User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ կուսակցության քարոզարշավն է առավել պրոֆեսիոնալ

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ՀՀԿ

    9 47.37%
  • ՕԵԿ

    0 0%
  • ՄԱԿ

    0 0%
  • Բարգավաճ

    3 15.79%
  • ԻՄՊԻՉՄԵՆՏ

    2 10.53%
  • ԴԱՇԻՆՔ

    1 5.26%
  • ՀՅԴ

    2 10.53%
  • Ժառանգություն

    2 10.53%
  • Ժողովրդական կուսակցություն

    0 0%
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Քարոզարշավին մնացել է մի քանի օր

  1. #16
    Հայուհի _Cexakron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    [QUOTE]
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելու համար որևէ երկրի քաղաքական դաշտից և նրա տարբեր դրսևորումներից պետք է տիրապետել նրա ներքին գործընթացների ողջ համայնապատկերին, ընդ որում ոչ միայն այն համայնապատկերին, որ կա հիմա, այլ այդ համայնապատկերի զարգացմանը վերջին գոնե 10 տարիների ընթացքում։ Հռետորական ճառերը հայ քաղաքական դաշտում գուցե իրականում շատ ավելին կարող են նշանակել, քան միմյանցից թխված քաղաքական ծրագրերը։ Ֆրանսիական հեղափոխությունը, փետրվարյան հեղափոխությունը, չինական հեղափոխությունը ևս հտետորական ճառերի միջոցով կատարվեցին, բայց ունեցան վիթախրի նշանակություն ինչպես տվյալ ժողովուրդների, այնպես էլ ողջ մարդկության պատմության համար։ Այնպես որ պետք է ավելի գրագետ ու համակողմանի մոտեցում ցուցաբերել և չշտապել նախընտրական ծրագրերի բրոշյուրների հաստությամբ քաղաքագիտական եզրահանգումներ անել։

    Շատ պարզ և հասկանալի բաներ ես ասում, ուղղակի պետք է մի բան հաշվի առնեիր, Իմպիչմենտի դեպքում չես կարող ասել հռետորական ճառերի մասին, որովհետև նրանց գոռգոռոցները չեն կարող հռետորական արվեստի չափանիշներիմեջ տեղավորվել:
    ՈՒ բացի այդ, նրանք ավելի շուտ իրենց դաշինքի <<սև PR>> -ն են ապահովում, չեմ կարծում, թե Հայաստանում կգտնվեն այդքան շատ մարդիկ, ովքեր կհավատան նրանց <<հռետորական ճառերին>> ու կհամաձայնվեն քայլել նրանց հետևից...

    ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ...
    Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...

  2. #17
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102

    Երևում է՝ այնքան էլ պարզ բաներ չեմ ասում, քանի որ խոսքը ոչ թե այն մասին է, թե "Իմփիչմենթի" քարոզարշավը ինչ արվեստի չափանիշների մեջ է տեղավորվում, այլ այն որ հայաստանյան կուսակցություններից ու քաղաքական ուժերից որևէ չափանիշ պահանջելն արդեն իսկ անհեթեթություն է, առավել ևս՝ որևէ արվեստի հետ որևէ առնչություն ենթադրելը, եթե իհարկե խոսքը հնագույն մասնագիտության մասին չէ։ Եթե դրա մասին է, ես պատրաստ եմ արվեստի վիթխարի գործեր ու բարձր չափանիշներ փնտրել ու գտնել և իշխանամետ, և ընդդիմադիր ճամբարներում։

  3. #18
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան հասկացա, տեղեկացվածության հետ կապված խնդիրներ կան, նախ՝
    ի՞նչ կուսակցություն, ո՞վ է կուսակցություն բացել , և երկրորդը՝ ավելի սահմռկեցուցիչ կհնչի, եթե ասվի, որ «Իմպիչմենտ»–ը գտնվում է «մթի ու ցրտի» տարիներում, թե չէ 1998-99 թթ արդեն երկիրը ծաղկում էր, ճիշտ է, դեռ կային մարդիկ, որոնք խոչընդտում էին, բայց նրանց հարցն էլ արագ լուծվեց
    Այո՛ իրոք բավական տեղեկացվաղ չէմ՛ Հայաստանում չապրելու պատճարով, եթե հավելյալ տեղեկություններ ունեք, խնդրեմ կիսեք ինձ հետ.
    Չեմ առարկում՛ հավանաբար ժամանակրագան առումով, նրանց ավելի մոդեռն ժամանակում նշեցի, բայց դուք նրանց ավելի նորը չդարձրիք.
    Ուրախ գրառում:

  4. #19
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելու համար որևէ երկրի քաղաքական դաշտից և նրա տարբեր դրսևորումներից պետք է տիրապետել նրա ներքին գործընթացների ողջ համայնապատկերին, ընդ որում ոչ միայն այն համայնապատկերին, որ կա հիմա, այլ այդ համայնապատկերի զարգացմանը վերջին գոնե 10 տարիների ընթացքում։ Հռետորական ճառերը հայ քաղաքական դաշտում գուցե իրականում շատ ավելին կարող են նշանակել, քան միմյանցից թխված քաղաքական ծրագրերը։ Ֆրանսիական հեղափոխությունը, փետրվարյան հեղափոխությունը, չինական հեղափոխությունը ևս հտետորական ճառերի միջոցով կատարվեցին, բայց ունեցան վիթախրի նշանակություն ինչպես տվյալ ժողովուրդների, այնպես էլ ողջ մարդկության պատմության համար։ Այնպես որ պետք է ավելի գրագետ ու համակողմանի մոտեցում ցուցաբերել և չշտապել նախընտրական ծրագրերի բրոշյուրների հաստությամբ քաղաքագիտական եզրահանգումներ անել։
    Ներեցեք համարձակ հարցիս համար, դուք մեր Երկրի ներքին համայնապատկերին, տասը տարիների ողջ արտացոլանքով՛ տիրապետում եք?
    Ողջ ցավը՛ կայանում է նրանում, որ իշխանության ճանապարհի փնտրտուքի ժամանակ, ավելի են նախնտրում հռետորությունը, քան ռեալ քաղաքական ծրագիրը. Հռետորներ՛ բոլոր ժամանակներում ենք ունեցել, հիշեք անկախացման տարիները, իսկ այսօր միայն գործող իշխանությունն է տնտեսական ծրագիր ներկայացնում եւ իրագործում. Մյուսները որպես քաղաքական կառույց՛ կարող են ԱԺ-ում ծրագիր ներկայացնել, դառնալ ինչ որ մի բանի՛ մասնակից, քնարկել, հասկանալ. Ինչու հասկանան? ինչու քնարկեն՛ երկիրը ամրապնդելով, այդպես ողջ կարերյան կանցնի հագեցած աշխատանքով եւ նրանք չեն կարողանա իրագործել, իրենց առաքելությունը, պարտքը ժողովուրդի առջեւ. Հասկանում եք չէ՛ ինչ եմ ասում?

    Հեղափողություն եք ուզում? Մենք ռուս ենք, չինացի, թէ՛ ֆրանսիացի? Հայաստանը բավարար փոքր երկիր է, իրեն ավելորդ չցնցելու համար. Ձեր եղած հեղափոխությունները ոչինչ չեն տվել, ուղղակի նույն հռետորության շնորհիվ՛ ստիպել են մարդկային բանականությանը հավատլ, քայքայիչ եղբայրասպան կռիվներին. Ձեր եղբայրներին եք ուզում սպանել եւ գոհ մնալ?
    Այսօր չինացիները միլիոններով են դուրս գալիս՛ կոմունիստական կուսակցությունից, ֆրանսիացիները այնքան հզոր մշակույթ ունեն՛ որ կարող են ցանկացած քաղաքական թափոնից՛ համամարդկային արժեք կերտել, որովհետեւ իրենց զարգացածության աստիճանով՛ վաղուց անցել են աշխարհակալ լինելու բաղձալի սահմանը եւ դառել տիեզերակալ գաղափարի տերեր.

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերօրյա հայ քաղաքական գործչի քո նկարագրությունը, որի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, ակամայից ստիպում է հիշել նաև Հիտլերի անձնական և քաղաքական կենսագրությունը։ Իրականում շատ ավելի հետաքրքրիր ձևով է Հիտլերը փոքրիկ, կոմլեքսավորված մարգինալից դարձել Գերմանական Ռեյխի առաջնորդ։ Եվ այդպիսի վերափոխումը ոչ միայն բախտ չէ որևէ ժողովրդի համար, այլև մեծ դժբախտություն։ Այնպես որ գոնե Հիտելրի հետ համեմատել չարժե։ Ինչ վերաբերում է քաղաքական տերմինով կուսակցության անվանմանը, ապա իրականում համարյա բոլոր կուսակցությունների անվանումներում դրանք կան, բավական է նշել միայն "ժողովրդավարություն" բառը, որը համատարած թևածում է կուսակցությունից կուսակցություն՝ մտնելով նրանց անվանումների հապավումների մեջ։
    Եվ այս ամենով հանդերձ խնդիրը "Իմփիչմենտի" քաղաքական ծրագրի կամ որևէ մեկի քաղաքագիտական լավ կա վատ վերլուծությունների մասին չէ, այլ այն, որ Հայաստանում որևէ ուժի կարելի է մեղադրել քաղաքական ծրագիր չունենալու մեջ, որը համարժեք է նրան, որ հասարակաց տան մշտական բնակիչներից մեկին որևէ մեկը մեղադրի բարոյականություն չունենալու մեջ, մինչդեռ մյուս բնակիչները ոչ պակաս, գուցե և ավել չեն համապատասխանում բարոյական չափանիշներին, թեև գուցե կարողանում են ավելի բարձր ու ավելի ագրեսիվ խոսել բարոյականության մասին՝ ձեռքի հետ էլ զբաղվելով իրենց հավերժական մասնագիտությամբ։
    Հիտլերը իր ազգի դժբաղտությունը չէ՛ նա պարտվեց, հզոր մնալով իր հակարակորդներից, դրանով դառնալով անպարտելի. Կոմպլեքսավորված? Նա շահ չուներ, նրա էությունը, հենց ինքը՛ կայսրություններ, չէր տառապում եսասիրությամբ, ինչ որ երկրին էր խոստանում, խոստանում էր իրեն, նա կոմպլեքսներ չուներ, նա ուներ հստակ ծրագիր, դրանով՛ հռետոր լինելու իրավունք եւ կանխատեսելի հաջողություն.

    Այո՛ Ժողովրդավարություն ասվացն էլ քաղաքական տերմին է՛, բայց ժողովրդավարությունը, իրենից քաղաքական ծրագիր է եւ ոչ երբեք գործող իշխանության զավթում. Նվաճող եղեք օտարի հանդեպ, բայց մի բռնացեք՛ ձեր ազգի հանդեպ.

    Խոսում եք՛ հին մասնագիտության մասին. Դուք վստահ եք, որ Հայաստանում բացարձակապես տնտեսական կամ այլ ծրագրեր չկան? Հավանաբար տարեկան 10% տոկոս տնտեսական աճը, ոչ թէ՛ կապված է իր գործին նայող մի խումբ մարդկանց հետ, որոնք համեմատած ազգի փրկիչների՛ անիրավորեն զբաղեցրել են, ավելի բարցր պաշտոններ, այլ նավթով հարուստ Հայկական հանքերը, բաց սահմանները՛ ապահովում են եկամուտ եւ մի խումբ իշխանավորներ դա՛ կապելով Ալլահի առատաձերնության հետ, զբաղված են անգործությամբ եւ ժողովուրդական հարստությունը սեփականաշնորհմամբ.

    Հ. Գ.
    Ես Գիտեմ ինչ՛ եզրեր ունի փիլիսոփայությունը, հռետորության հետ, նույն փիլիսոփայությունը նաեւ ունի եզրեր հոգեբանության հետ, բայց տարվելով փիլիսոփայական տեսականությամբ՛ հասնելով իդիալիստական աստիճանի՛ մենք իրականությունը ավելի ցացր ենք գնահատում՛, տեղի տալով անհայտին, տարվելով երազներով, վստահ լինելով, որ արդուն վիճակում ենք. Արդունները աշխատում են, քնածները ժողովուրդին երազներ ներկայացնում, այն էլ գոռալով.
    Ուրախ գրառում:

  5. #20
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք համարձակ հարցիս համար, դուք մեր Երկրի ներքին համայնապատկերին, տասը տարիների ողջ արտացոլանքով՛ տիրապետում եք?
    Առանց ներողություն խնդրելու. այո, տիրապետում եմ այնքանով, որքանով դա անրաժեշտ է քաղաքական վերլուծության համար։
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջ ցավը՛ կայանում է նրանում, որ իշխանության ճանապարհի փնտրտուքի ժամանակ, ավելի են նախնտրում հռետորությունը, քան ռեալ քաղաքական ծրագիրը. Հռետորներ՛ բոլոր ժամանակներում ենք ունեցել, հիշեք անկախացման տարիները, իսկ այսօր միայն գործող իշխանությունն է տնտեսական ծրագիր ներկայացնում եւ իրագործում. Մյուսները որպես քաղաքական կառույց՛ կարող են ԱԺ-ում ծրագիր ներկայացնել, դառնալ ինչ որ մի բանի՛ մասնակից, քնարկել, հասկանալ. Ինչու հասկանան? ինչու քնարկեն՛ երկիրը ամրապնդելով, այդպես ողջ կարերյան կանցնի հագեցած աշխատանքով եւ նրանք չեն կարողանա իրագործել, իրենց առաքելությունը, պարտքը ժողովուրդի առջեւ. Հասկանում եք չէ՛ ինչ եմ ասում?
    Վերահաստատում եմ նախորդ գրառումում ասածս. պետք է Հայաստանում ապրել՝ հասկանալու համար, որ ծրագիր ներկայացնող կուսակցություններ ու ծրագրային բախումնեով ապրող քաղաքական դաշտ Հայաստանում չկան և հետևաբար՝ չի կարող նրա առանձին ներկայացուցիչներից մեկը ունենալ այն, ինչ չունի համակարգը, քաղաքական դաշտը որպես ամբողջություն, որպես ետխորհրդային անցումային երկրի քաղաքական դաշտ։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղափողություն եք ուզում? Մենք ռուս ենք, չինացի, թէ՛ ֆրանսիացի? Հայաստանը բավարար փոքր երկիր է, իրեն ավելորդ չցնցելու համար. Ձեր եղած հեղափոխությունները ոչինչ չեն տվել, ուղղակի նույն հռետորության շնորհիվ՛ ստիպել են մարդկային բանականությանը հավատլ, քայքայիչ եղբայրասպան կռիվներին. Ձեր եղբայրներին եք ուզում սպանել եւ գոհ մնալ?
    Ցնցումները ավելորդ են թե անհրաժեշտ՝ անհնար է ասել, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել, իսկ որ երկրների, նույնիսկ զարգացած երկրների կայությունը կարող է գերեզմանային լինել և հանգեցնել լճացման ու տվյալ համակարգի փլուզման, բազմաթիվ օրինակներով կարող ենք համոզվել։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիտլերը իր ազգի դժբաղտությունը չէ՛ նա պարտվեց, հզոր մնալով իր հակարակորդներից, դրանով դառնալով անպարտելի. Կոմպլեքսավորված? Նա շահ չուներ, նրա էությունը, հենց ինքը՛ կայսրություններ, չէր տառապում եսասիրությամբ, ինչ որ երկրին էր խոստանում, խոստանում էր իրեն, նա կոմպլեքսներ չուներ, նա ուներ հստակ ծրագիր, դրանով՛ հռետոր լինելու իրավունք եւ կանխատեսելի հաջողություն.
    Հիտլերի բնավորության գիտական քննությանը չանցնելու համար, միայն նշեմ այն աղբյուրը, որը կարող օգտակար լինել այդ հարցում. Է. Ֆրոմ, "Մարդկային դեստրուկտիվության անատոմիան"։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛ Ժողովրդավարություն ասվացն էլ քաղաքական տերմին է՛, բայց ժողովրդավարությունը, իրենից քաղաքական ծրագիր է եւ ոչ երբեք գործող իշխանության զավթում. Նվաճող եղեք օտարի հանդեպ, բայց մի բռնացեք՛ ձեր ազգի հանդեպ.
    Հայաստանում 1996 թվականից ցայսօր ամեն հաջորդ իշխանափոխություն եղել է միայն իշխանության զավթման միջոցով և դա ուղղակիորեն կամ անուղղակիորեն խոստովանել են նաև այդ զավթման մասնակիցները։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ. Գ.
    Ես Գիտեմ ինչ՛ եզրեր ունի փիլիսոփայությունը, հռետորության հետ, նույն փիլիսոփայությունը նաեւ ունի եզրեր հոգեբանության հետ, բայց տարվելով փիլիսոփայական տեսականությամբ՛ հասնելով իդիալիստական աստիճանի՛ մենք իրականությունը ավելի ցացր ենք գնահատում՛, տեղի տալով անհայտին, տարվելով երազներով, վստահ լինելով, որ արդուն վիճակում ենք. Արդունները աշխատում են, քնածները ժողովուրդին երազներ ներկայացնում, այն էլ գոռալով.
    Հետաքրքիր բան ես ասում, խնդիրը, սակայն, այն է, թե ով է որոշելու՝ ով է քնած ու ով արթուն՝ քունը ազգային ավանդույթ դարձրած ու դեպրեսսիան ինքնագնահատականի մեկնակետ դարձրած ժողովուրդը։ Ինչպես ցույց է տալիս քաղաքական պրակտիկան, որևէ՝ բավարար չափով արթուն գործ ու արթուն դիրքորոշում հայ հասարակական կյանքում որևէ էական դեր չի ստանում և երբեք էլ չի ստացել։

  6. #21
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Ձեր գրածից՛ հետեւություն.
    Մենք դեռ գտնվում ենք, կիսարթուն անցումային փուլում.
    Հասարակությունը գտնվում է կիսամեռ վիճակում՛ հենց նույն ղակավարությունը այդ թվում. Դրա՛ համար երկրում հստակ ծրագրեր չեն՛ կարող լինել, քանի դեռ բոլորը չեն կայացել, իրենց ազատ ենթագիտակցության մեջ, որպես ակտիվ հասարակություն.
    Եթե ձեզ սխալ եմ հասկացել? կարող եք ուղղել.
    Ուրախ գրառում:

  7. #22
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր գրածից՛ հետեւություն.
    Մենք դեռ գտնվում ենք, կիսարթուն անցումային փուլում.
    Հասարակությունը գտնվում է կիսամեռ վիճակում՛ հենց նույն ղակավարությունը այդ թվում. Դրա՛ համար երկրում հստակ ծրագրեր չեն՛ կարող լինել, քանի դեռ բոլորը չեն կայացել, իրենց ազատ ենթագիտակցության մեջ, որպես ակտիվ հասարակություն.
    Եթե ձեզ սխալ եմ հասկացել? կարող եք ուղղել.
    Ընդհանուր առմամբ ճիշտ ես հասկացել, կեցցե՛ս։

  8. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Հայաստանն այսպես է զարգանում, ոչ թե դատարկ խոսքերի արդյունքում,
    ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

    http://www.hhk.am/elections2007/index.html
    Կցված նկարներ Կցված նկարներ

  9. #24
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Հանրապետականներից, Սերժի ելույթներին հնչում են այսպիսի խոսքեր, որ մենք լինենք կառավարությունում, սաղ լավա լինելու, դե արի ու մի ասա, այ դամբուլ քանի տարիյա նստած ես կառավարությունում, ինչնա լավ, սաղ թողում գնում են ռոսաստան, որ իրանց երեխեքը ըստեղ կարանան սովորեն, որ ընտանիքը կարանա գոյատեվի ըստեղ, ապրել չեմ ասում որտեվ ետի ճոխ բառա հայաստանում, և ամեն մեկը չի, որ կարումա ապրի:

  10. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Իմ կարխիքուվ պրոֆեսիոնալ քարոզարշավ կատարում եմ այն կուսակցությունները,որոնք զբաղված չեն սրա նրա վրա ցեխ շպրտելով,այլ մարդկանց ներկայացնում են իրենց ծրագիրը:Այդպիսի կուսակցություններից ես միայն տեսնում եմ ՀՀԿ-ին:

    www.hhk.am

  11. #26
    Հայուհի _Cexakron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրապետականներից, Սերժի ելույթներին հնչում են այսպիսի խոսքեր, որ մենք լինենք կառավարությունում, սաղ լավա լինելու, դե արի ու մի ասա, այ դամբուլ քանի տարիյա նստած ես կառավարությունում, ինչնա լավ, սաղ թողում գնում են ռոսաստան, որ իրանց երեխեքը ըստեղ կարանան սովորեն, որ ընտանիքը կարանա գոյատեվի ըստեղ, ապրել չեմ ասում որտեվ ետի ճոխ բառա հայաստանում, և ամեն մեկը չի, որ կարումա ապրի:
    Կարծում եմ, որ քեզ իրավունք չի վերապահվում վիրավորել որևէ մեկին նման գռեհիկ արտահայտությամբ: Վերջիվերջո, սա ֆորում է, ոչ թե փողոց...
    Իսկ պրն. Ս. Սարգսյանը չի ասում, որ գա կառավարություն, ամեն ինչ լավ կլինի, այլ կշարունակի այն աշխատանքը, որը կատարվել է այսքան տարիների ընթացքում: Չեմ կարծում, որ մեկ այլ քաղաքական ուժ կարող էր ավելին անել, դեռ ավելի պակասն էլ չեմ ասում...
    Ու խորհուրդ կտամ, որ ամեն առավոտ, արնանայիր ու կրկնեիր հետևյալ նախադասությունը գոնե 1 անգամ` ես օրս սկսում եմ-
    ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ...
    Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...

  12. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրապետականներից, Սերժի ելույթներին հնչում են այսպիսի խոսքեր, որ մենք լինենք կառավարությունում, սաղ լավա լինելու, դե արի ու մի ասա, այ դամբուլ քանի տարիյա նստած ես կառավարությունում, ինչնա լավ, սաղ թողում գնում են ռոսաստան, որ իրանց երեխեքը ըստեղ կարանան սովորեն, որ ընտանիքը կարանա գոյատեվի ըստեղ, ապրել չեմ ասում որտեվ ետի ճոխ բառա հայաստանում, և ամեն մեկը չի, որ կարումա ապրի:
    Անկախ նրանից թե Սերժը ինչ է ասում , չի կարելի վիրավորել քաղաքական գործչին .. վարչապետին .. կան նրանից ավելի անարժանավորները որոնց ոչ մեկ չի հայհոյում .. ուրեմ պահպանենք սոլիդարությունը ...
    Սերժը մեծ դեր ունի ՀՀ Զինված ուժերի կայացման գործում ... այսօրվա դրությամբ նրանից բացի ավելի ռեալ ուժ չկա որ կկարողանա փոխարինել Քոչարյանին ..

  13. #28
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    եթե մարդ արժանապատվություն է ունենում, ոչմեկ չի վրավորում այդ մարուն, բայց երբ մարդը գող, փող գռփող, մուֆտչի, ժողովրդի հաշվին ապրող ա լինում, ետ արդեն մարդ կոչվելու իրավունք չունի, ու ինչել ուզում ես ասա ետ անձնավորության մասին,

    Սերժը մեծ դեր ունի ՀՀ Զինված ուժերի կայացման գործում ... այսօրվա դրությամբ նրանից բացի ավելի ռեալ ուժ չկա որ կկարողանա փոխարինել Քոչարյանին ..
    Բանակը ես եմ ոչ թե սեռժը, ու ետ բանակով ես կարամ հպարտանամ, որտեվ ես եմ 10-օրից գնում ծառայեմ ու իմ ընկերները, և ինքնստինքյան թող հանրապետականները բանակը չոգտագործեն յանմ իրենց սեփականություն, խոսքս վերաբերվումա սերժին, դու երևի բանակում չես ծառայել, կամ ծառայելուց չգիտեմ ոնչ ես ծառայել, միյուս անգամ չասեք բանակի մեջ սերժը մեծ դերա ունեցել, մեծ բան չի բոլորին հավաքել ուսումից կտրել, ու տանել բանակ.
    ինձ կանչել էին վայենկոմատ, ընդե նայում ես երեխեք են բառից բուն իմաստով, մեկը իսկի 45 կիլո չկա, մեկի աչքերին շուշաբանդա դրաց բայց ասում են ոչինչ, գրում են պիտանի ու ուղարկում բանակ, ետել մեր հիմիկվա բանակնա:

  14. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը

    Բանակը ես եմ ոչ թե սեռժը, ու ետ բանակով ես կարամ հպարտանամ, որտեվ ես եմ 10-օրից գնում ծառայեմ ու իմ ընկերները, և ինքնստինքյան թող հանրապետականները բանակը չոգտագործեն յանմ իրենց սեփականություն, խոսքս վերաբերվումա սերժին, դու երևի բանակում չես ծառայել, կամ ծառայելուց չգիտեմ ոնչ ես ծառայել, միյուս անգամ չասեք բանակի մեջ սերժը մեծ դերա ունեցել, մեծ բան չի բոլորին հավաքել ուսումից կտրել, ու տանել բանակ.
    ինձ կանչել էին վայենկոմատ, ընդե նայում ես երեխեք են բառից բուն իմաստով, մեկը իսկի 45 կիլո չկա, մեկի աչքերին շուշաբանդա դրաց բայց ասում են ոչինչ, գրում են պիտանի ու ուղարկում բանակ, ետել մեր հիմիկվա բանակնա:
    Հանրապետականները բանակը չեն օգտագործում... մանավանդ որպես սեփականություն .. համենայն դեպս դու չէիր սահման ու Ղարաբաղ պահում , իսկ իրանք իրոք որ պահում էին... ինչ վերաբերվում ա երեխեքին բանակ տանելուն ... դա էլ կփոխվի շուտով .. թե ուզումես 3000 հոգանոց բանակ պահենք՞ :

  15. #30
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանակը ես եմ ոչ թե սեռժը, ու ետ բանակով ես կարամ հպարտանամ, որտեվ ես եմ 10-օրից գնում ծառայեմ ու իմ ընկերները, և ինքնստինքյան թող հանրապետականները բանակը չոգտագործեն յանմ իրենց սեփականություն, խոսքս վերաբերվումա սերժին, դու երևի բանակում չես ծառայել, կամ ծառայելուց չգիտեմ ոնչ ես ծառայել, միյուս անգամ չասեք բանակի մեջ սերժը մեծ դերա ունեցել, մեծ բան չի բոլորին հավաքել ուսումից կտրել, ու տանել բանակ.
    Ես հպարտ եմ, որ դու մտածում ես, որ ԲԱՆԱԿՆ ես...բանակը մենք բոլորս ենք, բոլորով միասին ենք, կրակոցի դեպքում սահման գնալու: Ապրես, որ նման գիտակցության մակարդակով գնում ես բանակ, հանրապետականում էլ տղերք կան, քեզանից ոչ մի բանով առավել ու ոչ մի բանով պակաս, (որոնք ի դեպ լավ էլ ծառայել են կարող ես վստահ լինել), որ մտածում են, որ բանակը իրենք են, և ինչքան շատ մարդ է էտպես մտածում ենքան ի օգուտ մեզ բոլորիս:
    Ես քեզ ի սրտե բարի ծառայություն եմ մաղթում:

    Իսկ բանակը կարծում եմ կնպաստի քեզ, մտքերդ համակարգային դարձնելու, իրերին ու երևույթներին համակողմանի նայելու առումով:

    Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավին, ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ այստեղի հավաքված մարդիկ միայն ՀՀԿ-ի քարոզարշավին են հետևում: Խոսեք մյուս կուսակցությունների մասին նույնպես
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Քիչ էր մնացել...
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.01.2011, 09:21
  3. Արձակ. Սրտիս դռնակը բաց է մնացել...
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.11.2010, 18:21
  4. Քանի՞ ժամ եք քնում
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 57
    Վերջինը: 24.11.2008, 21:09
  5. Մի քանի կաղապար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.06.2008, 16:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •