Իսկ ինձ չեն հիշել...
Բայց դա կարևոր չի, ես հո իրենց հիշում եմ:
Կարծում եմ մեր հաջորդ քայլերից մեկը պետք է լինի նրանց գրադարանի հարստացումը (եթե ունեն այդպիսին), կամ ստեղծումը (եթե չունեն): Հանրամատչելի, հետաքրքիր, ուսուցողական ու պարզ գրքերով պետք է փորձել լցնել նրանց կենցաղը:
Հետո նրանց ասեղնագործության, ատաղձագործության, այլ արվեստների ու արհեստների համար անհրաժեշտ պարագաներով է պետք ապահովել, ավելացնել ունեցած պաշարը: Նրանց դա էլ պետք այնքան, ինչքան հագուստն ու սնունդը:
Չեմ կատակում նաև համակարգիչներ գնելու հետ կապված: Ի՞նչ վատ կլինի որ: Ուղղակի չգիտեմ, «թափներս» կհերիքի՞, թե՞ ոչ![]()
Էջանիշներ