Գաղթական-ի խոսքերից
Հենց ցավն էլ էդ ա, որ ոչ մի գործնական քայլ չի կատարվել էդ 7 շրջանները կամ թեկուզ դրանց մի մասը պահելու համար:
Ֆրիման ջան, էս խոսակցությունն իսկապես մի 1000 կռուգ արդեն ֆռացել ա տարբեր թեմաներում ու հիմա արդեն ավելի քան ժամանակավրեպ ա:
Երկու խոսքով՝ համ մեր տարածաշրջանից համ էլ դրանից դուրս լիքը ուժեր կային, որոնք ատամ ունեին թուրքերի վրա ու հաստատ մեզ պաձեռժկա կանեին, եթե կարգին երկիր լինեինք ու հետները լեզու գտնեինք:
ԼՏՊ-ի էդ հարցում մեղքն էլ, իմ կարծիքով, հենց ամենասկզբից խնդրի սխալ ձևակերպումն էր՝ ինքնորոշման իրավունք:
Ժամանակն էլ դա ապացուցեց, որ հարցը սխալ ա դրված:
+ տենց դրված հարցի մեր օգտին լուծումը, առաջին հերթին, լիքը գերտերությունների շահերին ա խփում, ովքեր իրենք էլ բազում ազգային փոքրամասնություններ ունեն իրենց կազմում:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ազրփեյչանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հակադրեինք, որը համ Արցախի Լեռնային ու Դաշտային հատվածն էր ներառում, համ ՈՒտիքը, համ Նախիջևանը:
«Վերմակի գյորա»-ն էլ՝ լավ էլ «գյորա» էր ու մի բան էլ ավել, եթե մենք մարդա իրա փայ սեփական հետույքը հաստացնելու փոխարեն մի քիչ էլ բարեկարգ ու արժանապատիվ երկիր կառուցելու մասին մտածեինք:
Էլի չէի խառնվի էս զրույցին, եթե մի քիչ վիրավորական չհնչեր քո ասած «իրանց հող»-ը..
Էջանիշներ