Սա ընդհանուր առմամբ «անձնական սահմանների» թեմայի հետ է կապված, որ Հայաստանում ու ուրիշ նմանատիպ երկրներում առանձնապես չի հարգվում և ոչ էլ թե ընդհանրապես գիտակցվում է դրա կարևորությունը (ու անգամ գոյությո՞ւնը)․ մարդիկ հա կյանքիդ մեջ են՝ առանց քո ուզենալ-չուզենալը հաշվի առնելու։
Հայաստանում անձնական սահմաններն անտեսելու մասին լիքը մտածել եմ ու վերջին հաշվով ինչ-որ դրական բան էլ եմ գտել դրա մեջ

Եվ դա էն է, որ մարդիկ կարող են դրա արդյունքում նաև արագորեն մոտենալ իրար՝ անչափ մտերմանալու իմաստով։ Մտերմության մի աստիճան, որ Գերմանիայում էդպես էլ չկարողացա որևէ մեկի հետ ունենալ, ու կարծում եմ հենց անձնական սահմանների խիստ պահպանման պատճառով։
Մի խոսքով, էս միակ դրական բանն է, որ գտել եմ սահմաններին մեծ կարևորություն չտալու թեմայով

Էջանիշներ