Իհարկե, շատ լավ կլիներ, եթե ցանկացած մարդ ծնող դառնալուց առաջ տիրապետեր էն բոլոր գիտելիքներին, որոնք հնարավոր ա ստանալ սերտիֆիկացիայի արդյունքում, բայց հաշվի առնելով, որ էդ գիտելիքներն, ինչքան էլ կարևոր լինեն, ծնող լինելու ընդամենը մի փոքր մասն են, լավ ծնող լինելու համար շատ ավելին ա պետք (օրինակ` բարոյական արժեքներ, պատասխանատվության զգացում, հասունության որոշակի մակարդակ և այլն), իսկ սերտիֆիկացիան պարտադիր դարձնելն իր հետ անխուսափելիորեն բերելու ա մի շարք լրացուցիչ խնդիրներ, որոնց մասին արդեն նշվեց թեմայում, ստացվում ա, որ պարզապես игра не стоит свеч: Հենց մենակ սերտիֆիկատ չստացած մարդու հղիանալն արդեն լուրջ խնդիր ա. ի՞նչ ա արվելու էդ դեպքում, ստիպելու են աբորտ անե՞լ, ծննդաբերությունից հետո երեխային խլելու են, ուրիշի՞ն տան: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որոնց նորմալ լուծում տալը ռեալ չի: Համենայնդեպս, իմ պատկերացմամբ սերտիֆիկացիան ավելի շատ խնդիրներ ա ստեղծելու, քան լուծելու:
Էջանիշներ