Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Դե խոսքն ում հողն ա ու ով կարա վերցնիի մասին չէ՞ր։
Ես էլ ասում եմ, որ դրանք փոքր դետալներ են, թե ով ա ստիպել, ով ինչի դիմաց ա համաձայնվել։ Ինչ որ պահի մարդիկ համաձայնվել են, որոշել են, որ չեն փոխելու, ստորագրել են, միջազգայնորեն ճանաչված պայմանագրեր կան, որոնցով կոնկրետ հողեր մերը չեն։
Իսկ իմ կարծիքով փոքր դետալ չի, երբ քո ընթացիկ իշխանության հետ թուղթ են ստորագրում, թե երկիրը տվեք մեզ, մենք ձեզ էս կտանք, էն կտանք, ստեղ ու էնտեղ հանրաքվե կանենք-բան, հետո իշխանությունը վերցնում են ու սկսում աջ ու ձախ փրթել, ժողովուրդն ապստամբում ա, էդ էլ՝ արյան մեջ խեղդում են..

Հիմա վերջապես դու էդ ռեժիմից պըրծնում ես, անկախություն ես ձեռք բերում, ու ասում ես՝ ախպեր հոպ, բոլշևիկը լիքը հարցում իմ իրավունքները ոտնահարել ա ու ես իմ փայ էդ սաղ հեչ եմ անում:


Ոչ հիմք ունենք, ոչ ուժ դրանք պահանջելու։
Հիմքերն արդեն նշեցի, իսկ ուժի մասով՝ էլ ուժ ունենալը ո՞նց էր լինում, եթե հենց նոր էիր թշնամուդ չոքցրել ու քեզնից ընդամենը հասնում էր պայմաններդ թելադրել..