Շատ ճիշտ է ասում մի կողմից տիկնիկը ձեռքին փոքրիկ բալիկը (նիկը)
մյուս կողմից արդեն իմաստուն մտքեր արտահայտող Arisol-իկը
Մյուս ծննդյանդ ժամանակ կասես տորթիկիդ վրա 50 մոմ դնեն
Այ այդքան խելքով ես Arisol ջան
------------------------
Կարծում եմ լավ ու վատ մարդ չկա, եթե հարցին գլոբալ նայվի, այլ կան մարդիկ, որոնցից ոմանք շատ են զարգացման ուղով անցել առաջ, իսկ ոմանք էլ դեռ նոր են անցնում այդ ուղին ու դեռ շատ սխալներ են անում, ինչպես արել են մի ժամանակ նաև նրանք, ովքեր հիմա առաջ են իրենց զարգացվածությամբ ու այդ սխալներն էլ չեն անում:

Մի օրինակով ասեմ. օրինակ ճիշտ չի լինի եթե 10-րդ դասարանի աշակերտը ջղայնանա ու նեղանա 1-ին դասարանի աշակերտից, որ նա իր չափ չի հասկանում ու 10-րդ դասարանի համար նախատեսված բարդ խնդիրները չի կարողանում լուծել, բայց չէ՞ որ այդ 10-րդ դասարանի աշակերտն էլ ժամանակին եղել է 1-ին դասարանում ու չի կարողացել լուծել 10-րդ դասարանի համար նախատեսված բարդ խնդիրները մինչ չի անցել զարգացման այդ բոլոր փուլերով ու հասել 10-րդ դասարան:

Կյանքն էլ դպրոց է...