Իմ ծանոթության մեջ չկան մարդիկ, որ հենց հատուկ նկարների համար են ինչ-որ բաներ անում։ Կան որ թիթիզանում են, բայց ես չեմ կարծում, որ ասենք ֆեյբուքը չլիներ, նույն բանը չէին անի նույն էնտուզիազմով։ Այսինքն ես մոլեռանդ ցուցամոլ ծանոթներ ոնց որ շատ չունեմ։ Քո ասածն էլ մի քիչ չափազանցություն է թվում, մարիկ մինչև սմարտֆոնների հայտնվելը էլի ճանապարհոդում էին իրենց գրպանի գյորա։ Իսկ այ կառնիվոր չէին անում, բա։
Si vis pacem, para bellum
Մարդիկ կիսվելու ցանկությունը հաճախ իրենք իրենց չեն խոստովանում, ուր մնաց ուրիշներին խոստովանեն։ Պատճառը հենց Ուլուանայի ասած հասուն երևալ-չերևալն է։
Նախկինում մարդիկ ճանապարհորդելուց հետո նկարները տպում, ալբոմ էին սարքում, հյուրերին ցույց տալիս։ Ի դեպ, հեչ պարտադիր չէ, որ մոլեռանդ ցուցամոլ լինես, հաճախ նույնիսկ ցույց տալու պոտենցիալ հնարավորությունն արդեն մեծ ստիմուլ է։ Ասենք, ես վերջերս տարվել եմ բնակարանումս հետաքրքիր դեկորացիաներ անելով։ Հյուրեր հաճախ եմ ունենում, բայց չէի ասի, թե շատ են ինչ-որ դետալներ նկատում, քոմմենտներ անում, կամ որ ես զոռով ինչ-որ բաներ եմ ցույց տալիս, կարծիք հարցնում։ Ըստ այդմ կողքից կարող է թվալ, որ զուտ իմ հաճույքի համար եմ անում։ Ինչ-որ չափով անշուշտ իմ համար էլ եմ անում, բայց հաստատ գիտեմ, որ եթե իմանայի՝ երբեք հյուրեր չեմ ունենալու, միանաշանակ ավելի քչով կբավարարվեի։
"О чём говорят мужчины"-ի մեջ ընտիր դրվագ կա, որ ասում է՝ ամուսնացած վիճակում նյարդայնացնում է ոչ թե ուրիշ կանանց բացակայությունը, այլ ուրիշ կանանց հնարավորության բացակայությունը։ Հնարավորությունը եթե ունենաս, կարող Է երկար ժամանակ ոչ էլ օգտագործես, կարևորը որ այն ունես։
Բարեկամ (19.09.2023)
Թիքեթ ջան, դու հնարավոր է ուշադրության ու վալիդացիայի կարիք ունես, ու դրա համար էլ լիքը խելքը գլխին երկրների փոխարեն գնացել ապրում ես աղքատ, թշվառ, բայց փափկամազիկ աղջիկներով լի երկրում։
Հիմա ես գնում եմ մարզվելու, ոչ մեկ չի իմանալու, գարմինս էլ չեմ միացնում, բայց ասեմ՝ սաղ վարժությունները ծերից ծեր, մի բան էլ ավել անելու եմ։ Ասի, կիսվեմ, որ անեմ։ Նայում եք, չէ՞![]()
Si vis pacem, para bellum
Հնարավորը որն է, իհարկե ունեմ։ Դա երևի էվոլյուցիայի արդյունքում ձևավորված նույնքան բնական կարիք է, որքան միս ուտելը։ Բայց քո խաթր էվոլյուցիայի ընթացքում մարդը նաև հոգեբանական ինքնապաշտպանության մեթոդներ է սովորել, օրինակ՝ որոշել, որ կյանքը միևնույնն է անիմաստ է ու ավելի լավ է "խելքը գլխին" երկրում ձանձրալի գոյություն քարշ տալ։ Հուսով եմ մարզանքդ լավ անցավ։
"Կյանքն ինքնին անիմաստ ու ձանձրալի բան է, եկեք այդ ձանձրույթը փարատենք երկարաժամկետ ինքնազգացողության որակը բարձրացնելով՝ զրկելով մեզ աղվան հարևանների բերած համով սեխից [ինչ մեղքներս թաքցնենք՝ համով էր, հա]" - սա սոփեստություն է։
Փորձելու համար հասկանալ, թե որտեղ է հակասությունը, ես կասկածի տակ կդնեի հեղինակի առաջին պնդումը՝ "Կյանքն անիմաստ է ու ձանձրալի", այսինքն, ոչ թե հենց այդ արտահայտությունը՝ որպես չեզոք միտք, այլ հեղինակի անձնական զգացողությունը կյանքից։ Հաճախ մարդիկ կյանքից անբավարարվածությունը բարդում են կյանքի "անիմաստության ու ձանձրույթի" վրա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ