Ես Ամերիկայի տարբերակն եմ նախընտրումխի՞ ա թվում մարդ իրա չաղությունից ավելի քիչ ա տեղյակ, քան նայողները՞։ Կամ ասենք մարդ ա, որոշել ա, որ իրա համար շատ ուտելը ավելի կարևոր ա, քան նիհարելը կամ առողջ լինելը։ Հիմա ինֆորմացիան թափած ա, հավանականությունը շատ քիչ ա, որ մարդ իրան վերաբերվող խնդիրներից կամ լուծման ձևերից տեղյակ չի, եթե տեղյակ էլ չի, ուրեմն իրան մեկ ա ու էդ էլ իրա ընտրությունն ա։ Ես հոգատար լինելուն ընդհանրապես դեմ չեմ, բայց չեմ կարծում կոմմենտներ անելը հոգատարության դրսևորում ա։
Վերջին խմբագրող՝ enna: 17.04.2023, 21:10:
Չէ, ի՞նչ հոգատարություն, ես չաղ, կամ հիվանդոտ մարդկանց ուղղակի տանել չեմ կարողանում։
Մեկ էլ, էն որ անփույթ երիտասարդ մայրեր կան է՞, էն որ երեխեքին գլխաբաց, ոտերը մերկ ման են տալիս քամոտ ու ամպամած եղանակին։ Այ իրենց էլ մոտենում ու վստահ կանխագուշակում եմ, որ հաստատ մրսելու են, հիվանդանան։
Հ․Գ․ Կատակում եմ, լավ․․․ ոչ բոլոր չաղ մարդկանց եմ մոտենում, ոմանց չեմ կարողանում մոտենալ, որովհետև սիրտս խառնում ա
Հ․Հ․Գ․ Էսօր մեջիս անհամ գյադեն ա արթնացել, ներող եղեք։ Այսինքն միշտ էլ զարթուն էր, ուղղակի սովորաբար կարողանում էի զսպել․․․
Si vis pacem, para bellum
enna (18.04.2023)
Մենք որ Արեգի հետ առաջին անգամ Հայաստան եկանք (7 ամսական էր), ինձ համար ամենամեծ շոկն էն էր, որ ով պատահեր` էրեխուս պոնչում ու պաչում էր առանց թույլտվության: Ընդ որում` դա սկսվեց հենց օդանավակայանից: Կանգնած էինք, երկու դեռահաս աղջիկներ կողքներովս անցան, որոնցից մեկը ձեռի հետ մի հատ հավեսով, մի քիչ նույնիսկ կոպիտ պոնչո արեց Արեգին ու գնաց, առանց որևէ բան ասելու: Շշմել էի: Մի անգամ էլ, էդ նույն այցելության ընթացքում, տատիկենցս տանն էինք, վերանդայում նստած էինք Արեգի հետ, մեկ էլ հարևան ինչ-որ տատիկ, որին, ի դեպ, միայն հեռակա գիտեի, եկավ, բարևեց, Արեգին բռնեց, մի հատ չլմփալով պաչեց ու քշեց ներս` տատիկիս մոտ:![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.04.2023, 20:23:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (18.04.2023), Freeman (19.04.2023), Աթեիստ (18.04.2023), մարդ եղած վախտ (19.04.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ