Զարգացած և ոչ այնքան երկրներում հետևում են իրենց եղունգներին: Հետ չի մնում նաև Հայաստանը, սակայն ի տարբերություն քաղաքակիրթ երկրների Հայաստանում ընդունված չէ, որ տղան հետևի իր եղունգներին: Ավելին, եթե հայ տղան հետևում է իր եղունգներին, ապա վերածվում է ընդհանուր ծաղր ու ծանակի և տարատեսակ պիտակներ ստանում:
Հայաստանում տղաների մոտ տարածված է նաև մի հետաքրքիր սովորություն, այն է երկարացնել ճկույթի եղունգը, որի որևէ տրամաբանական բացատրություն ինձ չի հաջողվել գտնել:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել եղունգների խնամքի հետ կապված հարցեր:
Օրինակ, եթե ուզում եք, որ ձեր եղունգները ամուր և առողջ լինեն, շաբաթը մեկ պետք է յոդ քսեք:
Էջանիշներ