Հայերիս մեջ ինքնաժխտումը դարձել է ազգային բնավորության գիծ:Իսկ սեփական արժեքների ժխտումը վերածվել է մրցակցության: Ժխտման օրենքն ասում է՝ ժխտումը ուղիղ համաեմատական է ժխտողի տգիտությանն ու տհասությանը:
Պոետ վ Ռոսիի բոլշե, չեմ պոետ(Բանաստեղծը Ռուսիայում ավելի է քան բանաստեղծը ),- կարծեմ ասել է Եվգ.Եվտուշենկոն:
Պ.Սևակն էլ է ձևակերպել բանաստեղծի մասին ունեցած իր պատկերացումերը(քաղվածքը հիշողությամբ է):
-Եթե ամեն մի ազգի բանաստեղծի համար հայրենասիրությունը բնական մի բան է, ապա հայ բանաստեղծի համար այն դառնում է նաև ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ:
!956 թվականին լույս տեսավ «Անլռելի զանգակատունը», 1965-ին, Օպերայի հրապարակում թևածեց ազգային ցասման ու բողոքի մռունչը՝ «Հողեեե՜րը»: Սևակն այդ ցասումը բորբոքող հրաբուխներից մեկն էր:Նա նաև, արդեն հետմահու, Արցախի ազատագրման գործուն մասնակից էր:Եթե ամեն մի հայ ինքստինքյան արդեն արժեք է,որովհետև հայ է ծնվել, ապա Սևակն՝ ազգային արժեք է:
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք, ունենք Արարատ...
Նշանակում է, որ մենք ինքներս պետք է գիտակցենք, որ մենք էլ մեզանից ներկայացնում ենք ԻՆՔՆԱԲԱՎ ԱՐԺԵՔ, հասկանանք ու ԸՆԴՈՒՆԵՆՔ որ Արարատը լոկ մի սար չէ(ինչպես թուրքի կամ Մասսագետի համար), այլ ՈԳԻ ու ԽՈՐՀՈՒՐԴ,ազգային ինքնագիտակցություն ձևավորող գործոն՝ Նարեկացու, Քուչակի և անանուն քարտաշ վարպետների հետ միասին:
Ցասման Դավիթը՝ մեր ազգային երազանքների, բարու և չարի,իդեալական հերոսի մասին ունեցած մեր հավաքական պատկերացումների մարմնավորումն է, որ եթե Քուռկիկ Ջալալու խրխնջոցը - հայ մնա, հայորեն ապրիր, գնահատիր քո ազգային արժեքներն ու սրբությունները- արձագանքի մեր հոգիներում, ապա Մհերի Դուռը մի օր կբացվի, մի օր ԿԲԱՑԵՆՔ և այլն և այլն:
Իսկ քերթողական արվեստի սուտ ու փուտ «գուրմաններին» խորհուրդ կտայի կարդալ նրա վերջին գիրքը՝ «Եղիցի լույսը»:
Հ.Գ, Սևակ-բանաստեղծին կարելի է չսիրել, նույնիսկ՝ ատել: Բայց համեմատել նրան գրչակի հետ՝ նշանակում է լինել կամ հոգեկան հիվանդ, կամ էլ՝ հիմար:Մոդերատորներ, ձեզ չի՞ թվում, որ հարկավոր է այս շարանի խորագիրը սրբագրել:
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը, ի տարբերություն Ձեր Հ.Գ-ի բավականին կոռեկտ է: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը, մասնավորապես2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
Էջանիշներ