Ուզում եմ հանդես գալ մի առաջարկությամբ:
Եկեք կազմակերպենք մի բարեգործական ծրագիր ՝ կապված մանկատան երեխաների հետ: Նախկինում ես ինքս կազմակերպել եմ նման միջոցառումներ այլ հայրենասեր-կամավորների հետ միասին...
ծրագիրը պարբերաբար իրականցվում է ամեն ամիսը մեկ
Ծրագրի իմաստը հետևյալն է ՝
ընտրում ենք կոնկրետ մի մանկատուն և ամեն անգամ կազմակերպում 20 երեխաների մեկօրյա հանգիստը .. ասենք օրինակ ... այցելություն գազանանոց կամ բուսաբանական այգի կամ ժամանցի այլ վայրեր…
Մանկատան երեխաները հիմնականում փակված են 4 պատի մեջ և ունեն են ոչ բավրար շփում հասարկության հետ , այս առումով գովելի կլիներ եթե ակումբի անդամները հետաքրքրություն ցուցաբերեին ծրագրի հանդեպ:
Ուզում եմ իմանալ ակումբի անդամների ընդհանուր տրամադրվածությունը այդ առաջարկի նկատմամաբ:


Մեջբերել
: Շատ լավ միտք էր
: Իրոք, նրանք ունեն հասարակության հետ շփվելու կարիք: Ի դեպ, շատ մարդիկ էլ չեն կարողանում նորմալ շփվել երեխաների հետ... չափից ավել լուրջ ու մռայլ են լինում հիմնականում... : Մի խոսքով լավ միտքա, իսկ կոնկրետ ո՞ր մանկատան մասինա խոսքը, թե՞ դեռ որոշված չի: Ինչևէ, ժող միացեք...

Եկեք իրոք կպնենք այս գործին ու մի կարգին բան անենք։

Էջանիշներ