Ան, թեման ակտիվացնելու համար քեզ ոչ ոք չի մեղադրել: Բնական ա, որ եթե բուսակերության վերաբերյալ հարց ունեիր, պիտի բուսակերության թեմայում գրեիր: Ես թեմայի ակտիվացման մասին նշել էլ ընդամենը One_Way_Ticket-ի էն ասածին ի պատասխան, որ, իբր, մսակերներին բուսակերները չեն հետաքրքրում, քանի դեռ իրենք թեման չեն բացել, ու որ միշտ իրենք են բուսակերության թեման բացում, իմ ասածն ընդամենը էն էր, որ իրականում էնքան էլ տենց չի, ու հենց տվյալ դեպքում էլ ճիշտ հակառակն ա` թեման բացողը (ակտիվացնողը) բուսակեր չէր:
Բուսակեր-մսակեր բաժանումը պայմանական ա, թե չէ` պարզ ա, որ մսակերները միայն միս չեն ուտում: Պարզապես թեմայի մասին խոսելիս ինչ-որ կերպ պիտի կոչվեն երևույթները, այլ կերպ հնարավոր չի, ու դրա մեջ որևէ բացասական իմաստ փնտրել պետք չի: Ինչ վերաբերում ա մարդու համար բնության ստեղծած բալանսավորված սննդին, ապա ոչ մի տեղ չես կարող որևէ համոզիչ աղբյուր գտնել, որի համաձայն մարդու բալանսավորված սնունդը պարտադիր ներառում ա նաև կենդանիներին: Ոչ մի հիմք չկա համարելու, որ որևէ կենդանի ստեղծված ա նաև մարդու սնունդը դառնալու համար:Ու ընդհանրապես, մարդկանց միայն բուսակերներն են բաժանում երկու խմբի՝ մսակերների ու բուսակերների։ Կոնկրետ ես ոչ թե մսակեր եմ, այլ իր սննդատեսակը որևէ այսպես կոչված բարոյական սկզբունքով չսահմանափակող մարդ, ով սնվում է նրանով, ինչը որ բնությունը ստեղծել է մարդ կենդանի օրգանիզմի բալանսավորված սննդի համար։
Տես, դու քո պատասխանով էլի հաստատում ես էն, ինչը ես ասում էի. ես ծավալուն գրառում էի արել` քո հարցին պատասխանելով, ճիշտ ա, ոչ սպառիչ, բայց բավական հիմնավոր ու հանգամանալից բացատրել էի, թե ինչով ա մարդու` միս ուտելը տարբերվում կենդանիների` միս ուտելուց: Բայց դու համարում ես, որ ես պատասխան չեմ տվել, քանի որ դու հարցդ ի սկզբանե պատասխան լսելու ակնկալիքով չէիր տվել, դու հարցդ տվել ես սեփական տեսակետի անսասան համոզվածությամբ, այն է` որ բուսակերության համար ոչ մի խելքը գլխին բացատրություն չի կարող լինել, այսինքն` բուսակերները դրա պատասխանը չունեն, հետևաբար բուսակերությունն անհիմն ու սխալ մոտեցում ա: Ինքդ քեզ հարց տուր ու լրիվ անկեղծ պատասխանի. արդյոք դու իսկապես մտածու՞մ էիր, որ գուցե լսես էնպիսի պատասխան, որը քեզ կստիպի փոխել վերաբերմունքդ միս ուտելու վերաբերյալ, թե՞ դու լրիվ համոզված էիր, որ միս ուտելը լրիվ բնական ու ճիշտ մոտեցում ա, ու բացառում էիր դրան հակադրվող որևէ հիմնավոր բացատրության հնարավորությունը: Ես համարյա վստահ եմ, որ երկրորդն ա:Այնուհանդերձ, որևէ բացատրող պատասխան չտրվեց, թե կենդանի օրգանիզմների աշխարհում կենդանական սննդի երևույթը՝ որպես անհրաժեշտություն, ինչու է "սխալ", կամ՝ եթե ճիշտ է այլ կենդանի օրգանիզմների համար, ինչու պիտի սխալ լինի մարդկանց համար։
Հետաքրքիր ա, հիվանդագին մոտեցումը հատկապես ո՞րն էր էստեղ: Ես շատ հանգիստ քննարկել եմ, բացատրել ու հիմնավորել եմ իմ ասելիքը, ուղղակի չէի կարող չնկատել հարցը տալու նախատրամադրվածությունը: Էլի ասեմ. ես հանդիպել եմ մսակերների, որոնք ինձ նմանատիպ հարցեր տվել են իսկապես հետաքրքրված լինելու ու իրենց համար էդ հարցերը պարզելու, իրենց չհասկացածը, չպատկերացրածը ավելի լավ հասկանալու, պատկերացնելու նպատակով: Դա շատ հեշտությամբ նկատվում ա: Այսինքն` նենց չի, որ ինձ բուսակերության մասին ինչ հարց տալիս են, ես տենց եմ ընկալում: Պարզապես քո դեպքում ակնհայտ էր, որ հարցն իսկապես իմանալու, հասկանալու նպատակով չէր տրվել, այլ սեփական տեսակետում անբեկանելիորեն համոզված լինելով` հիմնավոր բացատրության բացակայությունը ցույց տալու նպատակով (քո կարծիքով, էլի): Հետո նենց չի, էլի, որ էս թեմայով առաջին անգամ պիտի խոսեինք ես ու դու: Ես հո հազար տարի ա` գիտեմ քո վերաբերմունքը բուսակերության վերաբերյալ: Ու նաև հիշեցնեմ, որ էն մի քանի անգամները, երբ մենք էդ թեման քննարկել ենք իրար հետ, միշտ դու ես եղել թեման բացողը` փորձելով ինձ «դարձի բերել», հակառակ տարածված էն կարծիքի, որ, իբր, բուսակերության թեման միշտ բուսակերներն են բացում:Իսկ ինչ վերաբերում է աղանդ, կրոնական ուղղություն բնորոշումներին, ապա երբ բուսակերները քննարկելու փոխարեն նման հիվանդագին ռեակցիա են ցուցաբերում (ինչը էլի եմ հանդիպել), էդ դեպքում նրանց բուսակերությունը ոչ թե նույնիսկ սկզբունքի տեսք է ունենում, այլ ինչ-որ դոգմատիկ կենսակերպի կամ ուղղության։
Իսկ եթե համարում ես, որ բուսակերությունը աղանդ ա, քանի որ, ըստ քեզ, դոգմատիկ կենսակերպի կամ ուղղության ա վերածված, ապա կխնդրեմ դոգմայի որևէ օրինակ բերես բուսակերության հետ կապված: Ոչ մի դոգմա էլ չկա, կան բազմաթիվ տրամաբանական դիտարկումներ, հետազոտություններ, հիմքեր, փորձառություն և այլն, որոնցից ելնելով` մարդը կարող ա ճիշտ համարել բուսակերությունը: Բուսակերության հետ կապված չկա որևէ ինքնանպատակ, կույր համոզմունք, որը կարելի լինի դոգմա համարել:
Էջանիշներ