Ի՞նչ օգուտ ունի Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությունից։
Ոչ մի։
Զրո վտանգ ունեն Հայաստանի կողմից։
Ունեն Թուրքիայի բացարձակ աջակցությունը, ինչը չեզոքացնում է հնարավոր վտանգը Հայաստանի կողմից, անգամ եթե երկու երկրների ուժերը հավասար լինեն։
Միայն մի հիպոթետիկ վտանգ կա, եթե սկսվի ռուս-թուրքական պատերազմ, և հայ-ռուսական հարաբերությունները լինեն շատ ավելի բարձր մակարդակում, քան հիմա են։
Ուրիշ վտանգ չկա, իսկ սրա հավանականությունը զրոյին մոտ է։
Հանգիստ իրենց համար ապրում են, լավ հարաբերություններ ունեն բոլորի հետ, Հայաստանի հետ փակ սահմանը ոչ մի զգալի խնդիր չի առաջացնում իրենց համար, Հայաստանը չի հարձակվելու իրենց վրա, ոչ մի ճնշման գործիք չունի իրենց վրա, խաղաղության հասարակական պահանջ չկա։
Ուրեմն ինչների՞ն է պետք խաղաղության պայմանագիրը, որը փաստացի նշանակում է Հայաստանի ապաբլոկադա։
Որ ի՞նչ։
Որ Հայաստանն էլ սկսի շունչ քաշել, ինտեգրվել տարածաշրջանային ծրագրերին, թուլացնել Ռուսաստանից կախվածությունը, զարգացման ու հզորացման պոտենցիալ ձեռք բերել, ու ապագայում սկսել վտանգ ներկայացնե՞լ։
Չեն անելու։ Ով էլ լիներ՝ չէր անի։
Մինչև լուրջ օգուտ չունենան, լուրջ ճնշման տակ չլինեն, չեն թողնելու Հայաստանը շունչ քաշի։
Էջանիշներ