User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Էվոլուցիան Մեզոզոյան դարաշրջանից մինչև մեր օրերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էվոլուցիան Մեզոզոյան դարաշրջանից մինչև մեր օրերը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Համ էլ դեռ բան կա՞, որ իրար հետ չենք խոսել:
    Ուրեմն մեզնից մի 234–232 միլիոն տարի առաջ՝ Տրիասի ժամանակաշրջանում, որը Մեզոզոյան դարաշրջանի միջնամասերում էր, մեկից երկու միլիոն տարի Երկիր մոլորակի վրա անընդմեջ անձև է եկել, ու այդ ժամանակահատվածը կոչում են Կարնիան պլուվիալ (անձրևային) Էպիզոդ։
    Ու, ասում են՝ կոնկրետ այդ մի էպիզոդը լուրջ դերակատարում է ունեցել Երկրի կլիմայական փոփոխությունների, բուսական ու կենդանական աշխարհի զարգացման համար։
    Ես կուզենայի իրար հետ խոսեինք, թե ինչ փարթամ, բեղուն, հուզիչ ու ռոմանտիկ ժամանակահատված է եղել այդ մեկ-երկու միլիոն տարին, ու ինչ հիանալի ժամանակներ ենք մենք միասին բաց թողել

    Մոդերատորական. թեման ստեղծվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում ծավալված զրույցի գրառումներից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.12.2024, 01:29:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.11.2024)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն մեզնից մի 234–232 միլիոն տարի առաջ՝ Տրիասի ժամանակաշրջանում, որը Մեզոզոյան դարաշրջանի միջնամասերում էր, մեկից երկու միլիոն տարի Երկիր մոլորակի վրա անընդմեջ անձև է եկել, ու այդ ժամանակահատվածը կոչում են Կարնիան պլուվիալ (անձրևային) Էպիզոդ։
    Ու, ասում են՝ կոնկրետ այդ մի էպիզոդը լուրջ դերակատարում է ունեցել Երկրի կլիմայական փոփոխությունների, բուսական ու կենդանական աշխարհի զարգացման համար։
    Ես կուզենայի իրար հետ խոսեինք, թե ինչ փարթամ, բեղուն, հուզիչ ու ռոմանտիկ ժամանակահատված է եղել այդ մեկ-երկու միլիոն տարին, ու ինչ հիանալի ժամանակներ ենք մենք միասին բաց թողել
    Ավելին․ ուղիղ 200 միլոն տարի առաջ, երբ ձևավորվեց էսօրվա հումանոիդը, դրանից հետո էդ հումանոիդը ֆիզիկական ու մտավոր ոչ մի փոփոխություն չի կրել։ Այսինքն, եթե, օրինակ, էդ 200-տարի առաջվա մարդուն հիմա բերես ու դիմացդ նստեցնես ու մի բան բացատրես, որը նախնական գիտելիք չի պահանջում, կհասկանա նույն հաջողությամբ, ինչ հիմիկվա մարդը։ Կամ եթե կերակրես քո էսօրվա ուտելիքներով, չի մեռնի։ 200 միլիոն տարի ոչ մի էվոլուցիոն փոփոխություն։ Բայց այ 199 միլիոն տարի առաջվա մեր նախապապի հանդեպ մեր ներկայիս հումանոիդը, ասում են, երկու հետաքրքիր ու էական էվոլյուցիա ա ապրել․ եկեք քննարկեն, թե որոնք են
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.11.2024, 09:11:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի քիչ քթիմազություն անեմ
    Բարեկամ ջան, 200 միլիոն տարի առաջ մարդու նախնին մկան նման կենդանի էր։
    Մարդը ներկայիս տեսքը ընդունել ա մոտ 150 000 տարի առաջ։ Բայց էդ 150 000 տարի առաջվա մարդն էլ, ներկայիս մարդու հետ անհամեմատելի ա։ Իմ կարծիքով անգամ 1000 տարի առաջվա մարդը ներկայիս մարդու հետ համեմատելի չի մտավոր ունակությունների առումով։ Էվոլյուցիան անդադար պրոցես ա, հնարավոր չի բավականաչափ երկար ժամանակահատվածում ինքը էական փոփոխությունների չբերի։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (27.11.2024), Վիշապ (26.11.2024)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ քթիմազություն անեմ
    Բարեկամ ջան, 200 միլիոն տարի առաջ մարդու նախնին մկան նման կենդանի էր։
    Մարդը ներկայիս տեսքը ընդունել ա մոտ 150 000 տարի առաջ։ Բայց էդ 150 000 տարի առաջվա մարդն էլ, ներկայիս մարդու հետ անհամեմատելի ա։ Իմ կարծիքով անգամ 1000 տարի առաջվա մարդը ներկայիս մարդու հետ համեմատելի չի մտավոր ունակությունների առումով։ Էվոլյուցիան անդադար պրոցես ա, հնարավոր չի բավականաչափ երկար ժամանակահատվածում ինքը էական փոփոխությունների չբերի։
    Լավ, միլիոն չէ, հազար
    Բայց մեր ընկալման միջակայքում էդ զրոներն իրոք քթիմազություն են․ ասենք՝ զգայական, պատկերացնելի մակարդակում քանի՞ տարվա մարդկային կյանքն ա հնարավոր մտովի կամ զգացողաբար ընդգրկել։ Եթե նույնիսկ նոր կտակարանի օրացոյցի հիպոթեզն ընդունենք հնարավոր՝ այն, որ մարդու արարումը տեղի ա ունեցել իբր վեց հազար արեգակնային տարի առաջ, միևնույն ա՝ ժամանակի էդ տիրույթները նույնքան անընդգրկելի են մնում։
    Վերջիապես, մարդու ֆիզիկական և նաև մտավոր էվոլյուցիան էլ էմիպիրիկ տիրույթում դեռևս չի ապացուցվել, իսկ հիպոթեզները, որքան էլ տրամաբանական ու հետևելի, մնում են հիպոթեզ։ Դրա համար էլ լավ քննարկման թեմա ա։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.11.2024, 14:01:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, միլիոն չէ, հազար
    Բայց մեր ընկալման միջակայքում էդ զրոներն իրոք քթիմազություն են․ ասենք՝ զգայական, պատկերացնելի մակարդակում քանի՞ տարվա մարդկային կյանքն ա հնարավոր մտովի կամ զգացողաբար ընդգրկել։ Եթե նույնիսկ նոր կտակարանի օրացոյցի հիպոթեզն ընդունենք հնարավոր՝ այն, որ մարդու արարումը տեղի ա ունեցել իբր վեց հազար արեգակնային տարի առաջ, միևնույն ա՝ ժամանակի էդ տիրույթները նույնքան անընդգրկելի են մնում։
    Վերջիապես, մարդու ֆիզիկական և նաև մտավոր էվոլյուցիան էլ էմիպիրիկ տիրույթում դեռևս չի ապացուցվել, իսկ հիպոթեզները, որքան էլ տրամաբանական ու հետևելի, մնում են հիպոթեզ։ Դրա համար էլ լավ քննարկման թեմա ա։
    Բարեկամ ջան, կյանքի էվոլյուցիան ընդհանրապես, ու մարդունը մասնավորապես, վաղուց ապացուցված, բազմաթիվ գտածոներով ու փաստերով հաստատված, հազարավոր գիտնականների ջանքերով ամբողջական շղթան կազմված իրողություն ա։ Ինքը հիփոթեզ չի, ոնց հիփոթեզ չի երկրի գնդաձև լինելը, անկախ նրանից որ որոշ շառլատաններ ու մոլորյալներ երկիրը տափակ են համարում։
    Հետևաբար, եթե էվոլյուցիա կա, ապա բավականաչափ երկար ժամանակահատվածում ինքը անխուսափելիորեն բերելու ա ամեն հաջորդ սերնդի աննշան մուտացիաների կուտակման, որը երկար ժամանակահատվածում ահագին զգալի փոփոխությունների ա բերելու։ Հետևաբար, թեկուզ և գործնականում անհնար ա 150 000 տարի առաջ մարդու ու ներկայիս մարդու միջև անմիջական համեմատական փորձարկումներ անցկացնել, բայց կարող ենք վստահաբար ասել, որ 150 000 տարվա մեջ բավականաչափ էվոլյուցիոն փոփոխություններ եղած կլինեն որպեսզի կարողանանք պնդել, որ մարդու այս երկու տիպը իրարից տարբերվում են թե ֆիզիկական (գուցե բացասական առումով), թե մտավոր, վստահաբար դրական ուղղությամբ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (26.11.2024)

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց իրոք քթիմազություն ա սա դառնում, մանավանդ որ դու կարծես ուրիշ բան էիր ուզում քննարկել
    Ի՞նչն է, որ բավականաչափ երկար ժամանակի ընթացքում, ասենք նախնադարյան հասարակարգից մինչև հիմա, մարդու մեջ էականապես փոխվել է քո կարծիքով։
    Չնայած էլի, իմ կարծիքով երևի ավելի հեշտ կլինի թվարկել, թե ինչը չի փոխվել

  10. #7
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին․ ուղիղ 200 միլոն տարի առաջ, երբ ձևավորվեց էսօրվա հումանոիդը, դրանից հետո էդ հումանոիդը ֆիզիկական ու մտավոր ոչ մի փոփոխություն չի կրել։ Այսինքն, եթե, օրինակ, էդ 200-տարի առաջվա մարդուն հիմա բերես ու դիմացդ նստեցնես ու մի բան բացատրես, որը նախնական գիտելիք չի պահանջում, կհասկանա նույն հաջողությամբ, ինչ հիմիկվա մարդը։ Կամ եթե կերակրես քո էսօրվա ուտելիքներով, չի մեռնի։ 200 միլիոն տարի ոչ մի էվոլուցիոն փոփոխություն։ Բայց այ 199 միլիոն տարի առաջվա մեր նախապապի հանդեպ մեր ներկայիս հումանոիդը, ասում են, երկու հետաքրքիր ու էական էվոլյուցիա ա ապրել․ եկեք քննարկեն, թե որոնք են
    Բարեկամ ջան, էս մի 5-6 նախադասության մեջ մի հատ ճիշտ բան չես գրել: Եկեք քննարկենք

  11. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, էս մի 5-6 նախադասության մեջ մի հատ ճիշտ բան չես գրել: Եկեք քննարկենք
    Յոհաննես ջան, հնարավոր ա։ Եկեք քննարկենք։ Բայց քննարկելով, ոչ թե իրար դեմ հանենք այս կամ այն աղբյուրը՝ որպես "հարյուրտոկոսանոց ճշմարտություններ", այլ փորձենք տրամաբանական քննարկումներ ծավալել։

  12. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին․ ուղիղ 200 միլոն տարի առաջ, երբ ձևավորվեց էսօրվա հումանոիդը, դրանից հետո էդ հումանոիդը ֆիզիկական ու մտավոր ոչ մի փոփոխություն չի կրել։ Այսինքն, եթե, օրինակ, էդ 200-տարի առաջվա մարդուն հիմա բերես ու դիմացդ նստեցնես ու մի բան բացատրես, որը նախնական գիտելիք չի պահանջում, կհասկանա նույն հաջողությամբ, ինչ հիմիկվա մարդը։ Կամ եթե կերակրես քո էսօրվա ուտելիքներով, չի մեռնի։ 200 միլիոն տարի ոչ մի էվոլուցիոն փոփոխություն։ Բայց այ 199 միլիոն տարի առաջվա մեր նախապապի հանդեպ մեր ներկայիս հումանոիդը, ասում են, երկու հետաքրքիր ու էական էվոլյուցիա ա ապրել․ եկեք քննարկեն, թե որոնք են
    Ասում եմ՝ երկու միլիոն տարի անընդմեջ անձրև է եկել։ Էսօրվա հումանոիդը ռոմանտիզմից զուրկ է, ու անիմաստ է էսօրվա հումանոիդին որևէ բան բացատրելը
    Բայց լավ է, որ քեզ արդեն ուղղեցին, թե չէ կպարզվեր, որ մարդիկս իսկապես դինոզավրերի հետ ապրել ենք ու դեռ ողջ ենք։ Թվերի հետ զգուշ է պետք լինել, թե չէ մեկը պարտքով 200 դոլար կուզի, էնպես կշշպռես, կարծես 200 միլիոն է ուզել։

    Էսօրվա մարդը շատ վերջերս է հայտնվել մոլորակի վրա, ու թե ոնց, գիտնականները տարակարծիք են։ Առհասարակ մոլորակի վրա առաջին անգամ կյանքի հայտնվելն ու վերջերս էլ բանական կյանքի հայտնվելը էվոլյուցիոն բանաձևերով, կամ Դարվինյան տեսությունով էդքան համոզիչ չեն բացատրվում, որովհետև գենետիկ էվոլյուցիան շատ անգամներ ավելի դանդաղ պրոցես է, քան գիտնականների ունեցած վկայություններն են։
    Նման է, որ կյանքը Երկրի վրա ավելի շուտ «ցանել են», քան թե առաջացել է քաոսից, բայց անաստվածներս դեռ շարունակում ենք համառ կերպով ̶կ̶ռ̶ո̶ւ̶տ̶ի̶տ̶ն̶ե̶ր̶ ̶մ̶ո̶գ̶ո̶ն̶ե̶լ̶ ̶ նոր գիտական հիպոթեզեներ մտածել:

    Հ․Գ․ Բա էդ ի՞նչ շոր եք առել։ Բարով մաշեք, առողջ հագնեք։
    Si vis pacem, para bellum

  13. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի շատերն արդեն նայել են, հետաքրքիր տեսահոլովակներ կան, որ Երկրի ողջ պատմությունը մեկ օրվա սանդղակով, կամ մեկ ժամվա սանդղակով ցույց են տալիս, մարդու դարվինյան տեսությունով առաջանալը ցույց տվողների մեջ ինձ ամենաշատը սա է դու գալիս՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  14. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում եմ՝ երկու միլիոն տարի անընդմեջ անձրև է եկել։ Էսօրվա հումանոիդը ռոմանտիզմից զուրկ է, ու անիմաստ է էսօրվա հումանոիդին որևէ բան բացատրելը
    Բայց լավ է, որ քեզ արդեն ուղղեցին, թե չէ կպարզվեր, որ մարդիկս իսկապես դինոզավրերի հետ ապրել ենք ու դեռ ողջ ենք։ Թվերի հետ զգուշ է պետք լինել, թե չէ մեկը պարտքով 200 դոլար կուզի, էնպես կշշպռես, կարծես 200 միլիոն է ուզել։

    Էսօրվա մարդը շատ վերջերս է հայտնվել մոլորակի վրա, ու թե ոնց, գիտնականները տարակարծիք են։ Առհասարակ մոլորակի վրա առաջին անգամ կյանքի հայտնվելն ու վերջերս էլ բանական կյանքի հայտնվելը էվոլյուցիոն բանաձևերով, կամ Դարվինյան տեսությունով էդքան համոզիչ չեն բացատրվում, որովհետև գենետիկ էվոլյուցիան շատ անգամներ ավելի դանդաղ պրոցես է, քան գիտնականների ունեցած վկայություններն են։
    Նման է, որ կյանքը Երկրի վրա ավելի շուտ «ցանել են», քան թե առաջացել է քաոսից, բայց անաստվածներս դեռ շարունակում ենք համառ կերպով ̶կ̶ռ̶ո̶ւ̶տ̶ի̶տ̶ն̶ե̶ր̶ ̶մ̶ո̶գ̶ո̶ն̶ե̶լ̶ ̶ նոր գիտական հիպոթեզեներ մտածել:

    Հ․Գ․ Բա էդ ի՞նչ շոր եք առել։ Բարով մաշեք, առողջ հագնեք։
    էվոլյուցիայի տեսությունը վերջերս սկսել եմ չբացառել, ինչը, սակայն, չի հակասում կանքը էս մոլորակի վրա "ցանելու" գաղափարին։ Ընդհակառակը, էդ գաղափարը մի տեսակ իմաստալից ա դարձնում։ Եթե էվոլյուցիայի պրոցեսն ու նպատակը համարենք ինքնազարգացումը, ապա էն ինչ տեղի ա ունեցել և տեղի ա ունենում սկսում ա բացատրություններ ստանալ, նույնիսկ վերջնական նպատակը՝ հասնել կատարելության։ Տեղ իհարկե կարող եք հարցնել, թե՝ իսկ ինչի ա պետք հասնել կատարելության, դրա նպատա՛կը որն ա։ Նպատակների նպատակը հասկանալը դուրս ա մեր գիտակցությունից, այսինքն, էստեղ մեր հետաքրքրասիրությունը ընկնում ա փակուղի, բայց երկրային կյանքի էս բոլոր պրոցեսները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր ու հոգեկան, սիրուն բացատրվում են, երբ ընդունում ես, որ կյանքի առաջնային բջջի մեջ դրված ա ինքնազարգացման կոդ՝ ընդ որում, էդ ինքնազարգացումը կարող է տանել հակադիր ուղղություններով՝ ինքնաոչնչացում կամ ինքնակատարելագործում։ Ավելին՝ մարդու դեպքում դրա հիմքը ազատ կամքով թելադրվող ընտրությունն ա, ըստ իս։ Եվ այստեղ մենք մտնում ենք մի նոր հետաքրքիր թեմա՝ ազատ կամքով թելադրվող ընտրության հայեցակարգը, որը, իմ կարծիքով, մարդուն մնացած կենդանի օրգանիզմներից տարբերող հատկանիշներից կամ տրված իրավունքներից մեկն ա։

  15. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Եթե էվոլյուցիայի պրոցեսն ու նպատակը համարենք ինքնազարգացումը, ապա էն ինչ տեղի ա ունեցել և տեղի ա ունենում սկսում ա բացատրություններ ստանալ, նույնիսկ վերջնական նպատակը՝ հասնել կատարելության։ Տեղ իհարկե կարող եք հարցնել, թե՝ իսկ ինչի ա պետք հասնել կատարելության, դրա նպատա՛կը որն ա։ Նպատակների նպատակը հասկանալը դուրս ա մեր գիտակցությունից, այսինքն, էստեղ մեր հետաքրքրասիրությունը ընկնում ա փակուղի, բայց երկրային կյանքի էս բոլոր պրոցեսները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր ու հոգեկան, սիրուն բացատրվում են, երբ ընդունում ես, որ կյանքի առաջնային բջջի մեջ դրված ա ինքնազարգացման կոդ՝ ընդ որում, էդ ինքնազարգացումը կարող է տանել հակադիր ուղղություններով՝ ինքնաոչնչացում կամ ինքնակատարելագործում։ Ավելին՝ մարդու դեպքում դրա հիմքը ազատ կամքով թելադրվող ընտրությունն ա, ըստ իս։ Եվ այստեղ մենք մտնում ենք մի նոր հետաքրքիր թեմա՝ ազատ կամքով թելադրվող ընտրության հայեցակարգը, որը, իմ կարծիքով, մարդուն մնացած կենդանի օրգանիզմներից տարբերող հատկանիշներից կամ տրված իրավունքներից մեկն ա։
    Ըստ ժամանակակից գիտության՝ նպատակ գոյություն չունի, կյանքը քաոսի մեջ այնպիսի պատահական երևույթ է, ինչպիսին է ասենք սուրճի մեջ կաթ ավելացնելիս «հետաքրքիր» նախշերի ստացվելը։ Մարդկային բոլոր ճամարտակությունները նույնքան իմաստ ունեն, որքան ասենք լեռների բարձր լինելը, կամ ծովի կապույտ գույնը։ Այս խոսքերը որ գրում եմ, նույնքան պատահականության արդյունք են, որքան որ քո հետաքրքրությունը «նպատակ» կոչված հասկացության մասին, ու ինքը՝ նպատակ հասկացությունը։ Քաոսի մեջ որոշակի ժամանակավոր «օրինաչափությունները» առաջանում են բաց համակարգի շնորհիվ, կամ պատճառով, որպես այս կամ այն փոխազդեցությունների ու պատճառահետևանքային կապերի պրոցեսների բազմություն։ Ասենք ներկայիս խառնաշփոթի մեջ մարդ կոչված օբյեկտները կարող են օրիենտացիան կորցնել ու ասենք այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Այն, որ մարդուն թվում է, թե կա նպատակ, կամ իմաստ, կամ որ մարդիկս ինչ-որ բան ենք մեզնից ներկայացնում, այդ թվալն էլ է ժամանակավոր պատահականության արդյունք, «հետաքրքիր» նախշ տվյալ ակնթարթի մեջ։ Մեր գոյությունն, աշխարհընկալումն ու ձգտումները ամբողջ տիեզերքի ժամանակատարածության մեջ աննշան խառնաշփոթ են, որը կարելի է անտեսել։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.11.2024), Հայկօ (27.11.2024)

  17. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ժամանակակից գիտության՝ նպատակ գոյություն չունի, կյանքը քաոսի մեջ այնպիսի պատահական երևույթ է, ինչպիսին է ասենք սուրճի մեջ կաթ ավելացնելիս «հետաքրքիր» նախշերի ստացվելը։ Մարդկային բոլոր ճամարտակությունները նույնքան իմաստ ունեն, որքան ասենք լեռների բարձր լինելը, կամ ծովի կապույտ գույնը։ Այս խոսքերը որ գրում եմ, նույնքան պատահականության արդյունք են, որքան որ քո հետաքրքրությունը «նպատակ» կոչված հասկացության մասին, ու ինքը՝ նպատակ հասկացությունը։ Քաոսի մեջ որոշակի ժամանակավոր «օրինաչափությունները» առաջանում են բաց համակարգի շնորհիվ, կամ պատճառով, որպես այս կամ այն փոխազդեցությունների ու պատճառահետևանքային կապերի պրոցեսների բազմություն։ Ասենք ներկայիս խառնաշփոթի մեջ մարդ կոչված օբյեկտները կարող են օրիենտացիան կորցնել ու ասենք այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Այն, որ մարդուն թվում է, թե կա նպատակ, կամ իմաստ, կամ որ մարդիկս ինչ-որ բան ենք մեզնից ներկայացնում, այդ թվալն էլ է ժամանակավոր պատահականության արդյունք, «հետաքրքիր» նախշ տվյալ ակնթարթի մեջ։ Մեր գոյությունն, աշխարհընկալումն ու ձգտումները ամբողջ տիեզերքի ժամանակատարածության մեջ աննշան խառնաշփոթ են, որը կարելի է անտեսել։
    Ըստ ժամանակակից գիտության․․․ Կան տարբեր "ժամանկակից գիտություն"-ներ, նայած, թե ով ա էդ ժամանակակից գիտությունը հղանում ու ամենակարևորը՝ ովքեր են դրանք առաջ բրդում ու ինչ նպատակով։ Չնայած, ասում էիր՝ նպատակ ասածն էլ գոյություն չունի, հնարած կոնցեպտ ա, ու որ ամեն ինչ աննպատակ քաոս ա ու խառնաշփոթ։ Կարող ա՝ ոչ էլ քաոսն ու խառնաշփոթը գոյություն ունեն, ու ընդհանրապես ոչինչ գոյություն չունի, ինչպես նաև իմ էս տեքստը ու դու, որ կարդում ես։
    Դրա համար էի ասում՝ եկեք չցիտենք աղբյուրներ, տեսություններ, դրա համար կան էդ տեսության սայթերն ու գրքերը, ու դրանք նախահայրերը, պաշտպաններն ու ֆանատները, նաև՝ ընդդիմադիրները։ Մանավանդ որ դրանք բոլորը "ստույգ" են ու․․․ հակասական։
    Իսկ ըստ քե՞զ․․․ Ըստ քեզ ինչը ոնց ա։
    Ես, օրինակ, կարծում եմ, որ նպատակ կա, ու էդ նպատակը դրված ա ամեն ինչի հիմքում, միջուկում, ու ղեկավարող, առաջ մղող ուժն ա, էներգիան։ Ու որ կաթը որ լցնում ես սուրճի մեջ, առաջացած նաշխերից և ոչ մի բիծ պատահական չի, ուղղակի մենք չենք տեսնում դրա ֆորմուլան, գործոնները, ու վերջապես՝ նպատակը։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •