Covid-ի հետ կապված, երբ մահանում է մեկը, ով այնքան հիվանդ էր, որ շուտով սենց թե նենց մի բանից մահանալու էր, lockdown-ի կողմնակիցներն ասում են, որ մարդկային կյանքն անգին է, ու եթե կարող ենք փրկել, պիտի փրկենք։ Իրականում, պետական բուժօգնությունը լավ էլ գին ունի դրած մարդկանց կյանքի վրա ու այլ կերպ պարզապես հնարավոր չէ, հակառակ դեպքում բոլորս պիտի մի 80% եկամտահարկ վճարեինք։ Էս հոդվածում էդ մասին հանգամանորեն խոսվում է։
We’ve lost sight of how much a life is worth
Իրականում պատճառներից մեկն այն է, որ կոնկրետ covid-ից փրկելը դարձել է բարոյականության հարց։ Վերջերս հետազոտություն է անցկացվել, որտեղ կոնկրետ տեսել են, որ ասենք եթե ոստիկանը չարաշահում է իր լիազորությունները covid-ի խաթր, դա մարդկանց համար ավելի ընդունելի է, քան եթե ճանապարհային անվտանգության խաթր։ Կամ եթե covid-ով հիվանդների սպասվող թիվը գերագնահատվել էր, ու հիվանդանոցը մերժել է ընդունել այլ հիվանդների (ոչ անմիջապես կյանքին սպառնացող, բայց լուրջ), դա մարդկանց համար ավելի ընդունելի է, քան եթե թիվը թերագնահատվել էր, ու հիվանդանոցը չի դիմացել covid-ով հիվանդների հոսքին։ Եթե մեկը ելույթ է ունենում ու ասում, որ ավելի խիստ սահմանափակումներ են անհրաժեշտ, մարդիկ նրա մասնագիտական որակների մասին ավելի բարձր կարծիք են կազմում, քան եթե ասում է, որ սահմանափակումները չափազանց խիստ են, պետք է թուլացնել։ Ինչպես նաև այն, որ lockdown-ի նկատմամբ վերաբերմունքը կորելացվում է քաղաքական դիրքորոշումների հետ (ձախերը կողմ են, աջերը դեմ)։ Նոր Զելանդիայում ձախերի մոտ զուտ միայն elimination-ի ստրատեգիայից հրաժարվելու գաղափարը moral outrage է առաջացնում։ Աջերի մոտ էլ elimination-ի ստրատեգիան է առաջացնում, բայց ոչ նույնքան արտահայտված։If, for instance, we are willing to spend so much on Covid, does that mean that we’ve been investing too little on “normal” healthcare in the past? Does this episode mean we should be raising the value of Qalys for all diseases? That would imply enormous increases in the cost of health, for ever. If not, what does it say about the value we put on the lives of those with other conditions?
We may not like the idea of putting a cost on our lives. But it is, in the end, the most honest way to confront the dilemmas raised by this pandemic.
Ստեղ քննարկվում են այդ եզրակացությունները, հետազոտության վրա հղումն էլ կա։
Study Highlights Blinding Moral Bias Against Questioning Lockdowns
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 15.01.2021, 16:51:
Sagittarius (15.01.2021)
Էստեղ խոսում են լոքդաունը դեռ ավելի խստացնելու մասին, չնայած արդեն չեմ պատկերացնում՝ ավել խստացնելը որն է։
Մթերային խանութներից, դեղատներից ու փոստից բացի ամեն ինչ փակել են, պարետային ժամը դրել են, հանդիպումները արգելել են, դիմակներն էլ՝ արդեն մենակ FFP2: Մնում է հասարակական տրանսպորտը անջատեն, ու արդեն դրա մասին էլ են խոսակցություններ գնում։
Էս պայմաններում հոգեկան առողջության պահպանման հարցը նույնքան կարևոր է դարձել, ինչքան կովիդից պաշտպանվելը։
Cassiopeia (16.01.2021), Աթեիստ (16.01.2021)
Համախոհներիս հետ դիմակների թեմայով զրուցելիս հաճախ կատակում էինք, թե մի դիմակը քիչ է, պետք է երկու դիմակ կրել։ Պարզվում է, դա արդեն կատակ չէ։
One Mask Is Good. Would Two Be Better?
Շուտով բոլորիս կպարտադրեն երկու դիմակ կրել, երնեկ տալով կհիշենք, թե ինչ լավ էր մի դիմակով
Իտալիայում շատ ռեստորաններ սկսել են չորով չենթարկվել lockdown-ին։
https://www.breitbart.com/europe/202...ockdown-rules/
Չգիտեմ, գուցե ոստիկանությունը կարողանա մարել ալիքը, ի վերջո կախված է նրանից, թե մարդկանց համբերության բաժակն ինչքան է լցվել։ Բայց որ ուշ թե շուտ լցվելու է, հաստատ։
Գերմանիայում դատարանը չեղյալ է համարել 8 հոգով հավաքվելու համար նշանակված տուգանքը, համարելով այն հակասահմանադրական։
https://2020news.de/amtsrichter-in-w...assungswidrig/
Անգլերեն թարգմանությունը․
https://lockdownsceptics.org/2021/01...constitutional
Սկզբնաղբյուրը առանձնապես վստահելի չէ, գուցե ֆեյք է, կամ որոշ փաստեր խեղաթյուրված է ներկայացնում։ Բայց եթե ճիշտ է, ապա հոյակապ նախադեպ է։
Էս թեման ոնց որ իմ մենախոսությունը լինի, բայց դե էլի գրառում անեմ
Ինձ դուր է գալիս, որ շատ երկրներ մանրից FFP2 դիմակ են պահանջում։ Արդեն Լատվիայում էլ են էդ մասին խոսում։ Այդ դիմակները նախատեսված են հենց կրողին պաշտպանելու համար, այդպիսով "իմ դիմակը պաշտպանում է քեզ, քոնը՝ ինձ" կոնցեպտից սահուն անցում կկատարվի նրան, որ դիմակը կրում ես քո համար, ոչ թե ուրիշների, հետևաբար պարտադիրն էլ սահուն կերպով կդառնա կամավոր։ Հուսով եմ։
Cassiopeia (26.01.2021), Աթեիստ (26.01.2021)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դա էլ է տարբերակ։ Ոմանք նույնիսկ party են անում ու ոստիկանությանն ասում, որ նորություններին չեն հետևում ու տեղյակ չէին, որ պանդեմիա է
Covid-19: Basingstoke partygoers 'hadn't heard about pandemic'
Նու հա, մի հատ «պաբոչնի էֆեկտ» էլ եղավ, երբ, զոքանչիս Ամանորը շնորհավորելիս, ողջ դերասանական տաղանդս հավաքած, ասեցի՝ շատ կուզենայինք գալ, բայց դե գիտես՝ սահմանները փակ են..
մեկ էլ ասեց՝ իսկականի՞ց, բա Համոենք ո՞նց են եկել.. (Բելգիայից)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էն որ էդ Արվեստի Ակադեմիայում երեխեքը մարդա 3 տարբեր ուղղություններով դասի են գնում (+2 օր էլ՝ կինս):
Մեկ էլ ցըըըմփ՝ կառավարական որոշման համաձայն մարդը ՄԻԱՅՆ 1 հոբբի ունենալու իրավունք ունի...
Ո՞նց թե խի..
Էս ի՞նչ հիմար հարց էր..
Պարզ չի՞, որ խստացումներ են, սահմանափակումներ են, կովիդից ա բանից ա..
Ախպեր, ի՞նչ կապ ունի կովիդը դրա հետ:
Մինչև հիմա դիմակով ու փոքր խմբերով չէի՞ն դասերի նստում, ընդ որում՝ ձմեռվա կեսին սաղ պատուհանները բաց թողած, որ յանի կովիդը մրսի դուրս գա..
Առանց էդ էլ՝ արդեն քանի ամիս փուստ տվին, երբ կովիդի օրոք Ակադեմիան վաբշե փակվել էր:
Հիմա հազիվ նորից վերսկսեցին, 1-2 ու սենց ցըցըմփ..
Ոչի՞նչ, որ մենք գլխանց ամեն առարկայի լրիվ կուրսի համար էինք վճարել..
Ժպիտ
Դե սորրի՝ հմի էդ ա
Ժպիտ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
One_Way_Ticket (02.02.2021)
Ռուսական Spunik-V պատվաստանյութը անցել ա եռափուլ տեսավորում, ու լավ արդյունք տվել։
https://www.thelancet.com/journals/l...191-4/fulltext
Փաստացի համ մրցակիցներին հավասար արդյունավետություն ա ցույց տվել, համ անվտանգություն։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ապեր, ես տպավորություն ունեմ, որ կառավարությունները կամ վրեքս կայֆավատ են լինում, կամ էլ հավեսի են ընկել, շախմատ են խաղում։ Ոնց որ մարդկանց ազատություններն իրենց համար շախմատի քաղաքարեր լինեն, նստած մտածում են, որը զոհաբերեն, որ ավելի ճիշտ լինի։ Էնքան են իրենց անպատժելիության մեջ համոզվել, որ արդեն առանց ամաչելու տենց մանրուքներն են կարգավորում, թե մարդ քանի հոբբի ունենա։ Լատվիայում էլ հավեսի են ընկել, որոշում են, թե ինչ կարելի է խանութից առնել, ինչ չի կարելի։ Ասենք, նասկի կարելի է, տռուսիկ չի կարելի։ Ես որ Շվեդիա եմ ռադս քաշել, արդեն հնարավոր չէր ապրել էդ պայմաններում։
Իրականում էդ արդյունավետությունն ու անվտանգությունը տենց սև ու սպիտակ չի, քանի որ ամեն վակցինի արտադրող trial-ը ոնց ուզել, կազմակերպել է, ու լիքը տարբերություններ կան։ Ստեղ մանրամասն պատմվում է Pfizer-ի, AstraZeneca-ի ու Moderna-ի մասին, հուսով եմ շուտով Սպուտնիկի մասին էլ կգրի։
https://sebastianrushworth.com/2021/...and-effective/
Ասենք, Pfizer-ը շատ ավելի խիստ պայմաններ է դրել մասնակիցների վրա, որ ոչ մի հիվանդություն չունենան։ Բացի դրանից, գաղտնի է պահում, թե հատկապես ինչ կողմնակի էֆեկտներ են մասնակիցների մոտ նկատվել։ Moderna-ն ավելի վստահելի է երևում։ AstraZeneca-ի trial-ն ամենաանհաջողն էր, ու եվրոպական երկրները ոնց որ որոշել են տարեց մարդկանց դրանով չպատվաստել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ