Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դու կարծում ես` Պուտինի խունտայի իրական նպատակը հողեր գրավե՞լն է։ Ես կարծում եմ` իշխանությունը երկար պահելն ու տժժալն է, իսկ դրա համար նրանք անում են էն, ինչ կարողանում են անել ու ինչով որ եկել են իշխանության` մուտիլովկա ու քաոս։ Դենացիֆիկացիան big lie էր, ի՞նչ վեհ արժեք։ Ուրիշ ի՞նչ կարելի է հանցագործ ապուշներից սպասել, հո դեմոկրատիայով ու տնտեսական զարգացումներով չէի՞ն զբաղվեկու։ Բայց ես վաղուց համոզվել եմ, որ իսկապես ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին։
Իշխանություն պահելու տեսանկյունից ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց էր էս պատերազմը Պուտինի խունտայի համար արդարացված։ Ռուսաստանն Ադրբեջան չէ, որ ժողովուրդը ծարավ էր հարևանից վրեժխնդիր լինելու, ու դիկտատորից համապատասխան քայլ էր ակնկալում։ Հա, հաջողության դեպքում "спецоперация"-ն կարող էր ավելի ամրապնդել Պուտինի իշխանությունը, բայց պահելու խնդիր ինքը 2022 փետրվարի դրությամբ ոնց որ թե չուներ։ Չարդարացված, ռիսկային gamble էր էդ տեսանկյունից։ Թե որն է իրական պատճառը, կարող եմ միայն գուշակել, ու տենց գուշակում էս թեմայի առաջին գրառման մեջ արդեն արել եմ։ Մեծ հաշվով Պուտինը մարդ արարած է։ Փոքրատառով, բայց մարդ է։ Ու բոլորիս պես ինքն ունի երազանքներ, կոմպլեքսներ, արժեհամակարգ, և այլն, և այլն։ Чужая душа - потёмки.