Աթեիստ (02.01.2024)
Բարեկամ ջան, մերսի գրառման համար, շատ հետաքրքիր դիտարկումներ են։ Անգլերենի հետ կապված իմ հիշելով բավական էլ նորմալ լինում էր հաղորդակցվել։ Ի դեպ, ժամանակին մի հետաքրքիր բլոգ էի գտել գերմանացի էքսպատի, ով Ճապոնիայում է ապրում։ Ասում է՝ բավական սահուն տիրապետում է ճապոներենին, բայց մարդիկ համառորեն հետը անգլերեն են փորձում խոսել։
https://zoomingjapan.com/life-in-jap...king-japanese/
Բարեկամ (01.01.2024), մարդ եղած վախտ (31.12.2023)
Իհարկե նույնը չեն․ ազգերն ունեն նմանություններ, տարբերություններ և առանձնահատկություններ։ Բայց էդ նմանությունները, տարբերություններն ու առանձնահատկությունները սորտավորելը՝ առաջին, երկրորդ, ․․․, վեցերորդ կարգ, ես չեմ հասկանում։ Սորտավորում ես (նշածդ կարգերով) ապրանքը կամ ծառայությունը՝ ըստ որակի․ առաջին սորտի սաղմոն, երկրորդ կարգի վագոն․․․ Հիմա ըստ քեզ, ովքե՞ր են առաջին սորտի ազգերը, ո՞ր չափանիշով ու դա ոնց ես "համտեսում" կամ "զգում"։
Ես էլ շնորհակալ եմ, որ կարդացիր ու հետաքրքիր էր։ Անգերենի հետ կապված, դե, այնպես չէր, որ բոլորովին իմացող չկար, բայց ճնշող մեծամասնությունը կա՛մ հազիվ էր էշը ցեխից հանում, կա՛մ բոլորովին չգիտեր, նույնիսկ սպասարկման ոլորտի աշխատողները։ Բայց ավելի հետաքրքիր էր, որ դրանից ոչ մեկ չէր նեղվում, ու կարծես դա չափանիշ չէր անգամ տուրիստների հետ կապված ոլորտում աշխատանքի ընդունվելու համար (օրինակ, արագընթաց գնացքների տոմսավաճառները), քանի որ հանգիստ ու անվրդով օգտվում էին էլեկտրոնային թարգմանիչներից այնպես, ասես՝ ուղիղ հաղորդակցվում էին քեզ հետ։
Մինչ ճամփորդությունս լսել կամ կարդացել էի, որ լավ կլինի սովորել մի քանի կիրառական արտահայտություններ ճապոներենով (բարև, շնորհակալություն)՝ օգտագործելու համար, որովհետև դա դուր կգա ճաապոնացիներին։ Թեև ողջունելու ու շնորհակալության խոսքերը գիտեի ճապոներեն, բայց լեզուս այդպես էլ չպտտվեց դրանք արտասանել․ դա անելը մի տեսակ ծամածռություն էր ինձ թվում, երբ իրականում լեզվին չես տիրապետում։ Եվ այնուամենայնիվ, ճապոնացիները (խանութում, ռեստորանում) շարունակում էին քո անգլերենին, այդ թվում բարևին ու շնորհակալությանը, պատասխանել ճապոներեն, ու դա ինձ ավելի արժանապատիվ էր թվում թե՛ իմ, թե՛ իրենց դիրքերից․ յուրաքանչյուրս՝ մեր լեզվով, ու հարգում ենք մեզ ու միմյանց, ու կոտրտվելու կարիք չկա։
Անկապ օրագրում դրած դիտարկումներս քաղվածք էին օրագրային ավելի մեծ գրառումիցս, որտեղ օր առ օր գրանցել եմ այցերս տարբեր տեղեր՝ իմ գնահատականներով և տպավորություններով։ Եթե թեկուզ մի հոգու այստեղ հետաքրքիր կլինեն նման գրառումները, կտեղադրեմ Ակումբի անձնական օրագրումս։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.01.2024, 13:55:
Աթեիստ (02.01.2024)
մարդ եղած վախտ (31.01.2024)
Բարև ձեզ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (12.02.2024), Freeman (12.02.2024), ivy (12.02.2024), One_Way_Ticket (12.02.2024), Աթեիստ (23.02.2024), Արէա (12.02.2024), Բարեկամ (12.02.2024), Նաիրուհի (12.02.2024)
Հետաքրքիր բան ես գրել։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց, թե որտեղից գիտես, որ դիմացինի երևակայությունը հենց էդ տառերի դեպքում է սկսում փայլատակել։
Ու մոտս միտք առաջացավ, որ դիմացինի մասին գրածդ գուցե ավելի շուտ քո սեփական փորձի վրա է հիմնված, որ էդ տառերը քո երևակայության վրա են առանձնահատուկ ուժեղ ազդում
Իսկ եթե ես լինեի «դիմացինդ», ինձ մոտ ամեն տառից հետո արված պաուզան էլ (նաև քո նշած «ոչ խարիզմատիկ» տ-ից հետո) ինչ-որ երևակայական խաղեր կառաջացներ։
Ասենք՝ մեկը մտնում է սենյակ, նայում վրաս ու ասում՝ «տը´», ինչ ասես մտքովս կանցնի![]()
John (08.06.2024)
Իհարկե ոչ մի տեղից էլ չգիտեմ Այվի ջան
Ու ընդհանրապես ուրիշ բան գրելու համար էի մտել, հետո զգացի որ ոնց գրում եմ՝ քֆուր ա դառնում: Դե ես էլ չեմ սիրում հանրային վայրերում հայհոյախառը արտահայտվել, տենց առաջին տառերը թողեցի: Հետո քցեցի-բռնեցի, որ կարա երկիմաստ, եռիմաստ հնչի, ջնջեցի սաղ ու գրեցի էն՝ ինչ գրեցի :Ճ Իհարկե առանց խորանալու ու լուրջ հետազոտություններ էդ թեմայով անցկացնելու :Ճ
ivy (09.06.2024)
John (09.06.2024)
impression (15.07.2024), մարդ եղած վախտ (08.07.2024), Նաիրուհի (22.07.2024)
Եթե նա, ով քֆուր տալ չի սիրում, առավել ևս քֆուր լսել չի սիրում, և որ ամենաողբերգալին ա երևի քեզ համար, որ չի պատկերացում, թե ինչպես իր կնոջ ու աղջկա հետ կնստի ու կնայի քո պատկերացրած գերժամանակակից ֆիլմը, - հետամնաց ա, ուրեմն ես սուպեր հետամնաց եմ։
Ու որպես հետամնաց կասեմ, որ եթե դու էս բուլշիթը գրելուց ինչ-որ բան ծխած կամ լակած չես եղել հետանցքդ կորցնելու աստիճան, ուրեմն յախկ քեզ էլ, քո պատկերացրած առաջադեմ հասարակությանն էլ, քո երազած Հայաստանին էլ։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Պարոն, ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ իմ նկատմամբ զզվանք կտածես, թե հիացմունք: Ես էդ էտապը վաղուց եմ անցել: Անկապ օրագրում գրելս ոչ մի դիսկուսիա հրահրելու նպատակ չունի: Ես իմ մտքերն եմ շարադրում, ու նույնիսկ եթե 11 միլիոն մարդ կանգնի ու ասի՝ սխալ ես, կամ զզվում ենք քեզնից, ես եթե ուզեցա՝ կարտահայտեմ մտացածս մինչև կյանքիս վերջ ու իմ ճիշտն առաջ կտանեմ մինչև շունչս փչելը (եթե ցանկացա): Քեզ հաջողություն:
Գռեհիկ հայհոյանքները կինոյում նույնքան «բավականություն» է տալու դիտորդին, որքան իրականում՝ լսողին, այսինքն էդ «բնականությունը» ընդգծելը ոչ արվեստի ու ոչ էլ բիզնեսի տեսակետից շահեկան չեն:
Նույնիսկ տարածված F* բառը ամերիկացիք վերջերս ահագին պակասեցրել են կինոներում ու եթերում առհասարակ, ու որ ուշադրություն դարձնենք, քաղաքակիրթ իրականության մեջ հայհոյանքներն ահագին պակասել են։
Եթե ցածրակարգ հայհոյանքները քեզ մոտ լեզվամտածողության հետ են ասոցածվում, ու հայհոյանքների բնականությունն ես կարևորագույն չափանիշ համարում, ուրեմն ճիշտ նաչինկայով կարկանդակ չես կերել վերջերս:
Si vis pacem, para bellum
Ըհը՜՜ … սկսվե՜ց ազարտը: Չի լինում, հո զոռով չի, խուսափել չի լինում:
Ես չեմ ասում՝ ինձ քֆուրները հաճույք են պատճառում, կամ՝ կինոն անպայման քֆուրներով պիտի լինի:
Եթե պերսոնաժը քֆուրներով ա խոսում՝ պիտի ներկայացվի քֆուրները նենց, ոնց որ իրական կյանքում: Դա ա բավականություն պատճառողը: Որ իրական կերպարի (կամ էլ՝ պատմական եղելության) ռեալ ու բնական ինտերպրետացիա ես տեսնում էկրանին:
Հիմա՝ մի օր եթե Լֆիկ Սամոյի կամ Նեմեց Ռուբոյի մասին ֆիլմ նկարվի, ես չեմ նայի էդ ֆիլմը, եթե կերպարներն օգտագործեն «շան քած, սրիկա կամ հերդ անիծեմ» արտահայտությունները:
Հենց էդ ա՝ տենց կերպարների գեղարվեստական ներկայացումն ու իրար միջի շփումներն ու լեզվամտածողությունն ինչքան հում ու իրական լինի՝ էնքան էդ գործը նայելու կայֆն ավելի շատ կլինի, քանի որ շինծույության հոտ չի գա: Մարդը ռեալ ինտերակցիա ա փնտրում նմանատիպ կինոներում՝ հիմնված իրական կյանքում գոյություն ունեցող կերպարների վրա:
Սլավնիե պառնի ֆիլմում Ջո Պեշիի կերպարի շառմն ու կայֆը իրա քֆուրչիության ու վուլգարության մեջ ա, քանի որ ներկայացվող էդ նսեմ խուլիգանների աշխարհում իրենք իրենց արիշվերիշները էդ լեզվով ու խոսելաոճով են լուծում:
Եթե մի 20 տարի հետո, (երբ Պուծինն ու իր հայ ագենտները մեռած կլինեն) մեկը դուխ ունենա՝ գեղարվեստական ֆիլմ նկարի Հոկտեմբերի 27-ի մասին, ու Նաիրի Հունանյանի ու իր խմբի դահլիճ մտնելու տեսարանը բեմադրի
«այ արնախում շներ, փչեք շունչներդ, մարդակերներ: Ոչ մեկդ չշարժվի հանկարծ, անիծյալներ»
արտահայտություններով՝ ես էդ ֆիլմից հաճույք չեմ ստանա:
Դրա անունը վավերագրական ֆիլմ է՝ իրական կերպարներով ու իրական քֆուրներով, եթե այդպիսիք կան: Դու առնվազն «գեղարվեստական» բառի իմաստի մասին չես մտածել, ու իրականության ու արվեստի տարբերություններում չգիտես ինչու կենտրոնանում ես հատկապես հայհոյանքների վրա: Նման «հաճույքաբանությունը» նույնքան կապ ունի ռացիոնալիզմի հետ, ինչքան որ մնացած արատավոր երևույթները, որ կարելի է տարբեր ցնդաբանական «հիմնավորումներով» արդարացնել:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ