Այ թե ինչ է նշանակում փիլիսոփայություն չիմանալը:
Բարեկամ ջան, սիրելիս, ուրեմն ֆունդամենտալ իրավունքներն այն հիմնարար սկզբունքներից են, որոնց վրա մենք կառուցում ենք մնացած եղած-չեղած իրավունքները, օրենքները, կարգուկանոնը, նորմերը, դրույթները և այլն: Հիմնարար սկզբունքները տեսությունների, կամ փիլիսոփայությունների հիմնական օրենքներն ու դրույթներն են, որոնցից բխում են մեր իմացած մնացած ճշմարտությունները:
Եվ այո՝ դրանք փոփոխական են ու զարգանում են մարդկության ճանաչողության ու աշխարհայացքի զարգացման հետ մեկտեղ, չնայած էս թեման ոնց որ հակառակ թրենդի մասին է վկայում:
Օրինակ գոյություն ունենալու իրավունքը ժամանակակից ոչ մի օյաղ, կամ նաչինկայով կարկանդակի գերդոզայի տակ չմնացած մարդ հարցականի տակ չի դնի, որովհետև դա այն հիմնարար սկզբունքներից է, առանց որի մնացած ժամանակակից հիմնարար իրավունքներն ու դրույթները իմաստազրկվում են:
Եթե գոյություն ունենալու իրավունքը սարքենք պայմանական, ապա մնացած ամեն ինչը ավտոմատ դառնում է պայմանական ու վիճարկելի՝ ազատությունը, տեղափոխվելը, կրոն-մշակույթը, մտածել-արտահայտվելը, ամուսնանալ-բաժանվելը, և այլն, էս սաղ կարելի է ինչ-ինչ «արժեքներից» ելնելով սահմանափակել, ու ինչքան հասկանում եմ՝ ոմանք նման անառողջ մտքերի հակվածություն ունեն:
Եթե մարդու վերարտադրվելու իրավունքը հիմնարար իրավունքներից շարքից տեղափոխենք ոչ հիմնարար իրավունքների շարք՝ որոնցից է ասենք վարորդական իրավունքը, ապա դրանից կբխեն շատ լուրջ հետևանքներ: Պոտենցիալ հետևանքներից մեկը՝ մարդկությունը կվերադառնա ստրկատիրական հասարակարգեր, եթե իհարկե սույն «փայլուն» գաղափարը հնարավոր լինի հաջողությամբ իրականացնել:
Բայց աչքիս, շատ մարդիկ իրենց մտածելակերպով դեռ ապրում են ստրկատիրական հասարակարգերում:
Մի հատ էլ հուշեմ՝ կամայական սահմանափակում տեսությունից գործնական պատկերացնելու համար առաջին հերթին կիրառեք ձեր վրա, եթե ձեզ դուր չի գա, ապա երևի էլի այլ մարդկանց էլ դուր չի գա, նիուժե՞լի էդքան բարդ է պատկերացնելը

Ասենք հենց մեկը դու ինչքանո՞վ ես վստահ, որ քո «գիտելիքները, արժեքները, նիստուկացն ու վարքը» բավարար կլինեին սերտիֆիկացվելու ու երեխաներիդ ունենալու համար… Հլը պատկերացրու՝ սերտիֆիկացնողը ես եմ, ու բոլոր նաչինկայով կարկանդակ կերածներին չորով զրկում եմ սերտիֆիկատից, առանց լիկվիդի ու կրկնակի դիմելու հնարավորության:
Էս թեման լրիվ WTF ռեակցիա է առաջացնում, ու Յոհաննեսի հետ պիտի համաձայնվեմ` որոշների մոտ տրանզիստորներ, կամ վայթե լամպեր ա խփել։
Կետո արեք, կարող ա օգնի։ Եթե չօգնի, ապա ժամանակավորապես դադարեցրեք վերարտադրվելը, մինչ արժեքներն ու գիտելիքները առողջանան։
Էջանիշներ