Էս մեկնաբանությունը ներվերիս վրա ահագին ազդեց ու մի երկար մտածում էի թե ինչում ա խնդիրը։ Հիմա ոնց որ հասկացա, որ խնդիրը էն ա, որ օրագրումս արտահայտած մտքի ու վարքի վրա ես "գրոհում" հենց էդ գրառման շրջանակներում, իսկ ես օրագիրը էն մտքով եմ գրում, որ ինքը ապահով տարածք ա ամեն տիպի երևույթ կիսելու - այդ թվում խնդրահարույց վարք, աբսուրդ մտքեր և այլն։ Ու նպատակը հենց կիսելն ա, ոչ թե որ ակումբի ժողովուրդը իմ ներսի տարածքում կահույք տեղաշարժի կամ առավել ևս իմ վարքին գնահատական տա։
Պարզ ա, որ օրագրումս կլինեն հատվածներ, որ էմոցիա կառաջացնեն, կամ որ մարդիկ կուզեն քննարկել։ Ինձ թվում ա նախկինում հենց դու տարբեր թեմաներում անուղղակի հղվել ես օրագրային մտքերիս ու ինչ-որ քննարկում ծավալվել ա։ Ինձ համար էդ մոտեցումը շատ ավելի ընդունելի ա և մտքեր, և վարք քննարկելուց, բայց որպես երևույթ, այլ ոչ որպես հենց իմ, հենց իմ գրառման (օրագրային) թիրախավորում։
Հ․Գ․ եթե իմ գրառումներն էլ սկսել են այլ մարդկանց ներվերի վրա ազդել, կամ սպառել են իրանց կամ այլ բաներ, ապա հիշեցնեմ, որ խնդիրը ունի առնվազն մեկ հեշտ լուծում
Էջանիշներ