Այվի ջան, իսկ քո ասածները հուզական ենթադրություններ չե՞ն։ Ուրեմն օտար ցեղերին ստրկացնելու ու ունեցվածքին տիրանալու համար արշավող բաշիբոզուկից մինչև ցեղասպանությունից մազապուրծ հոգևորականի ընտանիք լայն տիրույթ կա ամենատարբեր հուզական և/կամ տրամաբանական մանիպուլյացիաների։ Որպեսզի շատ չխճճվենք, կարելի է ընդունել, որ դեմոկրատական երկրներն ունեն ապաստանի իրավունք կոչվածը, որով էլ ստորաբաժանվում են ապօրինի ներգաղթն ու օրինական ներգաղթը, սովորաբարն ու ոչ սովորաբարը, արժանապատիվն ու անարժանապատիվը։ Իսկ երբեմն, ճգնաժամի պատճառով պետությունը կարող է «անմարդկային» միջոցներ կիրառել սեփական քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, ինչն էլ պետության պարտականությունն է ըստ սահմանադրության։ Փոխաբերական իմաստով, պատկերացնենք ուղևորներով գերծանրաբեռնված նավ է, որն այլևս նոր ուղևոր չի կարող ընդունել, որովհետև խորտակվելու է։ Ու նավաստիների պարտականությունն է նոր ուղևոր չընդունել, բայց այդ նոր ուղևորը կարող է ասենք Հիսուս Քրիստոսը լինել իր աշակերտներով։ Բայց, եթե շատ ուզենք, ապա կարող ենք նավը խորտակելու մեջ էլ խնդիր չտեսնել, ես՝ վերջերս ոչ այդքան շատ մարդասերս դեմ չեմ![]()
Էջանիշներ