Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզապես թուրքիան ցանկություն չունի մեզ հետ բարեկամանալու:
Իսկ մենք ունենք ցանկություն ու քաղաքական կամք: Դիվանագիտական խելամտություն ու հեռատեսություն:
Դինքի սպանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ "թուրքը մնում ա թուրք" ու որ ձեռները ճար լիներ այսօր էլ միհատ հավեսով ցեղասպանություն կկազմակերպեին
Դինքի սպանությունը դա չի հաստատում: Դինքի սպանությունը լրիվ այլ բաներ է հաստատում, որոնց մասին խոսվել է այս բաժնի համապատասխան թեմայում:
Իհարկե այսօրվա դրությամբ իրատեսական չի հողերը նվերի տեսքով սպասել ինչ-որ մեկից, սակայն անհնարին բան չկա, ու ես մեկա հավատում եմ, որ Արարատի վրա քոչարի պարելու ենք :
Արարատի գագաթին քոչարի էլի կպարենք: Բայց դա կլինի Թուրքիայի տարածքում: Պետք է ավելի իրատես լինել