Ես ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ դատել մարդկանց, նկատի ունեմ` կոնկրետ մարդկանց, ինձ էլ ոչ ոքից բարձր կամ ցածր չեմ դասում, բայց դա չի խանգարում կոնկրետ երևույթներ իրենց անուններով կոչելուն: Իսկ մսակերներին համարում եմ ոչ թե բարոյապես ավելի ցածր էակներ, այլ պարզապես կոնկրետ էդ հարցում դեռևս համապատասխան գիտակցության չեկած էակներ:) Բայց դե ի՞նչ կա դրա մեջ, հաստատ կան բաներ, որոնցում էլ դու կամ մեկ ուրիշը ինձնից ավելի գիտակից եք, նորմալ ա:
) Բնական ա, որ չենք կարող բոլորս բոլոր հարցերում հավասարապես գիտակից լինել:
Չէ, բոլորովին չեմ մտածել, թե ինձ պատին դեմ տալուց հաճույք ես ստանալու: Հաճույք ես ստանալու միս ուտելու քո իրավունքըին սպառնացող պոտենցիալ հակափաստարկների բացակայությունն ի ցույց դնելուցԱնկեղծ պատասխանում եմ․ ոչ առաջինը և ոչ երկրորդը։
One_Way_Ticket-ը հստակ հասկացել էր հարցիս իրական իմաստը և նպատակը, մինչդեռ Անահիտը շարունակում է "անբեկանելիորեն համոզված" լինել, որ հարցս տակետակ կամ նենգ ներքին նպատակներ ունի "պատին դեմ տալու", որի նպատակն էլ երևի, ըստ Անահիտի, մեկին պատին դեմ տալուց թաքույց հաճույք ստանալն է (ինչը, երևի, հատուկ պիտի լինի բարոյականությունից կաղող ամենակերներին): Հիմա որ ասեմ՝ սա հիվանդագին վերաբերմունք ա, կասեք՝ ասում ա
![]()
: Պարզ ա, որ իմ անձը տվյալ դեպքում կապ չուներ: Էդ էր պակաս, որ դու իմ անձի դեմ բան ունենայիր, այ քեզ բան
:
Կոնկրետ դա հիմնավոր բացատրություն չէր, այլ ընդամենը ենթադրություն, ու ես էդպես էլ գրել էի, ոչ թե ներկայացրել էի որպես հիմնավոր փաստարկ կամ գիտականորեն ապացուցված փաստ:Ինչ վերաբերում է տվածս հարցին Անահիտի տված "հիմնավոր" բացատրությանը՝ թե "ինչ-որ բան խաթարվել է բնության մեջ (ամենայն հավանականությամբ` էլի մարդու ձեռքով կամ առնվազն ոչ առանց նրա մասնակցության), որ որոշ կենդանիներ սկսել են ուտել այլ կենդանիների", սա առնվազն տարօրինակ տեսակետ է։ Կա՞ էս տեսակետի որևէ ապացուցված կամ գիտական հիմնավորում, և առհասարակ, ի՞նչ ձևով կարող էր մարդը կենդանիներին "ստիպել" ուտել այլ կենդանիների։
Էջանիշներ