Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ փորձառու հոգեբանը բավարար իմունիտետ չունի «տնտղող, կասկածող հայացքների ու անկապ ռեպլիկների» նկատմամբ։
Այվի ջան, դու պիտի դրանք էնքան բնական ու հանգիստ ընկալեիր, ոնց ասենք ծառերի կանաչելը գարնանը ու դեղնելը՝ աշնանը։
Բայց երկու լուծում առաջարկեմ․
1․ Տեղափոխվիր Կալիֆոռնիա։ Էստեղ դու քեզ ավելի եվրոպացի կզգաս, քան եվրոպացիք եվրոպայում։ Օրինակ մի երկու օր առաջ մի ամերիկացի կին ինձ՝ արտահայտված մերձավոր արևելքցուս հարցրեց՝ իտալացի ե՞ս։ Այսինքն հնդիկից ու չինացուց տարբերվելը արդեն քեզ ավտոմատ եվրոպացի է սարքելու։ Ու էստեղ դու կլինես տնտղող, կասկածող հայացքով ու «բառադի ազգերի» ուղղությամբ ռեպլիկներ շպրտող մեկը, ու քեզ ավելի նեյթիվ կզգաս, քան նեյթիվ ամերիկացիները
2․ Կառնիվոր արա։ Ածխաջրերից հրաժարվելը կչեզոքացնի քո մարմնում ու հոգում անհանգստություն ու տագնապներ պատճառող բոլոր պաթոգեն երևույթները ու կդառնաս հրեշտակի նման հանգիստ, ժպտերես ու հանդուրժող բոլոր տեսակի հայացքների, խոսքերի ու ելևէջների նկատմամբ։ Ինչքան էլ ԿՎԹ-ով փորձես քեզ հավասարակշռել, լուրջ արդյունքի դժվար կհասնես առանց ֆիզիոլոգիական բաղադրիչի վրա աշխատելու։ Ու ինձ թվում է՝ էս հանգամանքը լուրջ չես ընկալի ու չես հասկանա, մինչև ինքդ քեզ վրա չփորձես։ Ահագին հետաքրքիր էֆեկտ կարող է առաջացնել քո մասնագիտական մտքերի ու վերաբերմունքի վրա ևս։ Բայց ինձ թվում է, որ չես ընդունելու ասածս, որովհետև քո սեփական «կասկածող հայացքներդ» խանգարելու են![]()
Էջանիշներ