Քանի դեռ դու իմ հետ կլինես, իմ հոգին կապրի: Եթե երբևէ կգա մի oր, որում դու չես լինի, երազներով ստեղծված իմ երկիրը կփլուզվի, կբաժանվի հեքիաթային հուշերի մանր մասունքների, կցպնվի ու կկորչի անդունդի խորը հիշողության մեջ : Ես կյանքին երբեք չեմ, ների, եթե նա հանկարծ քեզ ինձնից խլի, ինչպես նաև չէի ների նրան , եթե նա թույլ չտար քեզ մի օր հայտնվել լույս աշխարհում…. ավելի ճիշտ աշխարհում, որը դու ես լուսավոր ու իմաստալից սարքում:
Ես միշտ քո մայրիկին շնորհակալ կլինեմ որ, նա այս աշխարհին ու մասնավորապես ինձ նվիրեց ՔԵԶ, իմ հրաշքին, որ նա ինձ նվիրեց մի մարդու , որի համար ես ոտքից գլուխ այս աշխարհը շուռ կտամ ու կստիպեմ, որ այն մեզ ենթարկվի , և ոչ թե մենք` նրան…մի մարդու, ում համար ես երկնքից բոլոր աստղերը կհանեմ, որպեսզի դրանցով լուսավորեմ ու զարդարեմ նրա ճանապարհը …ում համար ես կշարունակեմ ապրել ու պայքարել այս աշխարհի բոլոր անարդարությունների հետ, միայն նրա համար, որ նա լինի իմ կողքին , միայն նրա համար որ դու լինես իմ կողքին:
Իմ կյանքում ամեն մի քայլ ես անում եմ մտքիս մեջ քեզ ունենալով ու էս աշխարհում իմ համար գոյություն չունեն ու երբեք չեն ունենա ուրիշները : Էս աշխարհում ամեն ինչ վերածվում է սև-սպիտակ մի զանգվածի , երբ ես չեմ լսում քո սրտի քաղցրիկ բաբախյունը, որը հարվածում է իմ սրտի տակտին համապատասխան, և մատներս սառչում են քո ջերմության բացակայությունից , այդ ժամանակ աչքերս սկսում են տագնապալից նայել ամբոխի մեջ ` հարազատ, ջերմ , սիրելի աչքերը գտնելու հույսով ու ոտքերս ինձնից անկախ ինձ տանում են այն տեղը …իմ ու քո…որպեսզի հնարավոր լինի գոնե մի րոպեով փակել աչքերս ու հիշել քո հրեշտակային դեմքի դիմագծերը:
Իմ մեջ կատարվում է մի աներևակայելի բան, հենց այն պահից, երբ սիրահարվեցի քեզ… հենց այդ ժամանակվանից իմ սիրտը կորցրել է իր հանգիսը, և ինչն է հետաքրքիրը. այն նորից գտնել ոչ մի կերպ չի ուզում, և դա ինձ դուր է գալիս… հաճելի է ներսումդ զգալ թիթեռնիկների մի մեծ բազմություն . որը մեկ ճզմում, թուլացնում սեղմում է սիրտդ, մեկ էլ հանկարծ բաց է թողնում, որ շունչդ կարողաբաս վորականգնես…. և այս ամեն ինչը դու ես կյանքս, դու ես հեղինակը: Իմ էության յուրաքանչյուր մասնիկը ճչում է, թե որքան խելագար քեզ է սիրում: Ես ուզում եմ քեզ այն ասել միշտ` առավոտը, երբ արթնանում եմ , կեսօրին, երբ ահավոր կարոտում եմ առանց քեզ, կամ էլ երեկոյան , երբ իմ սիրո մեծ ալիքը քեզ քնել չի թողնոում :Բայց ես դա չարությունից չեմ անում, այլ նրա պատճառով, որ գժի պես սիրում եմ քեզ:
Էջանիշներ