Lion-ի խոսքերից
Ինչ կապ ունե՞մ: Ասում ես ինչ կապ ունե՞մ - դու գիտե՞ս, որ ինձ համար կյանքը արդեն իսկ բաժանված է երկու մեծ մասի՝ մինչև նոյեմբերի 10-ը և դրանից հետո: Դու գիտե՞ս, որ ես հիմա ավելի վատ եմ, քան հորս մահվան օրերին, թող ների ինձ հայրս, որ ծանր հիվանդ էր, նրա մարմինը քայքայվում էր, նա անչափ տանջվում էր ցավից և մահը իրեն ուղղակի փրկեց - թող ների ինձ իմ հայրը, բայց ես հիմա ավելի վատ եմ, քան իր մահվան օրերին, այ էս կապն ունեմ...
10.000 քկմ տարածքի կորուստ, 4.500 զոհ, 10.000 վիրավոր, 3 մլդ տեխնիկայի կորուստ, անվտանգության խնդիրներ, բանակի, անկախության, պետականության գաղափարի արժեզրկում, երկրի ինքնիշխանության և միջազգային վարկի կորուստ - այ էս ամենով պայմանավորված է, որ... կապ ունեմ:
Էջանիշներ