիքսված կապի օպերատոր
    Հեղինակ՝ Helios, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 11.08.2010, 19:54
  5. Հոգու բալասան
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.02.2007, 14:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •