Տնաշեններ, ոնց որ կորուսյալ կղզու բնակիչներ լինենք, որ Ֆեյսբուքի գիգանտ նավը կողքը կանգնած մեզ օգնություն է առաջարկում, բայց մենք չենք ուզում հեռանալ կղզուց, ու ընդամենը կրակայրիչ ու գիշերային ծածկոց ենք ուզում։![]()
Տնաշեններ, ոնց որ կորուսյալ կղզու բնակիչներ լինենք, որ Ֆեյսբուքի գիգանտ նավը կողքը կանգնած մեզ օգնություն է առաջարկում, բայց մենք չենք ուզում հեռանալ կղզուց, ու ընդամենը կրակայրիչ ու գիշերային ծածկոց ենք ուզում։![]()
Si vis pacem, para bellum
Ֆեյսբուքն ինքը վաղուց արդեն փրկության կարիք ունի։
Varzor (08.03.2025)
Փաստացի, հայ ժողովրդի ակտիվ զանգվածը ներկայումս հաղորդակցվում է ֆեյսբուքով, սկսած վարչապետից ու սույն ֆորումի ադմինիստրատորից, վերջացրած՝ հայերեն տառերի տեղը դեռևս չհայտնաբերած քաղաքացիներով։
Բայց նման շփումները, որտեղ յուրաքանչյուրն իր ընտրած շրջապատի ամպի մեջ է, մարդկանց խմբերին ավելի է հեռացնում իրարից ու իրականության զգացումից։
Դրա համար կարծում եմ, որ ֆորումներն անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել։
Կարծում եմ, որ ակտիվ անդամներն ավելի շատ կլինեին, եթե Ակումբը տեխնիկապես չլռվեր, ու հանուն արդարության, որոշ անդամներ, հանձինս ինձ՝ մի քիչ թուլացնեին ցինիզմն ու անտակտությունն, ու առաջնահերթությունը տային քաղաքակիրթ քննարկումներին ու ու միասին ռացիոնալ ճշմարտություններ որոնելուն, կամ պարզապես կիսվելուն։
Ու քանի որ ֆեյսբուքը լիքն է ղալմաղալով ու հայհոյանքներով, ապա կարելի է ֆորումում մի փոքր կայուն քաղաքակիրթ մթնոլորտ ապահովել, խելացի ու քաղաքակիրթ մարդկանց գայթակղելու համար։
Առիթից օգտվելով, ներողություն եմ խնդրում էն մարդկանցից, որ երբևիցե խոցվել են իմ քննարկումների տոնից ու բառերից, ես կփորձեմ ուղղվել![]()
Si vis pacem, para bellum
Sambitbaba (27.02.2025), Varzor (08.03.2025), Աթեիստ (28.02.2025), Ուլուանա (05.03.2025)
Չէ, հենց ֆեյսբուքը նկատի ունեմ, որտեղ կցկտուր քննարկումների նշույլներ կան այս, կամ այն արտահայտած կարծիքների տակ, լայքերն ու ծամածռությունները չհաշված: Էն մնացած տեղերն առհասարակ քննարկման համար պիտանի չեն, տեսարաններ ու ծափեր են: Ասածս այն է, որ ֆորումը, որպես քննարկումների հարթակ, որտեղ թեման է կիզակետում ու ոչ թե կարծիք արտահայտող սուբյեկտը՝ անփոխարինելի է…
Այլ հարց է, որ մարդկանց մեծամասնությունը դրա կարիքը ավելի քիչ ունի, քան ֆեյսբուքի կարիքը (համարելով, որ պահանջարկն է ձևավորում առաջարկը), ու դա իմ կարծիքով այդքան էլ դրական չի խոսում մարդկանց միտումների մասին։
Si vis pacem, para bellum
Իսկ ես գնալով ավելի եմ համոզվում, որ առաջարկն ա պահանջարկ ձևավորում։ Ու միշտ ա տենց եղել։ Հակառակը սովետական լոզունգ էր։
Ուղղակի լծակներ ա պետք ունենալ (փող և իշխանություն) առաջարկներ աշխատող ձևով հրամցնելու համար։
Հ․Գ․ Մինչև էս պատուհանը բացեց, որ գրեմ, լանչս սկսեցի ու վերջացրի
Հ․Հ․Գ․ Մինչև ընթրիք էլ որ փոստ անի, գոհ կլինեմ
Sambitbaba (27.02.2025)
Գուցե Հայաստանի քաղաքական թեմաներով ինչ-որ քննարկումներ կան, չգիտեմ, ինչ մեղքս թաքցնեմ, չեմ հետևում։
Ինձ հետաքրքրող թեմաներով ոչ մի բան չկա։ Ընկերներիցս հատ ու կենտերն են դեռ ինչ-որ բան փոստ անում, որոնց տակ ոչ մի քննարկում չի ծավալվում։ ԶԼՄ-ների փոստերի տակ մեկնաբանությունները ես քննարկում չէի անվանի, մարդիկ դա գրում են լայքեր հավաքելու նպատակով ու հարցերին հաճախ չեն էլ պատասխանում։
Ես հիմա ֆեյսբուք մտնում եմ պարապ ժամանակ զվարճալի նկարներ նայելու, մեկ էլ ճաշից առաջ պարզելու թե, որ սրճարանում էսօր բիզնես լանչին ինչ են առաջարկում։
Ակումբը սարքե՞լ ենարագացել ա
Varzor (08.03.2025)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ