Ես համեմատաբար Moderna-ին եմ վստահում։ Pfizer-ին ոչ այնքան, AstraZeneca-ին էլ ավելի քիչ։ Մյուսները չեմ ուսումնասիրել, քանի որ դեռ էդ երեքն են հասանելի Լատվիայում, չնայած երևի ստիպված Սպուտնիկ էլ գնեն, որովհետև ժողովրդի զգալի մասը միայն դրան է համաձայն։
Այդուհանդերձ, չեմ շտապելու պատվաստվել նաև այն պատճառով, որ լայնածավալ պրոպագանդան համը հանում է։ Քաղաքական գործիչները հասկանում են, որ եթե աշնանը նորից ալիք լինի, կամ պիտի ընդունեն, որ "դե էս է, ինչ անենք", կամ էլի սահմանափակումներ մտցնեն։ Երկու դեպքում էլ իրենց ռեյտինգը շարունակելու է ընկնել, ու հաջորդ ընտրություններում (որոնք Լատվիայում մյուս տարի են) ոչ մի շանս չունեն։ Դրանից խուսափելու միակ տարբերակը համատարած պատվաստումն է, ու իրենք ինչ կեղտոտ քայլերի ասես կգնան դրա համար։ Լատվիայում նախարարների փակ նիստից մի հատված էր leak եղել, որտեղ մեկը բավական հստակ ասում է. "վակցինների կողմնակի էֆեկտները գրանցելիս պիտի հետևենք, ավելի շատ չլինեն, քան սպասվում էր"։ Վերջերս մի 31 տարեկան էստոնացի է մահացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո, պատճառ-հետևանքային կապը դեռևս ուսումնասիրվում է։ Գրեթե համոզված եմ, ասելու են, որ վակցինը կապ չուներ, ու գուցե իրոք չուներ, բայց էս անդադար պրոպագանդայի ֆոնին ես ոնց դրան հավատամ։
Բացի դրանից, ես չեմ ուզում, որ քաղաքական գործիչները ջրից չոր դուրս գան, ու սա մնա որպես դրական նախադեպ, ու հաջորդ էպիդեմիաների դեպքում կրկնվեր։ Կուզեի, որ ընդունվեր, որ լիքը սխալ որոշումներ են կայացվել, ու մեխանիզմներ ստեղծվեին հետագայում դրանք թույլ չտալու համար։ Որոշ հույս կա դրա, օրինակ ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում օրենք են անցկացրել, որ հետագայում մարդկանց դիմակ կրել պարտադրելն անօրինական լինի։
Էջանիշներ