Դե մի վախեցի չեմ ասի կարմիր գույնի լակ քսելու համար![]()
Դե ասենք մանիկյուրի մեջ մտնում է նաև այն ինչ դու անում ես արդեն: Եղունգ կտրելը : Դա արդեն լավ է:
Դե հետո տենս մանր բաներ եթե պետք է բուժում բայց ոնց հասկացա դա էլ քեզ պետք չի, մաշկի խնմաք եղունգների շուրջը:
Այդքանը ես բացատրեմ մնացածը երևի մյուսները ինձանից լավ կբացատրեն![]()
Vivir como hoy es el ultimo dia !!!!
Քանի որ եղունգները մաշկի հավելումներ են, և Hovulik-ը մաշկավեներաբան է, ապա կարծում եմ, որ նա կարող է ավելի սպառիչ պատասխան տալ, բայց ես կփորձեմ իմ համեստ կարծիքը հայտնել:
Առողջ մարդու եղունգները չեն վնասվում: Եղունգների զանազան փոփոխություններ առաջանում են զանազան հիվանդությունների ժամանակ, որոնք կարող են լինել տեղային (ախտահարում են ամիջապես եղունգները, օրինակ՝ սնկիկներ), այնպես էլ ընդհանուր (վերաբերում են ամբողջ օրգանիզմին, օրինակ՝ հիպովիտամինոզներ, արյան շրջանառության խանգարումներ):
Կարծում եմ, որ պարզ է, որ եթե եղունգներն առողջ են, ապա պետք չէ դրանց վրա որևէ բան քսել, իսկ եթե հիվանդ են, պետք է հասկանալ, որ անառողջ եղունգները հետևանք են, հետևաբար նախ պետք է պատճառը պարզել: Օրինակ, եթե արյան շրջանառության խանգարում է, ինչքան ուզում եք լիմոնի հյութ քսեք, օգուտ չեք ստանա:
Կարծում եմ նաև, որ եղունգներ երկարացնելը (խոսքս հիմնականում աղջիկների մասին է) շատ սխալ բան է: Նախ, շատ լավ տեղ է, որ մանրէները կուտակվեն ու տարբեր վարակային հիվանդությունների պատճառ դառնան: Երեխաների մոտ էլ, որոնք հողի հետ շատ են խաղում, որդերի ձվիկներ են կուտակվում: Հետո, անզգույշ շարժումների հետևանքով եղունգը կարող է կոտրվել, վերքերի պատճառ դառնալ, որը նույնպես ինֆեկցիայի բուն է:
Ինչպե՞ս եմ խնամում եղունգներս: Շաբաթը երկու անգամ կարճ կտրում եմ, ձեռքերս լվանում եմ: Պատկերացրեք, դժգոհ չեմ:
Լիովին համաձայն եմ Բյուրակնի գրածի հետ։ ԻՆչպես նշվեց դա մաշկի հավելումներն են և եղունգների պրոբլեմները մաշկաբաններինն է։ Ավելացնեմ, որ եղունգների համար միջոց հանդիսանում է խաշ , ժելե շատ ուտելը։ Իսկ ժողովրդի մեջ տարածված կալցիումի ավել կամ պակաս լինելը սխալ կարծիք է։ Եթե գնում եք եղունգների խնամքի, ուրեմն ուշադիր եղեք գործիքների և մնացած պարագաների մաքրությանը, քանի որ շատ հաճախ այնտեղից վարակվում են սնկերով, իսկ դրա բուժում երկարատև և ծախսատար պրոցես է։ Նույն պետք է ուշադիր լինել ոտքերի եղունգների նկատմամբ, երբ հաճախում եք լողավազան, սաունա...; Աշխատեք լավ չորացնել մատների արանքը, քանի որ խոնավությունը բարենպաստ միջավայր է սնկերի համար։ Հավելեմ նաև, որ եղունգների շերտազատվելու դեմ, ամրանալու համար կա շատ լավ պրեպարատ և կոչվում է Nail oil, Esthe Nature ֆիրմայից։ Եթե կան լրացուցիչ հարցեր, խնդրեմ։
ամեն ինչ հարաբերական է...
Բյուր, բայց շաբաթը երկու անգամ կտրելը մի քիչ շատ չի՞։Ես լսել եմ, որ շաբաթը մեկն է ճիշտ (բնականաբար, եթե չես երկարացնում)։ Իսկ եղունգները քոքից կտրելը, ինչպես դու ես անում, իմ կարծիքով, չափից դուրս է, որովհետև եղունգները մեզ անընդհատ պետք են գալիս զանազան մանր-մունր կենցաղային գործողություններ կատարելիս, օրինակ, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է քո եղունգների չափ կարճ եղունգներով, ասենք գլուխ քորել, ինչ-որ բան քերել... Նման դեպքերում մարդ լրիվ անզեն է դառնում, փաստորեն...
(Մենակ չասես, որ քանի որ դու ամեն օր լողանում ես, քո գլուխը երբեք քոր չի գալիս, որ քորես
)։ Օրինակ, երբ իմ եղունգները այդքան կարճ են լինում, ինչ-որ բան քերելիս միշտ ցավում են ու ավելի խորն են դառնում, արդյունքում դրանց տակ այսպես թե այնպես ինչ-որ բան մտնում ու մնում է, այնպես որ այդքան խոր կտրելն, իմ կարծիքով, իմաստ չունի։ Դրա համար, կարծում եմ, 2-3 միլիմետր երկարության եղունգներ պահելը լրիվ նորմալ է։ Պարզապես պետք է հետևել, որ եղունգների տակ կեղտ չկուտակվի։ Սխա՞լ եմ ասում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե իմ եղունգներն արագ են աճում, երկու անգամ եմ կտրում: Անհատական առանձնահատկություն է: Ինչ վերաբերում է որպես գործիք օգտագործելուն, նույնը կարող են ասել ճկույթը եղունգը երկարացնող տղամարդիկ… Այն օգտագործելու պատճառներ հաստատ կգտնեն: Հավատա՛, կարճ եղունգներով շատ ավելի հարմար է գործ անելը: Քորելիս ոչ մի խնդիր չի առաջանում, մինչդեռ թեկուզ մի քիչ երկար եղունգներով երբ քորում ես, կարող ես մաշկդ վնասել և եղունգիդ տակ կուտակված բակտերիաները ներս անցկացնել: Իսկ եթե եղունգդ մաշկիցս վեր է բարձրանում (կապ չունի՝ դա 2-3 մմ է, թե նույնքան սմ), արդեն միջավայր է բակտերիաների կուտակվելու համար: Հա՛, կարող ես լվանալ, բայց, միևնույն է, օրվա ընթացքում ձեռքերդ այնքա՜ն տարբեր տեղեր են կպչում: Ու ընդհանրապես քորել կոչվածը ցանկացած դեպքում չեմ ընդունում: Վերջիվերջո, մարդ ենք, կարող ենք մեզ զսպել: Իսկ ավելի ճիշտ է, այո՛, ամեն օր լողանալը:
Խոսքս, իհարկե, անզուսպ քորի մասին չէ, որը պետք է որ լուրջ պատճառ ունենա:
Ի դեպ, կարճ եղունգներն էլ կարելի է որպես զենք օգտագործել: Թող Ակումբի ճանկռված անդամները հաստատեն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ