Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հարցը մի փոքր այլ կերպ էի ընկալել։ Ոնց են էդ ապուշները իշխում լիքը մարդկանց, այսինքն՝ ոնց է լիքը մարդ թույլ տալիս էդ ապուշին իրեն իշխել։ Էդ ապուշը այնուամենայնիվ էդքան քթի ծակ ուներ, որ հենց սկզբից նոր տարածքների ու Ազովի ծովի մասին չխոսեր, որովհետև լիքը մարդկանց համար դա անընդունելի կլիներ, ու կառաջանար հեղաշրջման վտանգ։ Սկզբում վեհ արժեքներ՝ դենացիֆիկացիա, բլա-բլա-բլա, իսկ հիմա էդ լիքը մարդիկ էլ ծպտուն չեն հանում, որ ստիպված չլինեն իրենց սխալն ընդունել ու մեղավոր զգալ անմեղ զոհերի համար։
Դու կարծում ես` Պուտինի խունտայի իրական նպատակը հողեր գրավե՞լն է։ Ես կարծում եմ` իշխանությունը երկար պահելն ու տժժալն է, իսկ դրա համար նրանք անում են էն, ինչ կարողանում են անել ու ինչով որ եկել են իշխանության` մուտիլովկա ու քաոս։ Դենացիֆիկացիան big lie էր, ի՞նչ վեհ արժեք։ Ուրիշ ի՞նչ կարելի է հանցագործ ապուշներից սպասել, հո դեմոկրատիայով ու տնտեսական զարգացումներով չէի՞ն զբաղվեկու։ Բայց ես վաղուց համոզվել եմ, որ իսկապես ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին։