Իրականում էնքան էլ անոմալիա չի: Ես ու Վիշապը ռազմավարական առումով ահագին ընդհանուր մոտեցումներ ունենք, մեր տարակարծությունները մարտավարական մակարդակում են: Օրինակ, երկուսս էլ համարում ենք, որ մարդ ինքն ա պատասխանատու իր առողջության ու ընդհանրապես բարօրության համար, ու որ լիքը խնդիրներ հնարավոր ա ինքնուրույն լուծել առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի միջոցով: Այ, թե որն ա առողջ սննդակարգը` ամեն մեկս մի ձևով ենք պատկերացնում` լինելով, կարելի ա ասել, բևեռայնորեն հակառակ սննդակարգերի հետևողներ
: Բայց նույնիսկ սննդակարգի հարցում էլի որոշակի ընդհանուր մոտեցումներ, այնուամենայնիվ, ունենք, օրինակ` շաքարի, վերամշակված սննդի, շատակերության, անկանոն սնվելու ու վնասակար բաները «չափավոր» օգտագործելու հետ կապված:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վիշապ (22.07.2023)
Հիվանդությունները ըստ օրգանների, կամ ֆունկցիոնալ համակարգերի ստորաբաժանելն ու ըստ դրանց բժշկական մասնագիտացումները առանձնացնելը (ասենք գաստրոլոգ, ուրոլոգ, նեֆրոլոգ, սեքսապաթոլոգ) ժամանակակից բժշկության տխմարագույն կոնցեպտն ա, որից բխող բազմաթիվ նեղ-սպեցիֆիկ հետազոտությունները բաց են թողնում ամբողջական պատկերն ու անտեսում լիքը էական պատճառահետևանքային կապեր, ու հենց դրանով էլ վարի տալիս կյանքեր ու մատնվում անհաջողության։ Ժամանակին, Հիպոկրատն իր հոլիստիկ փիլիսոփայությամբ շատ ավելի խելոք էր։
Si vis pacem, para bellum
Ուլուանա (23.07.2023)
Մարդը մեր իմացած ամենաբարդ համակարգերից մեկն ա, եթե ոչ հենց ամենաբարդը, անհնար ա մի հոգու համար էդ սաղ պատկերացնել, դրա համար հետազոտությունը կատարվում ա փուլերով (պասերով՝ հայերեն ասած ։դ)
Մենք դաժե կակոյ նիբուձ սոցիալական ցանցերն արդեն էնքան բարդ ենք սարքում, որ տարբեր մասերի համար տարբեր մասնագետներ են պետք։ Ու եթե էստեղ գոնե երբեմն հնարավոր ա, որ մի հոգին իդեալական սաղ պատկերացնի՝ բժշկության մեջ էդ տեսականորեն էլ հնարավոր չի։
Էդ կոնցեպտը տխմարություն չի, եթե ճիշտ օգտագործվի։ Ո՞վ ա ասում, որ աչքաբանը մենակ կոնկրետ աչքից պիտի հարցեր տա, անցնի առաջ։ Ոչ մի նորմալ գայդի/գրքի մեջ տենց չի գրված, բժշկությունն էդ չի, ուղղակի մարդիկ են սխալ օգտագործում։
Մի հոգու համար մի քանի օրգանի տարբեր հիվանդություններից գլուխ հանել անհնար ա, երբ մակերեսային ինֆորմացիայից մի քիչ խորանում ես։
Մասնագիտական բաժանումն էլ օդից չի բժշկության մեջ, նենց ա բաժանված, որ պաթոլոգիաներից գլուխ հանես, տարբեր օրգանների հիվանդությունները իրար հետ կարողանա կապի մի մասնագետը։ Շատ լայն հիվանդությունների համար էլ կան առանձին էդ հիվանդության մասնագետները։ Իդեալական ա՞ էս բաժանումը՝ չէ։ Կարա՞նք ավելի լավ մեխանիզմ մտածենք, որը գործնականում կաշխատի՝ չեմ կարծում։
Բժշկությունը պետք ա օգտագործել նենց, ոնց կա տեսականորեն՝ ամեն մեկն անի իր մասի հետազոտությունները, բայց իմանա, որ մարդը կոմպլեքս ամբողջական բան ա, պատկերացում ունենա մնացած օրգաններից էնքան, որ կարանա ուրիշ մասնագետի մոտ ճիշտ ժամանակին ուղարկի ու ճիշտ մեկնաբանի մյուսի խորհուրդը։ Էլ չասեմ որ անամնեզի մեջ ամեն անգամ ամեն ինչ պիտի ներառվի, բայց բժիշկը որ իր ոլորտից մի քանի ճիշտ հարց ա տալիս անամնեզի ժամանակ՝ արդեն հիանում եմ ։դ
Ուրիշ հարց ա էն, որ հիմնականում տենց չի արվում, բայց էդ արդեն համակարգի խնդիրը, չի այլ մարդկանց, որովհետև ամեն ինչն էլ մարդիկ սխալ օգտագործելու ձև գտնում են։ Էս էլ կարար լուծվեր հավելյալ քննություններով ու պարբերական սերտիֆիկացիաներով, բայց բժշկական կրթությունը տեղով էլ էնքան բարդ ու ծախսատար բան ա, որ հազիվ մարդկանց կտում ենք էդ տաս տարին սովորեն, որ մի հատ էլ արանքում էս ավելացնենք, ոչ մեկ չի գնա դառնա բժիշկ ։դ Ես էստեղ լուծում չեմ տեսնում ճիշտն ասած, անհատական մակարդակով տեսնում եմ նորմալ բժիշկ գտնել, իր մոտ գնալը, բայց հասարակության մակարդակով չգիտեմ ինչ ա պետք անել, տեղից էլ ուրիշ լիքը խնդիրներ ունի բժշկությունը։
Մի խոսքով, լուծումը երևի կլինի AI բժիշկը, որին դժվար տենանք, մինչև էդ զուտ բախտներս պիտի բերի գնանք նորմալ բժշկի մոտ կամ չհիվանդանանք։
The cake is a lie.
Ադամ ջան, ինձ թվում է գրածդ open-mindedness-ի հականիշն ա․ երբ մադն այնքան համոզված է իր սեփական համոզմունքների մեջ, որ ձգտում է դա դարձնել ուրիշների համոզմունքը։ Ունենալով սեփական համոզմունքներ՝ այնուամենայնիվ խելացի կլիներ փորձել հասկանալ, թե որտեղից են գալիս ուրիշների հակառակ համոզմունքները, գուցե մի տեղից, ուր դու չես եղել, գաղափար չունես, որ այդպիսի տեղ էլ կա՝ ոչ պակաս վալիդ, քան էն տեղը, որտեղ դու ես եղել։
Բարեկամ (02.08.2023)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Tiger29 (02.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ