Բարեկամ-ի խոսքերից
Ինչ վերաբերում էաղքատության կլիշեին, այստեղի միգրանտների դեպքում ճիշտ հակառակն է։ Միգրանտներն այստեղ իրենց նվաճումներով՝ թե՛ կրթական, թե՛ բիզնես, թե՛ ֆինանսական, ընդհանուր առմամվ գերազանցում են եվրոպական բեքգրաունդով "բուն" ավստրալիացիներին, և դա ոչ առանց նախանձի տեսնում են և գիտեն վերջիններս։ Լավագույն "դղյակները" ծովափերին՝ միգրանտներինն են, ընդ որում ֆինանսապես ավելի բարեկեցիկ են արհեստավորները՝ հատկապես սեփական բիզնես ունեցող, քան մտավորականները․ ձեռքի աշխատանքը ավստրալիայում բավական թանկ է։ Իմ դիտարկումներով, միջին վիճակագրական միգրանտն Ավստրալիայում ապրում է ավելի բարեկեցիկ, քան միջին վիճակագրական ավստրալիացին, դա ակնհայտ է՝ ուր կամ ոնց էլ նայես, հետևաբար աղքատության կլիշեն միգրանտներինը չէ (իրականում աբորիգեններինն է, բայց դա ուրիշ պատմություն է)։ Իսկ նշածս բարեկեցությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ միգրանտները հիմնականում աշխատասեր, ձգտումով կամ կրթված են (Ավստրալիա միգրացիայի պայմանները բավական խիստ են), այլև նրա շնորհիվ, որ Ավստրալիայի կառավարությունը կանաչ ճանապարհ է փռում միգրանտների համար՝ կրթվելու, զարգանալու, աշխատելու, ինչքանով որ կարողանում է (կամ նպատակահարմար է գտնում)։
Էջանիշներ