Եթե սիրում ես, ուրեմն "հպարտություն սիրելիի նկատմամբ" հասկացողություն ուղղակի գոյություն չունի: Իմ խորին համոզմունքով, եթե ճչում է հպարտությունը, և սերը լռում է, նշանակում է, որ այն երբեք էլ գոյություն չի ունեցել: Սերը չի կարող լռել ոչ վախի, ոչ էլ հպարտության պատճառով: Եթե այն կա, ապա ոչ մի բան էլ նրան լռեցնել չի կարող: Այ, ուրիշ բան, որ իսկական սեր շա~տ հազվադեպ է հանդիպում: