Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (08.08.2023)
Ես Ռիգայում անգլալեզու էքսպատների խոսակցություններ որ կողքից լսում եմ, էլի էդ վիճակն է։ Ընդ որում էս դեպքում, քանի որ իրենք ավելի զարգացած երկրից են եկել, ապա հաճախ դա նաև մեծամտության արդյունք է։ Ոչ թե իրենք պիտի հարմարվեն տեղի մշակույթին, այլ տեղի մշակույթը պիտի հարմարվի իրենց։
Ես նույն աշխատանքն եմ անում արդեն գրեթե 15 տարի, ու իմ գրած կոդերը ոնց որ իմ մարմնի մասը լինեն։ Եթե մի բան սխալ է աշխատում, ոնց որ ձեռքս ցավա։ Ես չեմ կարող կիսատ-պռատ գործ հանձնել, ոչ թե որովհետև դրա համար ինձ կարող է նկատողություն անեն, կամ եթե կլիենտի մոտ դա սխալ աշխատի, ընկերությունը դրանից տուժի, ու իմ վրա էլ դա վատ անդրադառնա։ Չեմ կարող, որովհետև դա նույնն է, ինչ չլվացած նասկիներ հագնեմ։
StrangeLittleGirl (08.08.2023)
Ուրեմն քեզ ասեմ, որ երբ տարբեր մշակույթներին (culture-ը հայերեն մշակույթ ա) բերում ես իրար գլխի, հաղորդակցման (communication-ը հաղորդակցություն ա) ու իրար սխալ հասկանալու (misunderstanding-ն էլ մի s-ով ա գրվում), այո, էդպիսի խնդիրներ լինում են, բայց դրանք շատ արագ լուծվում են, ու աշխատողների հաղորդակցման հմտություններն ավելի են լավանում։ Ավելին՝ կան զանազան դասընթացներ, որոնց կարելի ա ուղարկել աշխատողներին, որ սովորեն բազմազանության հետ գլուխ դնել։ Շատ հեշտ, կարճ թրեյնինգներ են ու շատ անհրաժեշտ, որ կարելի ա գործից դուրս կյանքի այլ ոլորտներում էլ կիրառել։
Ապացույցների մասով. արի սա կարդա օրինակ։ Մի օրինակ էլ հենց մեր թիմից բերեմ։ Մեր թիմը մինչև հիմա աշխատում էր SAS լեզվով, ու երբևէ հարցականի տակ չէր դրել, թե ոնց ա հնարավոր ուրիշ լեզվով կոդ գրել։ Ով գիտի SAS, գիտի նաև թե ինչ անասուն լեզու ա, թե ոնց R-ի կամ Python-ի մի տող կոդը կարա 30-40 լինի SAS-ում, դե էլ չասեմ խայտառակ դանդաղության մասին։ Ու որ մեկը բողոքում ա, ասում են՝ տենց ա, չեն թողնում ուրիշ լեզվով։ Ես ու իմ լեհ կոլեգան կտրուկ հարց ենք դրել, որ R-ի կամ Python-ի անցնենք։ Ու «տենց ա, չեն թողնում» մեր համար պատասխան չի։ Գնացել, փորփրել, ճշտել ենք, որ էդ անցումը հնարավոր ա, հիմա պրոցեսի մեջ ենք, որ թույլտվություն ստանանք։ Իսկ դա մեր կոդ գրելու վրա ծախսած ժամանակը 30-40%-ով կկրճատի, իսկ մեր ներվերի խախտվելը՝ շատ ավելի շատ։
Հիմա բարդ ա ասելը, թե մեր որ հատկանիշի շնորհիվ ա, որ մենք տենց վիզ դրած լեզուն փոխել ենք տալիս։ Բայց փաստը մնում ա փաստ, որ դանիացիները գնացել-էկել են, ոչ ոք հարցականի տակ չի դրել SAS-ով աշխատելը։
Էս էլ SpaceX-ը։ Էլի եմ ասում. նույնիսկ եթե մենակ ԱՄՆ քաղաքացիների են գործի ընդունում, էդ քաղաքացին իրա մեջ ահռելի բազմազանություն կարա պարունակի, հատկապես ԱՄՆ-ի նման մեծ ու բազմազան պետության համար։
Իսկ մենակ քաղաքացիների գործի ընդունելը պայմանավորված ա նաև լրացուցիչ ծախսերով ու բյուրոկրատիայով, որ ուրիշ երկրի քաղաքացուն բերում են։ Ընկերությունները շատ տարբեր մոտեցումներ ունեն էս հարցում։ Օրինակ մեր ընկերությունը չնայած բազմազանության խիստ քաղաքականություն ունի, առաջին հերթին ինտերվյուի կանչում ա երկրի ներսում գտնվողներին (քաղաքացիությունը կապ չունի)՝ բայց միաժամանակ հավատարիմ մնալով բազմազանության քաղաքականությանը։
Ավելացնեմ՝ միայն ԱՄՆ քաղաքացիների գործի ընդունելը տվյալ պարագայում բազմազանության հետ կապ չունի, SpaceX-ը ու էլի ստրատեգիական նշանակության ընկերություններ, ասենք՝ Boeing-ը, Raytheon-ը, Boston Dynamics-ը ԱՄՆ քաղաքացիների են ընդունում ինֆորմացիոն գաղտնիությունը երկրի ներսում պահելու համար, ու էդ ընկերությունում աշխատողները լրացուցիչ ճամփորդության սահմանափակումներ են նաև ունենում։
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (08.08.2023), Ծլնգ (08.08.2023)
Ի դեպ իմացած լեզուների կառուցավծային տարրերն էլ կարող են ազդեցություն ունենալ մշակութային ընկալումների վրա, ինչի պատճառով երկլեզվայնությունը ահագին դրական դիվերսիֆիկացնող արժանիք ա։ Լեզվական հարաբերականությունը հավես տեսություն ա, ու սրա մասին հետաքրքրություն ունեցողներին խորհուրդ կտամ Ջեք Վենսի «Languages of Pao» գործը, դե համ էլ «Arrival» ֆիլմը, եթե դեռ չեք տեսել։
enna (08.08.2023), StrangeLittleGirl (08.08.2023)
ivy (08.08.2023)
Նայեք, տարբեր ակնյունների տակ են ենք նայում։
Նայի Բյուր, քո ոլորտը, եթե ճիշտ եմ հասկացել (clinical study-ներ, statistical programming և այլն) դա ամենաՈՉկրեատիվ ոլորտներից ա։ Ինչպես նաև, ամենաոչ "արագընթաց"/"պրոդուկտիվ" ոլորտներից ա։ Ես սրանով չեմ ուզում ինչ որ ձև աշխատանքին կպած լինեմ, ձեր ոլորտն ա այդպիսին, որովհետև բավականին լուրջ, ծանր բյուրոկրատ մեխանիզմ ա աշխատում։ Հիմա երբ որ դու ասում ես, որ էդ ոլորտում RACIAL diversity են անում, որովհետև դա կրեատիվությունն ա բարձրացնում, անհիմն պնդում ա։ Ավելի շուտ դա անում են, քաղաքական/հասարական դիվիդետների համար, քան թե ձեր կրեատիվությունը բարձրացնելու վրա։ Էդ ոլորտի հետ ես լիքը առնչվել եմ, հատկապես էդ CRO են ասում ինչ եք ասւոմ, դրա նման կազմակերպությունների CEO-ների ու հիմնադիրների հետ։ Էդ ոլորտի մեծամասնությունը "սաբ-կոնտռակտների" վրա ա, պրոյեկտները վերցնում ա, ղրգում ա էժանով դրսերը անում, in-house-ներն էլ մանր-մանր իրանց համար բզբզում են։ Իրանց էլ լոլո-ներ են պատմում թե բա մենք սենց բարձր արժեքներով ենք առաջնորդվում, բայց նույն գործ անող հնդիկի հետևից մուխ են անում, ձեզ գալիս դայվեռսիթի ասում։
Ու հա, ես համաձայն եմ, որ diversity-ն պետքական բան ա։ Բայց դուք շատ ուռճացնում եք, թե բա racial diversity-ն օգնում ա պրոդուկտիվությանը։ Էս ենքան աբստռակտ սահմանում ա, որ սկի իմաստ էլ չկա սրա մասին մտածելու։ Եթե օրինակի համար ասես, diversity of opinions, ես սուս ու փուս կասեմ, որ համաձայն եմ, էդ ավելի grounded սահմանում ա ու ամենայն հավանկանությամբ ճիշտ - առնվազն իմ փորձով, չնայած որ դրան էլ սահման կա, թե ինչքան։
Ու ընդհանրապես պորդուկտիվության/կրեատիվությունը շատ ձգվող գաղափար ա։ Հիմա ձեզ կարող ա թվա որ դուք պրոդուկտիվ եք աշխատում, բայց իրականում, ուրիշ թմի մեջ տնանեն, պարզվի որ դուք ընդհանրապես չեք աշխատել։ Ես տարիներով՝ համ ստեղծել, համ ղեկավարել, համ մասնակցել եմ տարբեր high-productivity թմերի հետ, ու դա անհամեմատելի երևույթ ա։ Higly productive թմերը նախ շատ փոքր են, օրինակ 5-6 հոգի, ու իրանք կարող ա մի Ֆաստառի չափ գործ անեն (ծրագրավորման-ծավալային)։ Սա ռեալ իմ անձնական փորձից ա։ Ես իմ մոտ թիմ ունեմ 3 հոգանոց, որ աշխարհում ամենամրցակցային ոլորտում, որտեղ խայտառակ մեծ գումարներով ընկերություներ ու մրցակիցներ կան, 3-ով միշտ օutsmart են անում, բոլորին։
Ու նկատի չունեմ, որ ես ճիշտ եմ դուք սխալ։ Նորից ձեր բերած ընկերությունը, իմ համար շաատ-շատ հեռու են իմ պատկերացրած պորդուկտիվություննից։ Իրանք խայտառակ մեծ մեքենաններ են, լիքը բյուրոկռատիայով, ավանդույթներով, պորցեսներով։ Ու իհարկե էդ կազմակերոպթւոյւնները պետք ա լինեն ու ամենայան հավանականությամբ իրանց ձև հենց էդ պետք ա լինի, բայց պրոդուկտիվության ու կրեածիվության հետ իրանք շատ կապ չունեն։
Բյուր, ջոգիր չէ՞, անպռադուկծիվ ու ոչկռեածիվ գոյություն ես գլորումբարդ ա, բարդ ա ձեր դանիաներում, նույնիսկ մի 3-հոգանոց համաշխարհային մասշտաբով մրակցությանը կզցրած թիմ էլ չես կարա հավաքես․․․․ չէ ընկեր, Հայաստան տեղափոխվելուդ ժամանակն ա էկել, թե չէ ընգել ես ռասա-սեռական դիվեռսիթի-միթի, բայց իտոգում՝ ոչ այնքան բիթի գաղափարների հետևից։
Հ․Գ․
Ասում են Թոնի Մորիսոնը միշտ արգելում էր իր ստեղծագործական գրության ուսանողներին իրենց կենսափորձի վրա հիմնված գործեր գրել, պայմանավորելով դա նրանով, որ «you haven't seen anything interesting in your pathetic short lives», կամ դրա նման մի բան․․․
StrangeLittleGirl (08.08.2023)
Հա, լրիվասենք, առաջին տիպի դիաբետը մահացու հիվանդությունից քրոնիկի վերածած, ինսուլինի ասեղը հայտնաբերած ու միլիոնավոր կյանքեր փրկած, իսկ էս պահին նաև երկրորդ տիպի դիաբետն արդյունավետ բուժող ու ճարպակալման շուկան գրեթե մոնոպիլզացրած հարյուրամյա ընկերությունը (որովհետև առաջինն ա հայտնաբերել մի դեղ, որը ոչ մի ուրիշ ընկերություն չի արել) ոչ մի ձև չի կարում համաշխարհային մասշտաբով մրցակցային թիմ հավաքի, դե որտև մոռացել ա Արամին հարցնի
Թոնի Մորիսոնն էլ ճիշտ ա։
Հ.Գ. Արամ ջան, ներող, բայց գրածիդ չեմ կարա պատասխանեմ։ Անլուրջ ա լրիվ, երբ դու քո փոքր Հայաստանից նստած համաշխարհային ֆարմագիգանտին դասեր ես տալիս։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.08.2023, 16:30:
Ծլնգ (08.08.2023)
Ծլնգ ջան, էդ ինչն ա տենց քեզ անհանգստացրել գրածներիցս, որ սենց h.գ.-ներով, հեգնանքներով գրառում ես արել։
- Իսկ էն որ CRO-ները (կամ էդ study-ների ոոլորտի կազմակերպությունները) պրոդուկտիվ ու կրեատիվ գործեր չեն ՏՏ ոլորտում, դա երևի թե շատ վիճելի հարց չի էլի։ Չգիտեմ խի ես էդ գրածս վերագրել, որ Բյուրի կյանքն եմ ինչ որ ձև բնութագրում, կամ իրա գոյությանն ես վերագրել։ Թե ուղղակի ուզում ես կողքից ֆիթ տված լինես, որ եթե գրածիցս չվիրավորվեր, նավսյակի քո գրածը կարդալուց, վիրավորվեր?
- Ինչը վերաբերվում ա, բերածս օրինակներին, որոնց հեգնանքով ես վերաբերվել՝ հեշտ provable են։ Եթե ուսումանսիրելու հավես ունես, ասա բացատրեմ, ոնց ու ինչ ենք անում, ոնց ա ինչ որ բաներ ստացվում, ինչ չի ստացվում։ Բայց գրածիցդ խիստ կասկածներ են մոտս առաջացել, որ երևի թե քեզ չի հետաքրքրում։ Ամեն դեպքում, ուրախ կլինեմ պատմեմ, թե ոնց ենք մեք վերաբերվում պրոդուկտիվությանը, ինչ մեթոդներ ու ինչ գործիքներ ունենք, ու ինչ արդյունքներ ա դա տալիս։
Ամեն դեպքում, ոնց հասկանում եմ, սուս ու փուս լիքը ուրիշ գրառումներս ես կարդացել, ըտեղ եմ ինչ որ տեղերդ ցավացրել։ Թե չէ չգիտեմ էլի, էս գրառումը էդ ինչ էր, որ սենց վարի գնացիր։
Ապեր/Ընգեր/Դհեյ/Դհեմ/Քուրս/../ թեթև տար, եթե էշություններ եմ գրել, էշություն ա էլի, անցի առաջ, պետք չի սենց տրամադրված լինել իմ նկատմամբ։
Դու քո փոքր Հայաստանից նստած։ Վախ Բյուր-բյուր։ Բա սենց բան կլինի. դիմացինին սենց բան կասեիր դու, էդ ինչքան եմ բզբզացել, որ չես դիմացել։ Բայց լուրջ, դա ասելու բան ա՞։
Եթե ասելու բան ա, ապա շատ ավելի վատ ա, որ ես իմ փոքր նստած Հայաստանից, պրմիտիվ ենքան փող եմ կարում generate անեմ Հայաստանի համար, որ դուք էդ ձեր մեծ դրսերում, ինչ որ գիգանտ համակարգի ոտի ճկույթի ծայրը վրա հավատցյալի նման գործ անելով, իրար հետ կպնեք, պրիմիտվ էդքան հարկ չեք գենեռացնի։ Բա դա ոնց ա լինում է։
Իդեպ, դաս չեմ տվել, ասել եմ, որ կոնկրետ ծրագրավորման պրոդիկտվության մասով, իրանք շատ-շատ-շատ հետ (ուրիշ) են, ու էդ ընկերությունները "պրոդուկտիվության ու կրեատիվության" հաշվին չեն հաղթում։
Վերջին խմբագրող՝ Արամ: 08.08.2023, 16:33:
Չէ, սխալ ես հասկացել, ես դեղերի արտադրությանը կից կառույցում եմ աշխատում, կապ չունեմ clincal trials-ի հետ։ Ու լիքը կրեատիվություն պահանջող գործ ա, որտև ամեն անգամ դատան մի ձևի ա գալիս, ստանդարտից դուրս մի թերությունով, ու դու պիտի գնաս, դրա համար լուծում ման գաս։
Ու պլյուս արտադրության օպտիմիզացիայի ու նոր մեթոդների ներդրման հաշվարկների որոշակի մասն էլ ա մեր թիմի վրա։ Կոդ գրելը մեր ամբողջ գործը չի, կոդն ընդամենը գործիք ա, որը ծառայում ա զանազան բարդ ստատիստիկ հաշվարկներ անելու ու սիմուլյացիաների համար։ Մնացածը լիքը մտածել, հաղորդակցվել ու լուծումներ փնտրել ա։ Կոպիտ ասած՝ կոդ գրելը մեր կալկուլյատորն ա, դրա համար պետք ա հնարավորինս արագ լինի, որ մեր կրեատիվ ժամանակից չգնա վրան։
Հա, հենց իրանց էլ նկատի ունեմ։ Չգիտեմ, օրինակ Ֆաստառին գիտե՞ս։ Իրենց հետ երկար բանակցությունների մեջ եմ եղել, Հայաստանում կոնկրետ SAS ծրագրավորողների օֆիս բացելու։ Ես շատ լավ մանրամասն գիտեմ, իրանք ինչ են անում։ Էդ գործը շատ քիչ կրեատիվ տարրեր ունի։
Իդեպ, էդ բանկացություններս չստացվեց, որովհետև շատ շատ քանակի մարդ էին ուզում, ես մի 100-150 զոռով կարաի հավաքեի, իրանք առնվազն մի 500-ի ախորժակ ունեին։ Եթե էդ ոլորտից ես, կարող ա ամեն դեպքում, օգնե՞ս ստեղ մի բան անեք։ Որովհետև ստեղ Հայաստանում մի քանի փոքր-մոքր ընկերություններ կան, ովքեր հենց SAS-ով են զբաղվում։ Դրանցից մի քանիսի հետ լավ ծանոթ եմ, արդար գործ են անում, բայց մի քանիսն էլ, կլիենտներին խափելով են զբաղված, junior-ների senior-ների տակ ծախում են և այլն։ Ամեն դեպքում, եթե ուզենաս ստեղ ինչ որ բան անել, գրի, մի քանի հոգու հետ ովքեր նորմալ ստեղ ինչ որ բան են անում, ծանոթացնեմ։
Դե ցավոք սրտի, էդ քո կարծիքն ա, որ համարում ես զրո գաղափար ունեմ։ Ես չեմ կարա դրա հետ բան անեմ, չեմ կարա քեզ ապացուցեմ, որ շատ լուրջ փորձ ունեմ ղեկավարման, պրոդուկտիվ թմեր սարքելու մեջ։ Ասում եմ, բայց պարզ ա դու էդ կարդում ես, ասում ես մեծ-մեծ/էշ-էշ խոսում ա, դուրս ա տալիս։ Ես ձև չունեմ քեզ ապացուցելու, որ ճիշտ եմ ասում։ Մինչև անձամբ չգաս, չտենաս ինչ եմ անում, ոնց եմ անում, ու ինչեր ա հնարավոր անել։ Ինչը մեծ հաճույքով պատրաստ եմ անել, որ գաս Հայաստան։
Իդեպ քեզ թվում ա նաև որ զրո գաղափար ունեմ, որովհետև ներքևից-վերև ես նայում, էդ երևույթներին, նայում ես որպես ծրագրավորղից -> ընկերություն։ Ես էլ տենց երկար ժամանակ եղել, բայց երբ որ հնարավորություն ես ունենում հակառակը նայելու, մի քիչ պատկերը փխովում ա։
Վերջին խմբագրող՝ Արամ: 08.08.2023, 16:42:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ