Ըստ ժամանակակից գիտության՝ նպատակ գոյություն չունի, կյանքը քաոսի մեջ այնպիսի պատահական երևույթ է, ինչպիսին է ասենք սուրճի մեջ կաթ ավելացնելիս «հետաքրքիր» նախշերի ստացվելը։ Մարդկային բոլոր ճամարտակությունները նույնքան իմաստ ունեն, որքան ասենք լեռների բարձր լինելը, կամ ծովի կապույտ գույնը։ Այս խոսքերը որ գրում եմ, նույնքան պատահականության արդյունք են, որքան որ քո հետաքրքրությունը «նպատակ» կոչված հասկացության մասին, ու ինքը՝ նպատակ հասկացությունը։ Քաոսի մեջ որոշակի ժամանակավոր «օրինաչափությունները» առաջանում են բաց համակարգի շնորհիվ, կամ պատճառով, որպես այս կամ այն փոխազդեցությունների ու պատճառահետևանքային կապերի պրոցեսների բազմություն։ Ասենք ներկայիս խառնաշփոթի մեջ մարդ կոչված օբյեկտները կարող են օրիենտացիան կորցնել ու ասենք այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ․
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Այն, որ մարդուն թվում է, թե կա նպատակ, կամ իմաստ, կամ որ մարդիկս ինչ-որ բան ենք մեզնից ներկայացնում, այդ թվալն էլ է ժամանակավոր պատահականության արդյունք, «հետաքրքիր» նախշ տվյալ ակնթարթի մեջ։ Մեր գոյությունն, աշխարհընկալումն ու ձգտումները ամբողջ տիեզերքի ժամանակատարածության մեջ աննշան խառնաշփոթ են, որը կարելի է անտեսել։
Էջանիշներ