User Tag List

Էջ 40 41-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 602 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

  1. #586
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թրամփը ուզում է Կանադան ու Գրենլանդիան, բայց առայժմ Կանադան ու Գրենլանդիան չեն ուզում Թրամփին։
    Մի հատ հիմար հարց է հետաքրքրում՝ իսկ Հայաստանը չի ուզու՞մ դառնալ Ամերիկայի 51-րդ նահանգը։
    Թրամփն ուզում էր մարդիկ քիչ խոսեն մի օրում պատերազմն ավարտելու խոստումից հետո նոր կես տարվա մասին խոստանալու ու դրանից հետո հաջորդ հետաձգման մասին, ինչը հաջողվել ա։
    Եթե դրա համար պետք ա Հայաստանին կտել 54-րդ նահանգ դառնալով, էդ էլ կարվի, արխային ։Դ
    The cake is a lie.

  2. #587
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Թրամփն ուզում էր մարդիկ քիչ խոսեն մի օրում պատերազմն ավարտելու խոստումից հետո նոր կես տարվա մասին խոստանալու ու դրանից հետո հաջորդ հետաձգման մասին, ինչը հաջողվել ա։
    Եթե դրա համար պետք ա Հայաստանին կտել 54-րդ նահանգ դառնալով, էդ էլ կարվի, արխային ։Դ
    Համենայն դեպս, Թրամփի նույնիսկ դատարկ թվացող խոստումները, կամ հիմար թվացող գաղափարները շատ ավելի լավ են դեմոկրատների գաղափարների ու ցանկությունների վակուումից ու հանցավոր անգործությունից:
    Si vis pacem, para bellum

  3. #588
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայն դեպս, Թրամփի նույնիսկ դատարկ թվացող խոստումները, կամ հիմար թվացող գաղափարները շատ ավելի լավ են դեմոկրատների գաղափարների ու ցանկությունների վակուումից ու հանցավոր անգործությունից:
    Բան չասի, Թրամփից վատ մենակ դեմոկրատները կարային լինեին ու հակառակը ։Դ Առաջին հայացքից լավ տարբերակը լիքը կուսակցություններով խորհրդարանի անցնելն ա, բայց մյուս երկրների փորձերին նայելով էդ էլ մի բան չի
    The cake is a lie.

  4. #589
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օսմանյան կայսրության փլուզումից ի վեր պաղեստինցիներին հինգ անգամ առաջարկվել է ճանաչել Իսրայել պետության գոյության իրավունքը, պայց պաղեստինցիները մերժել են ու թշնամանքն ու բախումները ընդհատումներով ու սրացումներով շարունակվել են մինչ օրս։
    Այժմ Թրամն առաջարկում է պաղեստինցիներին հեռանալ Գազայից, իսկ Գազան կվերցնի ինքը․․․ էհ, այսինքն՝ Նահանգները, ու կսարքի հյուրանոց, հանգստավայր, կամ ասենք կազինո, էական չի։
    Հիմա ո՞րն է ճիշտը, պաշտպանե՞լ պաղեստինցիների Գազայում մնալու միջազգային օրենքով ճանաչված իրավունքը, թե՞ իրավունքը ոտնահարելով պաղեստինցիներից «մաքրել» Գազան, ո՞վ ինչ օգուտ, կամ վնաս կստանա մեկի, կամ մյուսի դեպքում:
    Si vis pacem, para bellum

  5. #590
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վենսի ճառը Մյունխենում ապտակ էր եվրոպական իշխանություններին իրենց փարիսեցիությունների, ոչ կոմպետենտության ու գաղափարական վակուումի համար։
    Սա կօգնի՞ աշխարհին միավորվելու, թե՞ ավելի կպառակտվի աշխարհը բազմազան։ Իմ կարծիքով գլոբալ մարդաքանակի աճն ու դրանով պայմանավորված՝ հիմարությունների ու հիմարացումների աճը ահագին դժվարացնում են իրար լեզու գտնելն ու համագործակցելը թե քաղաքական ու թե մշակութային առումներով։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (17.02.2025)

  7. #591
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վենսի ճառը Մյունխենում ապտակ էր եվրոպական իշխանություններին իրենց փարիսեցիությունների, ոչ կոմպետենտության ու գաղափարական վակուումի համար։
    Սա կօգնի՞ աշխարհին միավորվելու, թե՞ ավելի կպառակտվի աշխարհը բազմազան։ Իմ կարծիքով գլոբալ մարդաքանակի աճն ու դրանով պայմանավորված՝ հիմարությունների ու հիմարացումների աճը ահագին դժվարացնում են իրար լեզու գտնելն ու համագործակցելը թե քաղաքական ու թե մշակութային առումներով։
    Վենսը՝ իր էթիկական կասկածելի դիմանկար ունեցող ու կեղծ փաստեր տարածել սիրող նախագահին համապատասխան փոխնախագահն է։
    Կարծես, նարցիսիզմով էլ հետ չի մնում։
    Ո՞վ ես դու, որ որպես հյուր կանգնես բեմում՝ «քեռու» կեցվածքով, ու մատ թափ տաս, թե՝ բալիկներ ջան, ձեզ լավ չեք պահում, քեռին ձեզ շոկոլադ չի տա։
    "There is nothing America can do for you."
    Անդաստիարակ, իր սահմանները չճանաչող ու ուրիշներինը չհարգող նարցիս։

    Ու ի՞նչ «ոչ դեմոկրատական» մոտեցման մասին է խոսքը իր ելույթում, երբ AfD-ի նման ռադիկալ կուսակցությունը նստած է գերմանական պառլամենտում, որովհետև մարդկանց ձայները հաշվի են առնվել, ու հիմա էլ մասնակցում է նոր ընտրություններին, ինչպես ուրիշ քաղաքական ուժերը։
    Երբ ռուսամետ ու պուտինամետ քաղաքականություն քարոզող մամուլը ազատ տարածում ունի Գերմանիայում, ու ամեն մարդ ինքը կարող է որոշել՝ հետևել ու հավատալ դրան, թե ոչ։
    Ուրախ եմ, որ Բորիս Պիստորիուսը պատասխանեց «քեռու» ճառաբանության մեջ արված անհիմն մեղադրանքներին ու փաստերի խեղաթյուրմանը։

    "Misinformation, like, for example, the idea that coronavirus had likely leaked from a laboratory in China. Our own government encouraged private companies to silence people who dared to utter what turned out to be an obvious truth."
    Չէ, լո՞ւրջ։ ԱՄՆ-ի փոխնախագահը «ակնհայտ ճշմարտություն» է կոչում չհաստատված ինֆորմացիան։ Մեծ բեմերից դավադրության տեսություններ տարածելը քաղաքական շատ ադեկվատ քայլ է, ինչ խոսք։

    Ինչ վերաբերում է աջերի սիրած միգրացիոն քաղաքականությանը, ապա «ներս թողնելը» չի խնդիրը․ մարդիկ միշտ էլ ելք ու մուտք անելու ձև գտնելու են՝ «լեգալ» կամ «ոչ լեգալ» ճանապարհնելով․ հնարավոր չի մարդկային շարժունակության դեմ գլոբալ արգելքներ դնել։
    Հարցը այդ մարդկանց մարդու պես վերաբերվելն է, մարդկային իրավունքները հարգելը, նրանց ապրելու, աշխատելու և ինտեգրվելու շանս տալը։

    Երբ մարդուն վերաբերվում են՝ ինչպես վայրի գազանի, ինքն ինչ-որ ժամանակ անց իրեն հենց վայրի գազանի պես էլ պահում է։
    Ու ես բացարձակապես չեմ արդարացնում հանցագործությունները, բայց խիստ կասկածում եմ, թե «ներս չթողնելով» հարցը լուծվելու է։

    Գերմանիայում բնակչության մոտ 30%-ը միգրացիոն բեքգրաունդ ունի, ու իրենցից շատերը պարբերաբար ենթարկվում են հասարակության մեջ պինդ նստած ռասիզմի։
    Իսկ թե ինչ ահավոր բաներ են անում փախստականների հետ, որոնք հատկապես արտաքնապես տարբերվող երիտասարդ տղամարդիկ են, դրա մասին ես ինքս էլ շատ լավ գիտեմ, որովհետև իմ աչքով եմ տեսել, երբ իրենց հետ էի աշխատում։
    Նսեմացում, ստորացում՝ բոլոր հնարավոր ձևերով, իրավունքների սահմանափակում, ու էդ մարդիկ նույնիսկ հետ գնալ չեն կարող, որովհետև իրենց երկիրը իրենց չի ընդունում։ Իրենք մնում են՝ բառացիորեն վանդակում փակված։
    Կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում մարդկանց հոգեկանի հետ, երբ անարդարության զգացումից խեղդվելով՝ տրվում են ռադիկալությանը, ու էնտեղ գտնում իրենց ապաստարանը։
    Միգրացիան մեծ թեմա է, բայց իրեն լրիվ ուրիշ կողմից է պետք մոտենալ։

  8. #592
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Անդաստիարակ, իր սահմանները չճանաչող ու ուրիշներինը չհարգող նարցիս։

    ․․․
    Իմ կարծիքով կիրթ ու փաստարկված քննադատություն էր, եթե հարցին զուտ ֆորմալ մոտենանք ու Վենսի նշած կոնկրետ փաստերին կարծես առարկություններ չեն նշմարվում։
    Բայց իրականությունն ավելի խորն է, ու խնդիրը Թրամփի վարչակարգի ու ձախ կլանների (եվրոպական ու ամերիկյան) շահերի ու մոտեցումների բախման մեջ է, որն այս անգամ ավելի սրված է,
    որովհետև Թրամփի նախորդ իշխանության դեմ նաև համակարգված պայքարում էին նաև Եվրոպայի ձախերը։
    Սա ամբոխջ աշխարհով մեկ մարդկանց տարբեր շերտերի շահերի բախման խնդիր է, որի մեջ ինֆորմացիոն ու գաղափարական մանիպուլյացիաներն ու դեմագոգիան ահագին բարդացնում են թացը չորից տարբերելն ու
    շատ մարդիկ էլ չեն կարողանում իրենց իրական շահերի ու արժեքների մեջ կողմնորոշվել։
    Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև բոլորս էլ մեր սուբյեկտիվ ու զգայական ընկալումներով ենք մեծամասամբ արձագանքում մեր ունեցած ինֆորմացիային, բայց եթե փորձեմ կարճ ու խոշոր հաշվով համոզմունքներս ամփոփել (նախկինում էլ եմ գրել, կարծիքս չի փոխվել), ապա՝
    ա) COVID-ը արհեստականորեն արտահոսվել ու օգտագործվել է որպես լծակ ձախերի կողմից, աջերին ու մասնավորապես Թրամփի վարչախմբի իշխանությունը ճնշելու ու ձախերի իշխանությունն ամրապնդելու համար, դա համենայն դեպս ինձ համար ի սկզբանե ակնհայտ էր:
    բ) Ուկրաինական պատերազմը նույն կերպ սանձազերծվել է ապաշնորհ, կոռումպացված, դիվանագիտությունից զուրկ, միակողմանի հայացքներ ունեցող եվրոպական ու ամերիկյան ձախերի կողմից, որտեղ համ իշխանությունների ամրապնդման, համ փողերի լվացման ու զանգվածների գլուխ հարթուկելու խնդիրներ են լուծվում, այսինքն ձախերն իրականում օգտագործում են պատերազմը որպես գործիք ճիշտ և ճիշտ նույն նպատակների համար, ինչ Պուտինն է օգտագործում, սա էր փորձում հասկացնել Վենսը:
    գ) Ապօրինի միգրացիայի նկատմամբ իբր մարդասիրական հարդուրժողականությունը մեկ այլ գործիք է ձախերի կողմից՝ թուլացնել սեփական հասարակության ինտելեկտուալ ներուժը, ավելացնել քաոսն ու դրա մեջ ամրապնդել իրենց իշխանությունը (սա սխալ հաշվարկ ու հիմարություն է, Թրամփի հաղթանակն ու եվրոպական աջերի առաջխաղացումը վկա):
    դ) Թրամփի կողմից Պուտինի հետ դիալոգները խառնում են ձախերի բոլոր ապագա պլանները, փողերի հոսքերը, անվտանգության կեղծ օրակարգը (իրականում պատերազմը ձեռնտու է շատ «լիբերալների», բազմազան սեփական խնդիրներ լուծելու ու իրական ձախողումները կոծկելու):
    ե) Զելենսկին մեկ այլ կոռումպացված հիմարի գլուխ է, որն իրականում սեփական իշխանությունը պահում է բազմաթիվ զոհերի գնով ու ընդդիմադիրներին ճնշելով, ճիշտ նույն կերպ, ոնց Պուտինը, ուղղակի իր կողմի անունը իբր «դեմոկրատիա» են դրել, ինչն իրականում կեղծ է:
    զ) Ես ոնց քցում-բռնում եմ, ներկայիս Թրամփի վարչախումը ողջ աշխարհի մասշտաբով չարյաց փոքրագույնն է, ես կասեի, այս նոր կառավարությունը հոյակապ է, ու բախտավորություն, որովհետև քաոսի տարածման արագությունը փոքր ինչ դանդաղեցնում են, դուք չգիտեմ ոնց, բայց կոնկրետ ես՝ քաղաքացիս դրանից շահում եմ իմ կարճաժամկետ կյանքում։ Թրամփի կողմից ստորագրած յուրաքանչյուր հրամանն ինձ համար տոնախմբություն է։ Կներեք
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (17.02.2025)

  10. #593
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որպես Եվրոպայի բնակիչ լրիվ համաձայն եմ Վենսի հետ, ու իր քննադատությունները լրիվ տեղին են։ Լատվիայում կովիդի ժամանակ աբսուրդը հասավ նրան, որ չպատվաստված պատգամավորներին ազատեցին աշխատանքից (հետագայում նույնիսկ սահմանադրական դատարանը դա անվավեր ճանաչեց, երբ արդեն ոչ մեկի տանձին չէր)։ Իսկ անօրինական միգրացիան արդարացնել "մարդիկ միշտ էլ ելք ու մուտք անելու ձև գտնելու են"-ով, էդ ոնց որ բռնաբարությունն արդարացնես "տղամարդիկ միշտ էլ ծակը գտնելու են"-ով։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (17.02.2025)

  12. #594
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինացիք նայում ուրախանում են

    The cake is a lie.

  13. #595
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհաջող տարի է սկսվում Զելենսկու համար:
    Թրամփը Զելենսկուն առաջարկել է «հանածոներ զենքի դիմաց» գործարքը, որին Զելենսկին դեռ դիմադրում է, երաշխիքներ է ուզում, և այլն:
    Նման է, որ տղան դեռ ամբողջովին չի ըմբռնել նոր դրությունը, որ Նահանգների նոր վարչախմբին շահագրգռող մոտիվացիաներ են պետք միլիարդների օգնությունը հիմնավորելու, ու որ արդեն ծախսված 170 միլիարդից մոտ 100 միլիարդի ծախսերն անհասկանալի են:
    Հիմա ընտրություն ունի՝ կամ Ուկրաինայի թանկարժեք հանածոները հանձնում է Պուտինին, կամ Թրամփին, կամ էլ օգնություն խնդրի Չինաստանից (արդեն փորձում է հուսահատորեն)։
    Եթե Թրամփն ու Պուտինը բարիշեն պատերազմը կանգնեցնելու շուրջ, ապա Ուկրաինան ստիպված է այս տարի ընտրություններ անցկացնել, ու Զելենսկու գործերը այդ պարագայում շատ ավելի վատանում են։

    Կարծես թե հիանալի դաս է բոլոր փոքր պետությունների, ներառյալ՝ Հայաստանի համար, որ․
    - Հովանավորներն ու դաշնակիցները հավերժ չեն, աշխարհի դրվածքը փոփոխական է
    - Գերտերությունների արանքում գործիք դառնալը վտանգավոր խաղ է, հանգամանքներն ու խաղի կանոնները միշտ կարող են փոխվել
    - Անկախությունը ցանկալի է պահել սեփական ուժերով ու հարևանների հետ լեզու գտնելով
    - Երբեմն աչքի չընկնելն ու դանդաղ մանևրելն ավելի անվտանգ է, քան արագ թփրտալը (ասենք՝ Փաշինյանին մեղադրում են, որ ավելի արագ քայլեր չի անում Եվրոպա ինտեգրվելու, մյուս կողմ էլ մեղադրում է, որ Ռուսաստանի հետ չի համագործակցում)
    - Իշխանությունը խիյարի պես բան է
    Si vis pacem, para bellum

  14. #596

    - երբեք զենքը մի փոխեք երաշխիքի հետ
    The cake is a lie.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.02.2025)

  16. #597
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,665
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)

    Վիշապ

  17. #598
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ
    Հաջան։
    Si vis pacem, para bellum

  18. #599
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,665
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջան։
    Բայց ջոգել ես չէ՞ վեշնի ես եմ ճիշտ դուրս գալիս մեր քաղաքական քննարկումներում ։Դ

  19. #600
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ջոգել ես չէ՞ վեշնի ես եմ ճիշտ դուրս գալիս մեր քաղաքական քննարկումներում ։Դ
    Յոհաննես ջան, դու աշխարհի ամենաճիշտ մարդկանցից ես, էդտեղ խոսք գնալ չի կարող։
    Si vis pacem, para bellum

Էջ 40 41-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •