Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրությունների ընթացքում որևէ կուսակցության օրակարգում, առավել ևս՝ քաղաքական դաշտի կենսական հարցերի շրջանակում, որևէ կերպ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը չի մտնում,
Ցավոք, բայց այդպես է: Ես ծանոթ եմ "Այլնտրանքի" ու "Օրինաց Երկրի" ծրագրերի հետ, ու այնտեղ դրանք կարեվորագույն կետերից էին: Ավաղ ՝ պահանջարկն է ծնում առաջարկը, իսկ մեծամասնության պահանջարկը էսօր ասֆալտն է, 5000, կորտոլը:
Մյուս կոզմից, քաղաքական դաշտում էսօր մթնոլորտը էնպեսին է, ես 10 տարում էնպես է այլասերված ու տրոհված - որ, ով որ քոչարյանական ստանդարտից, /որն է չանել ոչինչ, ոչ մի "ինքնագործնեություն" եվ կատարել այլ տերություններից ստացած հրահանգները/, արտաքին քաղաքականության մասին ինչ-որ բան ասի, ամբոխը նրան հում-հում կուտի: Էս 10 տարի է սրանով են եղել զբաղված ու իրավիճակը ուղելը մի քանի ամսվա հարց չի: Օրինակ՝ հաշվեհարդարների շարանը Արթուր Բաղդասարյանի հանդեպ, ու դրան հետեված ժողովրդի միահամուռ "ադաբրյամը" իր կուլմինացիոն ՝ "Մահ դավաճանին" վանկարկումով:
Ով հենց Թուրքիա բառն է փորձում արտաբերել ՝ ամբոխը միանգամից ու միահամուռ բղավում է ՝
- արա , խոմ թուրք չե՞ս
եվ անմիջապես էլ ավելացնում
- առանց ռուսի մենք ոչինչ ենք /ավելի ճիշտ ոչնչություն ենք /

PR տեսակետից երեվի թէ ճիշտ են վարվում, կենտրոնանում են միայն ներքին քաղաքական հարցերին, եվ առայժմ ժողովրդի մեջ չեն սրում արտաքին քաղաքական հարցերը :Մերկացնում են օլիգարխներին , կառավարությանը եվ այլն ես ոճով:
Կամ էլ սխալ: Ցույց կտա ժամանակը: